Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երեւանյան հեռանկարների» նոր հեռանկարները

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ տեղի ունեցավ «Երեւանյան հեռանկարներ» եւ «Հայա» երաժշտական փառատոնների հիմնադիր Սոնա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: «Հայա» փառատոնի շնորհիվ Հայաստանը վերջին ժամանակներում գտնվում է միջազգային ուշադրության էպիկենտրոնում, քանի որ շուտով մեր երկրում համերգային ծրագրերով հանդես են գալու համաշխարհային հռչակ վայելող այնպիսի աստղեր, ինչպիսիք են 50 Cent-ը, Zaz-ը, Led Zeppelin Symphonic-ը: Պատասխանելով լրագրողների հարցերին, Հովհաննիսյանը նշեց, որ «Հայա» փառատոնը ցանկանում է նոր էջեր բացել երկրի տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտների համար: Հայտնի են նաեւ երգիչների համերգների օրերը:

Առաջին ելույթը կունենա ֆրանսիացի երգչուհի Zaz-ը՝ հունիսի 25-ին, հուլիսի 1-ին ռեփեր 50 Cent-ը,ով Հայաստանում կլինի իր ամբողջ թիմով, իսկ հուլիսի 9-ին Led Zeppelin Symphonic-ը: Հովհաննիսյանը նշեց, որ ընտրել են այնպիսի աստղեր, որոնք վայելում են հասարակության ճանաչումն ու սերը եւ կարող են ապահովել 40, 50, 60 հազարից ավել հանդիսատես: Թեեւ նախնական տվյալներով երգիչները Հայաստանում մնալու են 2 օր (ներառյալ համերգի օրերը), Սոնան հայտնեց, որ նրանք, կախված մեր վերաբերմունքից եւ արտաքին գործոններից, իրենց այցը կարող են անժամկետ երկարաձգել:

Փառատոնի նպատակներից մեկն այն է, որ երգիչները հաճախ այցելեն Հայաստան, տեսահոլովակներ նկարեն այստեղ եւ դրանով նպաստեն Հայաստանի ճանաչմանն ու զբոսաշրջության աճին: Փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն ոչ միայն երաժշտասերներ տարբեր երկրներից, այլեւ կլինեն «աստղային» հյուրեր: Համերգները նախատեսվում է իրականացնել «Հրազդան» մարզադաշտում, որտեղ հիմա թեժ աշխատանքներ են կատարվում՝ մանրակրկիտ մաքրումից մինչեւ վերանորոգում: Հովհաննիսյանը հավելեց, որ իրենք առաջին կառույցն են, ովքեր մարզադահլիճը դիտարկել են որպես համերգային հարթակ: Տոմսերի վաճառքը սկսվել է մայիսի 3-ից: Հայաստանում, ինչպես նաեւ արտասահմանում տոմսերի վաճառքն աննախադեպ աճ է գրանցում: Ներկայումս չունեն աջակցություն պետությունից, բայց Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրենց նախաձեռնությունն այնպիսին է, որ ինչ-որ կետում անպայման լինելու է կառավարության եւ իրենց համագործակցությունը:

Ասուլիսի վերջում փառատոնի հիմնադիրը տեղեկացրեց հաջորդ հանդիպման մասին, որը կկայանա հենց մարզադաշտում՝ հետագա հարցերի պատասխանները ստանալու, կատարված աշխատանքները տեսնելու եւ գնահատելու համար:

ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկնիշ թվերով թանկացող սնունդը

Հաջորդ գրառումը

«Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատորի Ա գրքի շնորհանդեսը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատորի Ա գրքի շնորհանդեսը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լուրջ մտահոգություններ ունենք այս պահին ներպետական մակարդակով իրականացվող քննության արդյունավետության մասով՝հաշվի առնելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ երկկողմանի պայմանավորվածության համատեքստում պատերազմական...

ԿարդալDetails

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025

Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է. Ռոբերտ Ամստերդամ

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական