Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիլիջանի հիդրոէլեկտրակայան-120

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1903 թվականին Դիլիջանում: Աղստեւ գետից առբերվող ջրով պտտվող անիվը աշխատեցնում էր փայտասղոցարանի շրջանաձեւ սղոցը: Աղստեւ գետը Կուրի աջակողմյան վտակներից է: Նրա երկարությունը 133 կմ է: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթի լանջերից: Վերին հոսանքում ունի լեռնային բնույթ, հոսում է նեղ կիրճով, ստորին հոսանքում՝ լայնահուն է: Խոշոր վտակներն են Բլդանը, Սառնաջուրը, Ոսկեպարը, Գետիկը, Աղդանը: Տարեկան միջին ծախսը 8,22 մ3/վ է, առավելագույնը՝ 158 մ3/վ, նվազագույնը՝ 0,02մ3/վ, տարեկան հոսքը՝ 256 մլն.մ3: Գետի ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Ափերին են գտնվում Դիլիջան եւ Իջեւան քաղաքները:

«Մշակ» թերթի 1912թ. մայիս ամսվա թիվ 120-ում տպագրված «Ուրախալի երեւույթներ» հոդվածում հեղինակը գրում է. «…Այդպիսի մի ձեռնարկություն պիտի համարել եւ Դիլիջանի կայանը, որ անհատական ուժերով ու միջոցներով հիմնել է տեղացի մի խրախուսելի անձն` Հայկ Գրիգորյան: Կայանն  առայժմ լույս է ստանում մի մոտորով (ջրի ուժով)` 220 վոլտ, 32 եւ կես ամպեր: Գյուղում դրված են 360 լամպիկներ, լուսավորված են խճուղին, շուկան: Ամսավճարը մի լամպիկի համար` 1 ռուբլի: Ամռանը, երբ տեղս կգան ամառողներ, Հայկ Գրիգորյանը մի մոտոր եւս կբերի, որով եւ էլեկտրական ուժն ու լամպիկները կավելանան:

Մեր երկիրն էլեկտրականության անսպառ աղբյուր է,ըստ ամենայնի շահագործելի,բայց ցավ է նկատել,որ գավառական շատ կենտրոններ զուրկ են էլեկտրական ուժերի շահագործումից: Դիլիջանի այս կայանը հասարակական նշանակություն ունի  եւ գավառական համայնքները օրնակելու են»:

Դիլիջանի հիդրոէլեկտրակայանը հետաքրքրեց շատերին ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Դիլիջան է ժամանում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի 5-րդ դասարանի սաների խումբը` նույն դպրոցի ուսուցիչ Շահբազյանի ղեկավարությամբ եւ ծանոթանում էլեկտրակայանի հետ:

Անիվի մեխանիկական էներգիան հաղորդելով 10կՎտ հզորություն եւ 230Վ լարման հաստատուն հոսանքի գեներատորին՝ ստեղծել են առաջին պարզունակ հիդրոէլեկտրակայանը: Կայանի օգտակար ճնշումը 2 մետր էր: Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը կազմում էր մինչեւ 10 հազար կՎտժ եւ օգտագործվում էր նաեւ լուսավորության համար:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վերադարձել ենք 1990-ականներ ու ամեն քայլափոխի լսում ենք ոստիկանական բաժանմունքում ծեծի դեպքի մասին»

Հաջորդ գրառումը

Ավինյանի ոչ պաշտոնական քարոզարշավի ֆոնին՝ ԱԺ ընդդիմությունը խարխափում է թմբիրում

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ավինյանի ոչ պաշտոնական քարոզարշավի ֆոնին՝ ԱԺ ընդդիմությունը խարխափում է թմբիրում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական