Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեկ ազգայինն էին փակում, այսօր՝ «Հայաստանի Հանրապետությունը». ի՞նչ մտածել…

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւի հայտնի պատմություն է. ասում են՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատերազմի ժամանակ ներկայացնում են երկրի բյուջեն, ըստ երեւույթին՝ հաստատելու համար:

– Իսկ մշակութային ոլորտի ծախսերն ո՞ւր են,- թերթելով այն, հարցնում է նա:

– Բայց չէ՞ որ պատերազմ է, ի՞նչ մշակույթ…

– Եթե մշակույթ չկա, այդ դեպքում ինչի՞ համար ենք պատերազմում,- լինում է Չերչիլի զարմացած պատասխանը:

Ավանդաբար ասվում է նաեւ, որ որտեղ երեք հայ է եղել, այնտեղ մի դպրոց է բացվել, մի եկեղեցի ու մի թերթ: Եվ դա ընդհանուր առմամբ մոտ է իրականությանը: Առավել եւս այն պարագայում, երբ արդեն Հայաստանն ունի իր վաղուց երազած պետականությունը, երկրում նման խնդիրների լուծվածությունը բնական ու տրամաբանական է թվում: Ցավոք, գոնե այսօր ոչ սակավ դեպքերում հակառակ երեւույթին ենք ականատես լինում:

Եկեղեցիների կառուցման ու պահպանման հարցում պետությունը, թերեւս, պարտականություն չունի, եւ այդ առումով խնդիրներ կարծես թե չկան: Դպրոցի, թերթ ու մշակույթի հարցում խնդիրներ՝ ինչքան ասես: Նախորդ իշխանությունների օրոք երկրում հանրակրթական շատ դպրոցներ ու դասարաններ միացվեցին, ու դրանց թիվը պակասեց, ինչը մասամբ գուցե պայմանավորված էր նաեւ որոշ առարկայական հանգամանքներով: Ներկա իշխանությունները սկսեցին Կրթության ազգային ինստիտուտը փակելուց, պատճառաբանելով, թե այն… լավ չի աշխատում (այդպես լիներ՝ մենք հիմա երեւի կառավարություն չպիտի ունենայինք): Թվում է՝ ավելի տեսանելի դարձավ հանրակրթական դպրոցի քանդման գործընթացը, միաժամանակ պետական նոր չափորոշիչներով հիմք դրվեց նրա ապազգայնացման քայլերին: Իսկ մայրենի լեզուն, օրինակ, հենց նշված փաստաթղթով հավասարեցվեց օտար լեզվին, ինչի մասին «Ազգ»ը բազմիցս ահազանգել է, զուր:

Բարձրագույն դպրոցում, որտեղ նաեւ դաստիարակվում է ազգի ապագա մտավորականությունն ու մասնագիտական-կառավարչական նոր սերունդը, ուսուցման պարտադիր առարկաների ցանկից հանվեցին ազգային գիտելիք ու հոգեկերտվածք ձեւավորող հայոց լեզու եւ գրականություն, Հայոց պատմություն առարկաները:

Հետերկրաշարժյան վերականգնման ու վերածննդի տակավին շատ խնդիրներ ունեցող Գյումրիում «թավշյա» իշխանության երեւի առաջին հրատապ քայլը եղավ «Շիրակ» հանրային հեռուստատեսության եւ ժամանակին նրան միացված, 1930-ական թվականներից գործող տեղական ավանդաշատ ռադիոխմբագրության փակումը:  Եվ ահա, այժմ էլ հերթը հասավ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին ու ռուսալեզու «Ռեսպուպլիկա Արմենիա» թերթին: ԿԳՄՍ նախարարության պատճառաբանությամբ, ըստ շրջանառված տեղեկության,   «Ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով» որոշվել է հունիսի 1-ից դադարեցնել (եւ ըստ ամենայնի դադարեցվել է) դրանց ֆինանսավորումը:

Փաստերի այս հաջորդական հետեւողականությունը պատահակա՞ն է արդյոք: Առավել եւս, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանի պետականության անունը կրող, խորհրդանշող պարբերականներին:  

…Բայց դե երեւի փող չկա, մարդիկ ի՞նչ անեն: Հո իրենց գործուղումներից ու պարգեւավճարներից չեն կտրելու:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղը տա, նախ այն պետք է իրեն պատկանի. Մուխին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղը տա, նախ այն պետք է իրեն պատկանի. Մուխին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական