Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե բողոքի ցույցերը շարունակվեն նույն ուժգնությամբ,  ապա Էրդողանը 2028-ի ընտրություններում կապրի դառը պարտության հիասթափությունը

Հակոբ Չաքրյան
28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայում  ծավալվում են Էրդողանի դեմ ուղղված բողոքի ցույցերը: Դրանք սկսել էին մարտի 19-ին, երբ իրավապահ մարմինները վաղ առավոտյան իր բնակարանում ձերբակալեցին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, պատճառաբանելով, թե նա ներքաշվել է կոռուպցիայի մեջ, ընդ որում՝ 9 տարի առաջ, երբ Էրդողանը իշխանության ղեկին էր, ինչպես այժմ: Ապաեւ կեղծ լինելու պատրվակով չեղարկեց նրա Ստամբուլի համասարանից 1976-ին ստացած դիպլոմը: Միաժամանակ Իմամօղլուի դեմ հարուցվեցին նաեւ երկրի իշխանություններին հակասահմանադրական եղանակով տապալելու, երկրում ահաբեկչությունը հովանավորերելու մեղադրանքները: Քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալությունը, որին հետեւեց կալանքը, բուռն հակազդեցություն առաջ բերեց Ստամբուլում: Դրան առաջինը արձագանքեցին Ստամբուլի եւ Բոսֆորի համալսարանների ուսանողները, որոնց հատկապես զայրացրել էր քաղաքապետի դիպլոմի չեղյալ հայտարարումը:
Ինչո՞ւ: Նախքան հարցին պատասխանելը նշենք որ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը իշխանության եկավ 2002 թ. Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի ընտրություններից հետո: Այսինքն, նա ավելի քան 22 տարի շարունակ իշխում է երկրում, այն էլ միանձնյա: Հաջորդ տարվա սկզբին Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես կուսակցության գլխավոր նախագահ, ոտանձնեց վարչապետի պաշտոնը, որին հետեւեց նախագահի պաշտոնի ստանձնումը, որը շարունակում է վարել մինչեւ օրս: Սակայն առ այսօր առեղծված է մնում Էրդողանի բարձրագույն կրթության դիպլոմը: Բայց դիպլոմը չկա ու չկա, իբր գտել են միայն դրա «լուսանկարչական պատճենը»:

Դիպլոմի հարցը հատկապես սրվեց 2014-ին, երբ Էրդողանը բազմեց նախագահի աթոռին: Այն առումով, որ մինչ Թուրքիայի սահմանադրությունը արգելում էր բարձրագուն կրթություն չստացած գործչի առաջադրումը նախագահի պաշտոնում, իսկ Էրդողանը, որ երեք անգամ ընտրվել է այդ պաշտոնում, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից բազմաթիվ հայտարարություններ էր անում, թե ինքը չի ճանաչում այդ սահմանադրությունը, որքան էլ դա հարգելու մասին անձամբ պատվով երդված լինի:

Մարտի 25-ին Էրդողանի չեղած դիպլոմին հեգնանքով անդրադարձավ նաեւ BBC-ին: Էրդողանի խնդիրը, սակայն, դիպլոմը չէ, այլ 4-րդ անգամ նախագահ ընտրվելը: Նախագահական հաջորդ ընտրությունները նախատեսվում են 2028-ին: Դեռ նախապատրասվելու ժամանակ ունի: Սակայն նա դրա փոխարեն ամեն ինչ անում է, որ կանխի Իմամօղլուի առաջադրումը, ըստ երեւույթին զգալով, որ ինքը կարող է շրջանցել սահմանադրությունը, բայց ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Իմամօղլուին՝ ոչ: Բողոքի ցույցերը՝ առավել եւս, մանավանդ որ դրանց բացի Ստամբուլի ուսանողությունից, մասնակցում էին նաեւ Անկարայի եւ Իզմիրի ուսանողները, որոնց աստիճանաբար միացան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, արհեստակցական եւ մարդու իրավունքների միությունները: Այդպիսով դրանք ուսանողական ցույցերից վերաճեցին համաժողովրդական շարժման:

Թուրքիան ունի 81 նահանգ: Եվ այդ շարժումն արդեն ծավալվում է 50 նահանգում: Դրանց մեջ են այնպիսի նահանգներ, ինչպիսիք են Մալաթիան, Էլյազիգը, Կարսը, Արդահանը, Արդվինը, նույնիսկ Էրդողանի ծննդավայր Ռիզեն, որոնք 22 տարի շարունակ ընտրություններմ եղել են «Արդարություն եւ բարգավաճում կուսակցության» միջնաբերդը: Էրդողանը բոլոր միջոցներով փորձում է ճնշել այդ շարժումը եւ որքան փորձի՝ այնքան խճճվում է:

Հիմա արդեն Էրդողանի խնդիրը սոսկ Իմամօղլուն կամ ուանողությունը չէ, այլ համաժողովրդական շարժումը ճնշելն ու հանրահավաքները ցրելը: Սակայն ցուցարարների դեմ ջրցան մեքենաների օգտագործումը, արցունքաբեր գազի կիրառումը ընդամենը Իմամօղլուի վարկանիշն  են  բարձրացնում, էլ չասած ձերբակալությունների մասին: Մարտի 22-ի տվյալներով ձերբակալվել էր 1418 ցուցարար, 172-ը՝ կալանվել: Մարտի 25-ին Ստանբուլում 1,5 միլիոնանոց ցույցի ընթացքում 1500 ձերբակալվածներից 20-ը եւս կալանվեց: Հատկաշական է, որ կալանվածներին, թուրքական լրատվամիջոցների վկայությամբ, ոստիկանությունից տարել էր կալանավայր եւ կայանավայրում տեղ չլինելու պատճառով ետ էր բերել: Նրանց հիմա փոխադրում են այլ քաղաքներ: Ինչ վերաբերում է ձերբակալվածների եւ կալանվածների ստույգ թվին, ապա Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն այդ մասին պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել:

Նախորդ բոլոր ընտրություններին Էրդողանը մասնակցել էր 48-51 % վարկանիշով: Ներկայումս այդ ցուցանիշը նույնիսկ 30-ի չի հասնում: Կնշանակի՝ եթե բողոքի ցույցերը նույն ուժգնությամբ շարունակվեն, ապա 2028-ի նախագահական ընտրություններում էրդողանը կկանգի փաստի առջեւ եւ առաջին անգամ ատիպված կլինի ապրել դառը պարտության հիասթափությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծառը` ապրելու, կյանքի խորհրդանի՞շ

Հաջորդ գրառումը

Իրանական Ուրմիա քաղաքը՝ թուրք անջատողականների թիրախում

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը

Իրանական Ուրմիա քաղաքը՝ թուրք անջատողականների թիրախում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական