Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական խորհրդարանն ընդունեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրույթը

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպական խորհրդարանը քննարկել է 2021 թվականի արտաքին քաղաքական եւ անվտանգության զեկույցը՝ հայտնելով Եվրոմիության կարծիքը: Այդ զեկույցում արցախյան բանակցությունների  հետ կապված մի շարք ձեւակերպումներ կան: Եվրոպական խորհրդարանն ընդունել է, որ արցախյան խնդրի բանակցային միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմումբն է: Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ Եվրոպական խորհրդարանը տարեկան զեկույցում շեշտել է, որ արցախյան բանակցույունների կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Գրեթե մեկ տարի միջազգային լուրջ կառույցները Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չէին շեշտադրում: Մինսկի խմբի նախագահները դրա մասին  չեն խոսում դեռ անցյալ տարվա ապրիլից:  Եվ ահա, Եվրոպական խորհրդարանն իր տարեկան զեկույցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին դրույթն է առաջ քաշում:

Հայաստանի իշխանություններն այս զեկույցի հետ որեւէ կապ չունեն, մատը մատին չեն խփել: Հայանպաստ այս հաջողության  մասին նրանք, հավանաբար, կտեղեկանան մամուլից: Այս ձեռքբերումը գրանցվել է միմիայն քաղաքական կառույցնրի ու անհատների՝  Դավիթ Շահնազարյանի, Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի ջանքերի շնորհիվ:

Զեկույցի հայանպաստ ձեւակորպման վրա աշխատել է նաեւ Բրյուսելում Հայ դատի գրասենյակը:

Ադրբեջանն, իհարկե, ձեռքերը ծալած չի նստել, համառ ջանքեր է գործադրել զեկույցում Արցախին վերաբերող հատվածը վերախմբագրելու՝ Մինսկի խմբին եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին վերաբերող հատվածները հանելու ուղղությամբ: Բայց ի պատիվ եվրոպական խորհրդարանի հիմնական դերակատարների ու հայ գործիչների՝ ձեւակերպումը պահպանվել է: Եվրոպացիների վրա չեն ազդել նաեւ Ադրբեջանի դեսպանի նամակները, որտեղ նա լալահառաչ խնդրել է Արցախի ժողովրդի իննքնորոշման իրավունքին վերաբերող հատվածը հանել:

Հայկական կողմին հաջողվել է նաեւ զեկույցում  առաջ քաշել հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու հարցը: Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջեւ նոր ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու համար Ադրբեջանի առաջ նախապայման է դրվել հայ ռազմագերիներին ազատ արձակել առանց նախապայմանների:

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել հարկ եղած դեպքում Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելով հասնել հայ ռազմագերիների ազատմանը: 

Եվրոպական խորհրդարանի տարեկան զեկույցում Արցախին վերաբերող կետը 42-րդն է, որը բացարձակ չի փոխվել եւ ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել է ի սկզբանե:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դե որ քաղաքական ճգնաժամ չկա՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կփրկի

Հաջորդ գրառումը

ՕՐԵՐԻ ՀԵՏ. Ոստիկանապետություն է ստեղծվում

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՕՐԵՐԻ ՀԵՏ. Ոստիկանապետություն է ստեղծվում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական