Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայի վրա մունաթ են գալիս, ՌԴ-ին՝ ավելի ընդլայնված մանդատ տալիս

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո Երեւանում ամենատարբեր բնույթի ակցիաներ են տեղի ունենում։ Դրանց բնույթն ու բովանդակությունը հաճախ սակայն անհասկանալի է։ Դեռ չասած սոցիալական ցանցերում արվող ամենատարբեր գրառումների մասին, որոնք ոչ թե կոնկրետ նպատակ, այլ սոսկ մունաթի մեծ չափաբաժին են պարունակում։ Այսպես՝ իշխանությունն ընդդիմությանը, ընդդիմադիրներն իշխանավորներին, անտառից գիշերով գաղտագողի եղեւնի կտրող «հայրենասերները» հրապարակի տոնածառի մոտ ինքնիկ անողիներին, ռեստորաններում ադրբեջանական մուղամ պատվիրողները փաբերում ժամանակ անցկացնողներին, ու, ի վերջո, «ղարաբաղցին» «հայաստանցուն» է մեղադրում, թե միջանցքը փակվելու մեջ միայնումիայն դիմացինն է մեղավորը, բայց՝ ոչ ինքը։ Ավելին՝ ինքը երբեք, ոչ մի դեպքում ու ոչ մի հարցում մեղավոր չի կարող լինել, քանզի… սուրբ է։

Երեւանյան փողոցներում այս օրերում բողոքի ակցիաներ են անում  ուսանողները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ընդդիմադիր գործիչները, Հայաստանում գտնվող Արցախի պաշտոնյաներն ու այլք։ Թե ինչո՞ւ Երեւանում, ու ոչ, ասենք, Գորիս-Բերձոր ճանապարհին, որեւէ մեկին հասկանալի չէ։ Տպավորություն է, թե ակցիա անողներն ուղղակի անելու համար են անում, որ աշխարհը տեսնի քայլերթի ժամանակ ծածանվող Արցախի՝ մի քանի մետրանոց դրոշը։ Իրականում սակայն աշխարհին չի էլ հետաքրքրում՝ ո՛չ Արցախի 21 մետրանոց դրոշը, ո՛չ Արցախի նախկին օմբուդսմենի՝ ՄԱԿ-ի գերասնյակի առջեւ նստացույց անելու հանգամանքը, ո՛չ ծնունդով արցախցի դերասանուհու հուզված հարցազրույցը, ո՛չ էլ, անկեղծ ասած, Արցախի շրջափակման մեջ գտնվելու հանգամանքը։ Աշխարհի մարդիկ ամեն մեկն իր դարդն ու ցավն ունի, եւ ամեն մեկն իր յուղի մեջ է տապակվում։ Ռուսական գազ չստացող ու մրսող եվրոպական երկրները Հայաստանից չեն դժգոհում, որ պաշտոնական Երեւանն իր ռազմավարական ընկերոջը՝ ՌԴ-ին, չի միջնորդում վերջ տալ գազի կիսատ-պռատ մատակարարումներին։ Շարքային գերմանացին «կույր ու համր» չի անվանում հային, քանզի գիտի՝ իր հարցին միայն ինքն ու իր ընտրած կառավարությունը պետք է լուծում տա։ Facebook սոցիալական ցանցում ասես սրտակեղեք գրառումներ անելու մրցույթ հայտարարված լինի, թե ով ավելի բարձր ու լացկան տոնայնությամբ Եվրոպային «կույր ու համր» կանվանի։ Դեռ չասած պաշտոնյաների՝ Եվրոպային ուղղված մունաթի մասին։ Տպավորություն է՝ Եվրոպան Հայաստանին դարերի խորքից եկող պարտք ունի, ու այն չի վերադարձնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեր հարազատին, բարեկամին կամ ընկերոջ վրա մատ թափ տանք  ու ասենք՝ այս ինչ բանը պարտավոր ես անել։ Ի՞նչ կլինի հաջորդ պահին, մեզ վրա մատ կտնկի, եթե, իհարկե, դրանով բավարարվի ու չդառնա եւ ապտակ հասցնի անհարգալից խոսելու, վերաբերմունքի համար։

Հիմա Հայաստանինն է՝ հարցի իրական հասցեատերերին թողած՝ եվրոպացիների վրա է մունաթ գալիս, ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի առջեւ նստացույց ու բողոքի ակցիաներ իրականացնում։ Հետաքրքրական է՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ինչո՞ւ օրինակ Ռուսաստանի դեսպանատան առջեւ նստացույց չի անում, չէ՞ որ ռուսական զորքերն են Արցախում խաղարար առաքելություն իրականացնում ու հենց Ռուսաստանն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միջնորդը, երրորդ կողմը։

Իհարկե, կարծում եմ, ՌԴ դեսպանատան առջեւ էլ նստացույց անելու կարիք չկա, այլ ընդամենը պետք է խնդրանքով խոսել բոլորի հետ։ Այս հարցում փաղաքշանքով պետք է հատկապես «կույր ու համր» Եվրոպայի հետ խոսել, որին ցտեսություն ենք ասել ու նետվել Ռուսաստանի գիրկը՝ նրան հանձնելով Հայաստանի թե՛ տնտեսության առյուծի բաժինը, թե՛ անգամ երկրի սահմանների պաշտպանությունը։ Ռուսաստանն այժմ էլ, գուցե, Արցախում հավելյալ՝ ավելի լայն լիազորությւոններով, մանդատ է ուզում, ինչի մասին իշխանության առանձին ներկայացուցիչներ արդեն ակնարկում ու խոսում են, ավելին՝ պատրաստակամ են այդ մանդատը եւս տալ ռուսներին։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆութպոլը

Հաջորդ գրառումը

Տրագիկոմեդիա՝ հայտնի չէ՝ քանի գործողությամբ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Տրագիկոմեդիա՝ հայտնի չէ՝ քանի գործողությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական