Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դում-Թրագութ. «Իհարկե շատ կարեւոր է, որ Առաքելոցը սահմանամերձ գյուղում է գտնվում»

Անահիտ Հովսեփյան
07/02/2025
- 7 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
137
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Տիկին Դում-Թրագութ, անցյալ շաբաթ ֆբ սոցցանցում հրապարակեցիք հետեւյալ լուրը՝ «Առաքելոց վանական համալիրը եւ գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում»: Սա ձեր ջանքերի շնորհիվ է: Հիշյալ նորությունը տեղ գտավ նաեւ հայաստանյան ԶԼՄ-ներում: Եթե չեմ սխալվում, Եվրոպական ներդրումային բանկն է ֆինանսավորում նորոգումը:

– Ճիշտ է: Անցած գարնանը ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի իմ ղեկավարած «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրությունների» լաբորատորիան հետազոտում էր Առաքելոց վանական համալիրը եւ բնակատեղին: Շատ տպավորված էի՝ վանական համալիրի հետաքրքրական դիրքը եւ բնակատեղին՝ պահպանված զանազան շենքերը, խաչքարերը, գերեզմանատները հուշեցին գաղափարը: Որպես «Եվրոպա Նոստրայի» ավստրիացի անդամ որոշեցի Առաքելոց վանական համալիրը եւ գյուղատեղին առաջարկել՝ որպես հուշարձանախումբ:

–Ինչպե՞ս է ընտրվել Առաքելոցը, հաշվի է առնվել մշակութայի՞ն արժեքը, թե՞ վտանգվածության աստիճանը: Կռահելի է, որ Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի Առաքելոց վանական համալիրը պատմական եւ աշխարհաքաղաքական կարեորություն ունի:

– Ընտրվելու տարբեր պատճառներ կան: Ինչպես շեշտել եմ իմ դիմումի մեջ, եւ որը մեջբերված է «Եվրոպա նոստրայի» մամլո հաղորդագրությունում, «Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար: Մարդկային գործոնը եւս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք: Ավելին՝ չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության պահպանության միջեւ հավասարակշռված ընտրություն է ենթադրում»: Իհարկե շատ կարեւոր է, որ հուշարձանախումբը սահմանամերձ գյուղում է գտնվում:  Անցյալ տարի Տավուշի հենց այդ տարածքն ինչքան շատ է մեդիայի ուշադրությանն արժանացել:

– Այս՝ 7 ամենավտանգված հուշարձաններ ծրագրով 10 տարվա ընթացքում ընտրվել է 31 երկրի 56 հուշարձան:  Հայաստանից ուրիշ հուշարձան երբեւէ եղե՞լ է «Եվրոպա Նոստրայի» այս ծրագրում:

– Անշուտ եղել են: Առաքելոցը ներառյալ՝ 7-ն ընդգրկվել են. 2013-ին՝ Արագածոտնի սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին, 2014-ին՝ Դսեղի Բարձրաքաշ սուրբ Գրիգորի վանքը, 2016-ին՝ Երերույքի հնավայրը եւ Անիպեմզա գյուղը, 2019-ին՝ կարասը՝ հայ ավանդական գինեգործական մշակույթի պաշտպանությունը, Տավուշի Խորանաշատ վանքը, 2024-ին էլ Ամբերդն է կարճ ցանկում հայտնվել: Բայց միայն 9 տարի առաջ 2016 թվականին Երերույքն է ընտրվել՝ որպես այդ տարվա 7 ամենավտանգված հնավայր:

– Ապրիլին պարզ կդառնա՝ Առաքելոցը Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի շարքում կլինի՞: Ինչպե՞ս պիտի դա որոշվի:

 – Տարբեր մոտեցումներ կան: Շատ հարցեր նաեւ ինձանից են կախված, որքան լավ եմ բացատրում եւ ներկայացնում հուշարձանախմբի վիճակը, վտանգը, պաշտպանության կարիքը: Պիտի մեդիայի հետ աշխատեմ, տարբեր միջոցառումներ պիտի կազմակերպեմ, դասախոսեմ, այսինքն ինձ համար հիմա՝ մինչ որոշման կայացումը շատ լարված ժամանակ է: Որքան հասկանում եմ, «Եվրոպա նոստրայի» համար հուշարձանի պոտենցյալը կարեւոր է: Իսկ Առաքելոցինը շատ մեծ է: Նախ՝ ահագին մեծ հուշարձանախումբ է, միայն իմ ցանկում 21 հուշարձան կա: Ինձ համար կարեւոր է որ Առաքելոցը ներկայացնեմ, առաջինը՝ որպես սահմանամերձ գյուղի մի շատ կարեւոր մշակութային ժառանգություն եւ, իհարկե, որպես պատմության հին վկայի: Առաքելոցը շատ հետաքրքրական է այն առումով նաեւ, որ յուրօրինակ գյուղ է եղել, խիտ անտառում, գետի մոտ, այն ժամանակին մետաքսի ճանապարհի մի շատ կարեւոր կենտրոն է եղել: Առաքելոցի պատմությունը հետաքրքրական է, վանքն էլ քիչ հետազոտված է: Կարեւոր կլինի նաեւ, որ տարածքի ժողովուրդը հասկանա՝ ի՛նչ գանձեր ունի լքված հին բնակատեղիներում, եւ որ բնակիչներն էլ սովորեն իրենց պատմությունը: Ես արդեն տարիներ է աշխատում եմ Հայաստանի գյուղերում, եւ հաճախ նկատում եմ, որ գյուղացիները քիչ բան գիտեն իրենց պատմական մշակութային հուշարձանների մասին: Չգիտեն, դրա համար լավ չեն պահպանում, կամ ուղղակի մոռանում են: Իսկ Հայաստանում նման մոռացված հուշարձաններ լիքն են, մանավանդ սահմանամերձ գյուղերում: Ես ուզում եմ նաեւ, որ Աճարկուտում եւ տարածքում էկոտուրիզմը զարգանա, ճիշտ կերպով՝ քայլարշավների համար լավ ճանապարհներ սարքենք, գյուղացիների հետ համագործակցենք: Լիքը գաղափարներ ունեմ: Բայց նախ եւ առաջ Առաքելոցը պիտի ընտրվի 7 ամենավտանգվածների մեջ, ինչի հույսն ունեմ:

–Ուկրաինայի հարուստ մշակութային ժառանգությունը «Եվրոպա Նոստրան» համարում է Եվրոպայում ամենավտանգվածը: Տեղյա՞կ են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին, որեւէ կերպ արձագանքե՞լ են:

– Եվրոպայում շատ քիչ գիտեն հայկական մշակութային ժառանգության մասին, կամ միայն ամենանշանավորները գիտեն: Սա է նաեւ իմ նպատակներից մեկը՝ հիմա, երբ Առաքելոցն արդեն կարճ ցանկում է, 14 ամենավտանգված հուշարձաններից է, Եվրոպայում արդեն ավելի ուշադիր հայացք ունեն: Բայց անկեղծ ասած, Հայաստանում էլ քանի՞սը գիտեն Առաքելոցի, բնակավայրի, այդ տարածքի պատմության մասին: Իսկ ինչ է վերաբերում է Արցախի ժառանգությանը, այո, քիչ գիտեն: Արցախը եվրոպացու համար շատ հեռու է, կապ չունի Արցախի, նրա պատմության, ժառանգության հետ: Նախ պիտի տեղյակ լինեն, որ հասկանան: Ես՝ հայագետս պիտի ամեն ինչ անեմ, որ Ավստրիայում, գերմանախոս երկրներում եւ ամբողջ Եվրոպայում իմանան եւ հասկանան, թե ի՞նչ է նշանակում հայ մշակութային ժառանգություն: Առաքելոցն ինձ եւ բոլորին հրաշալի հնավորություն կտա, եթե ապրիլին շահի:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արման Բաբաջանյանը, լինելով տարբեր երկրների գործակալ, նաև դավաճան, իր մոր վրա ցուցմունք է տվել, դրա համար մոր արժեքը չգիտի ու մոր արժեքն իմացող մարդուն փորձում է հայրենասիրության դասեր տալ. Ռուբեն Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը Կովկասում առաջ է մղում թուրքական շահերը. Զատուլին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է. Դավիթ Վարդանյան

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը Կովկասում առաջ է մղում թուրքական շահերը. Զատուլին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը Կը նշէ Իր Հիմնադրութեան 55-ամեակը

09/05/2025

Ներկայութեամբ Հ.Բ.Ը.Մ.-ի Նախագահ Սամ Սիմոնեանի Այս տարի Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը կը նշէ իր հիմնադրութեան՝ որպէս Գանատահայոց առաջին վարժարանը...

ԿարդալDetails

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տնօրենը կոչ է արել Հռոմի Պապին կանգնել Հայաստանի կողքին

08/05/2025

Տեսանյութ. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը

08/05/2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը

08/05/2025

Վատիկանը նոր Պապ է ընտրել

08/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական