Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե զոհաբերության պատրաստ չենք»

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի պետական համալսարանում մի 85-ամյա կաղնի կա, որի արմատները Իրանի հա-րավարեւմտյան Աբադանում են, Արցախում, Հայաստանի, կամ` ավելի ստույգ` հայկական աշխարհի բոլոր անկյուններում: Բարձրահասակ ու թիկնեղ, Անդրանիկի եւ Վիլյամ Սարոյանի բեղերով, բոլորից առանձնացող այդ մարդու ժպիտը, բարեւը, խոսքն օրհնություն է, նրա ձեռքը` միշտ օգնություն բաշխող: ԵՊՀ- ում սովորողներիս համար, անկախ նրանից` պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը դասավանդե՞լ է, թե՞ ոչ, ուսուցիչ է: Նա առաջինն է բարեւում ուսանողներին, բարեւելիս նկատելի խոնարհում է գլուխը, որ սովորեցնում է հարգանք դիմացինի հանդեպ: Հատկապես ուսանող ժամանակ մեզ շատ «մեծ» էինք զգում այդպիսի բարեւ նվեր ստանալիս: Ուսուցչի այդ ընդգծված սերն իր սանի, իրենից կրտսերի հանդեպ, իմ կարծիքով, Քրիստոսի օրինակն է: Գուրգեն Մելիքյանը սերունդներ է կրթել, իսկ դրանք շատ են եւ կհաստատեն իմ նկատածը: Նա թթվածին է եղել քաղաքականության փոշու մեջ ապրելու կամքը չկորցրած հանրության` արցախահայության համար: Այսօր էլ ԵՊՀ նրա սենյակում գեղեցիկ ու խնամված բուսականության, գրքերի ու թղթերի կողքին Արցախ տարվելիք արկղեր են կիտված: Ֆիզիկապես` մի ոտքով միշտ Արցախ վազող այդ մարդն, ինչպես ինքն է ասում, ապրում է Պողոս առաքյալի թեւավոր խոսքով` «այն, ինչ տվեցիր, քոնն է հավիտյան, այն, ինչ պահեցիր, կորած է հավերժ»:

-Ես այդ սկզբունքով եմ ապրում եւ ինձ երջանիկ եմ զգում: Երբ դու քո ժողովրդի ցավերը տեսնում ես, փորձում ես մի կերպ դա ապաքինել, երջանիկ ես զգում քեզ: Մեծն Սաադին ասում է` (պարսկերեն է արտա- սանում, ապա թարգմանում) «թշվառությունից չէ, որ այս վիճակում եմ, եւ դալուկ է մարմինս: Թշվառների վիշտն ինձ այսպես դարձրեց»: Տեսե՛ք, ինձ մոտ ցուցակ է փախստականների, որոնց վերաբնակեցնում ենք: Ոմանք կով են ուզում իրենց առօրյա ապրուստը հոգալու, 7-8 երեխա ունեցողները լվացքի մեքենա են ուզում, սառնարան են ուզում, հեռուստացույց: Երբ ամեն վայրկյան մտածում ես այդ ընտանիքների մասին, դու գտնում ես այն բանալին, որը քեզ երջանկացնում է: Այդ դուռը դո՛ւ պետք է բացես եւ երջանիկ կզգաս:

Դարեհ Վշտասպն ասում է` երկիրս հեռու պահիր թշնամուց, ստից եւ երաշտից: Հավասարա- զոր են այս երեքը: Քեզ հավա- տացնում եմ` Արցախը մնալու է: Եւ Գեւորգն է մնայուն: Եւ իր գործն է մնայուն ( նկատի ունի ակտիվ համալսարանական Գեւորգ Արշակյանին, որ կամավոր մեկնեց Մատաղիս` ծառայության, ապա 2020-ի պատերազմի սկզբում կամավորագրվեց, անմահացավ Շուշին պաշտպանելիս): Դու արի այդ գյուղերը, մարդիկ ինչ պայմաններում` 7-8-9 երեխա ունեն:

– Մենք չե՞նք դավաճանում Արցախին:

-Ո՛չ: Իշխանություններին թողնենք: Մարդիկ լվացքի մեքենա, կով են ուզում ապրուստի համար: Այս մարդկանց ձեռքները պիտի բռնենք, որ Գեւորգները հավերժ լինեն: Թե՛ քո համալսարանական հայրը, թե՛ Արշակյան Գեւորգը հավերժության մեջ չասեն` էս ի՞նչ եղավ մեզ հետ: Ինչու՞ ենք մենք այսպես:

–Մեր ուսանողական տարիներին շատերն Արցախի տեղը չգիտեին: Թեպետ արցախահայեր սովորում էին մեր ԵՊՀում: Եւ Դուք մեր աչքի առջեւ ուսանողների հետ խումբ կազմած գնում էիք հայոց աշխարհի այդ եզերքը` ծառ տնկելու, ասել է, թե հողն արմատներով պահելու, երկիրը մերը դարձնելու, պտուղը հավաքելու: Ձեր մշակածն ու իրականացրածը բաց, հեռուն տեսնող ռազմավարություն էր: Ակնկալու՞մ էիք, որ մենք անկախ երկիր պիտի ունենանք, կարո՞ղ էիք դա կռահել այդ տարիներին, նաեւ այն, որ Արցախը պիտի ինքնորոշվեր:

-Ես չէի կասկածում: Առաջին ծառատունկը 1988-ին Մաճկա լաշենում ենք իրականացրել: Սահակ եւ Մեսրոպ բլուրների վրա. Ամարասի կողմը ծառատունկ ենք իրականացրել, Խորեն Պալյանն էլ մեզ հետ էր: Սիրով, իր երգով զարդարում էր: Դա վերելքի շրջան է եղել: Ուսանողներից շատերը ռազմաճակա- տում զոհվեցին: Պիտի հողը սիրես, զարդարես: Ասում են, երբ Շահ Աբասը 1604-ին հայերին տեղափոխում է Նոր Ջուղա, մեծ վեճ է լինում պարսիկների եւ հայերի մեջ: Շահը հարցնում է` ի՞նչ է պատահել: Պարսիկները բողոքում են, թե «նրանք մեր տնկիները գողացել, տարել են իրենց բակերը»: «Օ, ասում է, ձեր տնկիների փողը ես կտամ, հայերը մնում են, շնորհավորում եմ ձեզ»: Կարո՞ղ եք պատկերացնել: Այսինքն` ով ծառ է տնկում, նա գիտակցում է, որ դա ի՛ր հողն է: Պետք է շենացնել, պետք է զար- դարել: Մենք ավելի քան 10 հազար ծառ ենք տնկել: Հիմնականում` ընկուզենիներ: Այդ պուրակները, որ կան` Սամվելյան Դավթի պուրակն է, Վահագն Մահտեսի Հակոբյանցի պուրակն է, Սերժ Բաբայանցի պուրակն է, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Դուշման Վարդան պուրակն է, ասմունքի ութերորդ փառատոնի մասնակիցների, Թաթուլ Կրպեյանի, ԵՊՀ 90-ամյակի, 100-ամյակի, ՀՀ 25-ամյակի պուրակները զարդարում են այդ ճանապարհը: Չես պատկերացնի, թե այս տարի որքան բերք են տվել այդ պուրակների ծառերը: Մի կին մոտեցել էր ինձ, ասում էր` պարոն Մելիքյան, կարո՞ղ եք պատկերացնել, ես 60 հազար դրամի մուրաբայի ընկույզ եմ ծախել, չգիտեմ` ուրիշներն ինչքա՞ն: Այսինքն` մեր նպատակին հասել ենք: Մարդը կարողանում է իր ապրուստը հայթայթել:

–Պարո՛ն Մելիքյան, դուք պատրաստեցիք արեւելագետների, դիվանագետների մի մեծ բանակ, որ 30 տարի շարունակ համարյա ոչնչից ստեղծեց ԱԳՆ: Շատերն ասում են, թե ռազմական հաղթանակ ունեցանք, բայց դիվանագետները չկարողացան այն ամրագրել: Դուք ի՞նչ կասեք:

-Անկեղծ ասած` այն դիվանագետներին, որ ես գիտեմ, նրանք այնպիսի՛ դպրոց են անցել, որ չէին կարող հնարավորությունը բաց թողնել: Երբե՛ք: Վերջին ժամանակներում մեր շրջանավարտներից մեկի հետ խոսում էինք այս հարցերի մասին, ասաց` պատահական չէ, որ ձեր դպրոցն ենք անցել: Այնքան ուրախացրեց ինձ այդ դիվանագետը: Ըստ երեւույթին դպրոցը միայն դասը չէ, տառը չէ, բանաստեղծությունը չէ, այլ կենսակերպն է: Աշխարհաքաղաքացի էի, երբ եկա հայրենիք, բայց երբ ավարտեցի Երեւանի պետա- կան համալսարանը, հա՛յ մարդ դարձա: Այն կուսակցությունը, որի շարքերում եմ եղել, այդպես էր մեզ դաստիարակում, բայց նաեւ` մա՛րդ լինել: Ես Իրանի կոմկուսի` «Թուդեհ»-ի մեջ եմ եղել: Հայրս 1933 թվականին էր Հայաստանից փախել, եւ դեռ փոքրուց, անընդհատ իմ եւ ինձանից տարիքով փոքր քույրիկիս ականջներում հնչում էր Հայաստան: Այդ բառով քնում եւ արթնանում էինք:

–Արեւելագիտությունը միշտ հարգի է եղել արեւմուտքում, բացառիկ դեր է ունեցել: Եվրոպան միշտ գտել է մեր տեղը քարտեզներում: Թանգարաններում դա կարելի է տեսնել: 30 տարի կարողացա՞նք օգտագործել այդ հանգամանքը:

-Ցավոք սրտի` ոչ: Մեր հարեւան Իրանին չկարողացանք մեր կողմը պահել: Հակառակ այն բանի, որ 1957 թվականին Ստեփան Ալաջաջյանն ասում էր` «մեր փրկության դարպասը Պարսկաստանն է»: Իմաստուն պիտի լինես, որ սովետի փլուզումից առաջ այդ միտքն արտահայտես: Սա ամեն մարդու տրված չէ: Եւ մենք չկարողացանք դա օգտագործել` այդ հզոր հարեւանին:

–Ինչո՞ւ: Դիվանագիտությո՞ւնը, թե՞ քաղաքականությունն էր կաղում:

-Թույլ տվեք ասել` քաղաքականությունն էր կաղում: Վստահորեն: Հատկապես վերջին շրջանում: Այսինքն` դու կողմնակից բարեկամ արդեն չունեիր: Սա սարսափելի է, չէ՞: Միայնակ մեկնում ես ռազմաճակատ: Ու քո թշնամին բազում երկրների հետ համագործակցելով, օգտագործելով նրանց զինուժը նաեւ, մտնում է քեզ հետ պայքարի: Այդ իմաստնությունը մենք չունեցանք, ցավոք սրտի:

–Մի մտայնություն էլ կա` մեր ձգտումը, ավելին` փախուստը դեպի արեւմուտք: Արդյոք այդ հոգեմտավոր փախուստը, թե արեւելքցի չենք, դա՞ էլ պատճառ չդարձավ նաեւ:

-Դա էլ մեզ հարվածեց` վստա- հորեն: Մենք արեւելյան ժողովուրդ ենք: Մենք չենք կարող մեր ավանդական կենսակերպը անմիջապես փոխել էն գլոբալիզմի հետ, որը գոյություն չունի: Այդ դեմոկրատիան սուտ է: Դեմոկրատիան Կյուրոսի երկիրն է` Իրանը, որ ցայսօր, մենք լինելով քրիստոնյա, ապրում ենք այդ երկրում, եւ նրանք մեր վանքերն ու եկեղեցիները վերանորոգում են իրե՛նց միջոցներով: Սա չհասկացանք մենք: Մի եվրոպական երկիր ցույց տուր, որ քո վանքերից որեւէ մեկը վերանորորգել է: Ես ցույց տամ` սուրբ Ստեփանոս, Թադեի վանքը Պարսկաստանում, Ծործորի եկեղեցին ձորից տեղափոխեցին, որովհետեւ այնտեղ պիտի ջրամբար լիներ, եւ վերանորոգեցին:

–Բայց սրան առնչվող մի տարբեր կարծիք էլ կա: Ոմանք ասում են` իսկ Շուշիի հարցում ինչու՞ անտարբեր եղան: Ինչո՞ւ հիմա էլ չեն հակադարձում, թե Շուշին ոչ թե Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է, այլ` որոշ հուշարձաններ, օրինակ մզկիթը պարսկական դրոշմ ունեն:

-Մզկիթը նորոգելու գումարը մենք չենք տվել, իրանցի վարպետներ եկան, եւ այդ հրաշք կոթողն այսօր շատ լավ վիճակում է: Իրանցիները գործով են ասում: Ապացույցը նրանց բանակի զորաշարժն էր, որ տեղի ունեցավ: Նորից մենք չօգտագործեցինք դա:

–Պարո՛ն Մելիքյան, ասում եք, որ լավ արեւելագետներ, իրանագետներ ունենք: Քաղա– քականության պատա՞նդն են եղել նրանք, մեր դիվանագետները, որ չեն հրատարակել իրենց` գրքի տեսքով խորհուրդները: ԵՊՀ հրատարակչությունը, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը բավարար հրատարակություններ դրե՞լ են մեր սեղանին` տարբեր լեզուներով, նաեւ` պարսկերեն, արտերկրում ներկայացրե՞լ են մեր դիրքորոշումը: Միշտ ֆինանսների անբավարարությամբ են պատճառաբանում:

-Լուրջ բացթողում է: Եթե դիվանագետները բերեին, մեր հիմնադրամը («Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը») սիրով կաներ:

–Մենք ծույլ ենք եղել եւ բաց ենք թողել գիտական հրատարակությունները կարեւորելու գործը:

-Ես կարծում եմ` երկուստեք: Մեղավորությունը թե՛ դիվանագետների, թե՛ մեր կողմից է` գիտական աշխարհի, մեր հիմնադրամի: Կարող էինք տպագրել: Հիմա էլ շատ բան է պակասում, շատ աշխատանք կա անելու:

–Դուք երբեք կռապաշտ չեք ե– ղել: Որեւէ ժամանակ ձեր աշխատասենյակում որեւէ պաշտոնյայի լուսանկար փակցված չի եղել: Փոխարենը Մոնթե Մելքոնյանի նկարը անզիջում իր տեղն ունի ձեր սենյակի պատին:

-Մոնթեն այն եզակիներից էր, որ իրոք ոչինչ չէր ուզում. Ո՛չ գինու գործարան էր ուզում, ո՛չ հող էր ուզում,ո՛չ էլ` անձնական շենքեր: Մոնթեն ազատ հայրենիք էր ուզում: Միշտ Մոնթեի նկարն է այստեղ եղել: Բոլորը կարող են վկայել: Իշխանավորները երբ եկել են, տեսել են: Մենք պիտի շատ զգույշ վարվեինք նրա հետ, որ ցավոք սրտի, չարեցինք:

–Պարո՛ն Մելիքյան, հարցս միգուցե ծանր պատասխան է ենթադրում. Ինչո՞ւ այսպիսի վիճակի հասանք: Ի՞նչ պիտի անենք:

-Բացթողումները բոլորի համար են: Բոլորս պատասխանատու ենք` թե՛ նախկին իշխանա- վորները, թե՛ այսօրվա` այսպես կոչված իշխանավորները: Ես նրանց որպես այդպիսին չեմ ընդունում: Երկիրը զոհաբերություն է սիրում: Ամեն մեկս պիտի պատրաստ լինենք այդ զոհասեղանին մոտենալու: Եթե դրան պատրաստ չենք` կկորցնենք ավելի շատ: Պիտի համախմբվենք, եւ ամեն ինչ ընկնելու է իր տեղը: «Սահման քաջաց, զէնն իւրեանց»: Վստա՛հ եղիր, մազաչափ չկասկածես: Գեւորգի մասունքները մեզ ուժ են տալու, մենք վեր ենք հառնելու, եւ լինելու է ազատ Արցախ` Հայաստանին միացած: Կամ` հայկական երկրորդ հանրապետությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-իրանական դարավոր հարաբերությունների նորօրյա հանգրվանը

Հաջորդ գրառումը

«Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայի սպառնալիքի տակ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայի սպառնալիքի տակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական