Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե ՌԴ-ը գազամատակարարումը 2 ամսով դադարեցնի, հաջորդ ձմռանը Եվրոպան հումանիտար աղետի առաջ կարող է կանգնել»

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության՝ գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջն ստեղծված իրավիճակում տրամաբանական է, քանի որ Արեւմուտք-Ռուսաստան առճակատման ֆոնին կողմերից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս մեծ անհարմարություններ ստեղծել դիմացինի նկատմամբ: Արեւմուտքի աննախադեպ մասշտաբի պատժամիջոցների ֆոնին ռուսական տնտեսությունը մարտահրավերների առջեւ է կանգնած, էապես թուլացել է ռուսական ռուբլու դիրքերը, ուստի ռուսական կողմը պետք է փորձեր համարժեք հակազդեցություն ցուցաբերել: «Եվրոպացիներին գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու պահանջը թերեւս լավագույն որոշումն էր, որ կարող էր Ռուսաստանի Դաշնությունը կայացնել»,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Ըստ նրա՝ ինքնին հասկանալի է Արեւմուտքի արձագանքն այս առաջարկին, քանի որ եթե եվրոպացիները համաձայնեն վճարել ռուբլիով, դա ուղղակի նշանակում է գործարքի գնալ Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ, որն, ի դեպ, պատժամիջոցների տակ է:

«Բացի այդ, հասկանալի է նաեւ, որ գազի դիմաց ռուբլիով վճարելու պարագայում ռուբլին կսկսի վերականգնել իր դիրքերը, եւ արդեն իսկ, միայն այս հայտարարությունների ֆոնին ռուբլու փոխարժեքը որոշակի չափով ամրապնդվեց: Արեւմուտքը գիտակցում է, որ ռուսական կողմի պահանջի բավարարումը կնշանակի անուղղակի կերպով նպաստել պատժամիջոցների տնտեսական հետեւանքների չեզոքացմանը եւ ռուսական տնտեսության վերականգնման հնարավորություններ ընձեռելուն, ուստի կտրականապես մերժում է եւ բացառում նման հնարավորությունը»,- նշում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ գոնե հայտարարությունների մակարդակով պարզ է՝ կողմերը չեն պատրաստվում զիջել:

Մյուս կողմից էլ, շարունակում է, խնդիրը որեւէ հանգուցալուծում պետք է ստանա: Եվրոպական երկրները, փաստացի, էապես կախված են ռուսական գազից ու չեն կարող հեշտությամբ հրաժարվել դրանից: Ռուսաստանն ապահովում է Եվրոպա մատակարարվող գազի շուրջ 40 %-ը, մյուս կողմից՝ Ռուսաստանի համար կարեւոր են Եվրոպա մատակարարվող գազի դիմաց ստացվող գումարները:

«Մոտավոր հաշվարկներով՝ Եվրոպան օրական 400-800 մլն դոլարի ռուսական գազ է սպառում, ուստի ռուսական կողմը չի կարող հեշտությամբ որոշել, որ եթե Արեւմուտքն իր պահանջը չկատարի, ապա կդադարեցնի գազամատակարարումը: Ամեն դեպքում, իմ կարծիքով, միտումները ցույց են տալիս, որ Եվրոպան համեմատաբար ավելի թույլ դիրքում է գտնվում եւ ռուսական գազի չմատակարարման պարագայում անասելի խնդիրների առջեւ կարող է կանգնել: Հաշվարկներ կան, որ եթե գազամատակարարումն ավելի քան 2 ամսով դադարեցվի, ապա հաջորդ ձմռանը Եվրոպան հումանիտար աղետի առաջ կարող է կանգնել՝ գազի պահեստարանները կիսադատարկ լինելու պատճառով»,- մեկնաբանում է Խաչատրյանը:

Խմբագրության կողմից.- Ավելացնենք, որ չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ պատրաստ է վերատեսության ենթարկելու «Գազ՝ ռուբլու դիմաց» առաջարկությունը, թերեւս հաշվի առնելով եվրոպական մեծ երկրների կտրական ոչ-ը իր առաջարկին, թերեւս էլ՝ հաշվի առնելով սեփական երկրի կորուստների վիթխարի լինելը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարդան Կարապետեան. «Եկէ՛ք սկսինք օգնել Հայաստանին ներսէն»

Հաջորդ գրառումը

Այսօրվանից գազի սակագինը բարձրացավ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Այսօրվանից գազի սակագինը բարձրացավ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական