«Ազերթաջի» ապրիլի 20-ի գերմաներեն լրատվությունից իրազեկ ենք դառնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր երկրում պաշտոնական այցով գտնվող Կիրգիզիայի նախագահ Սադիր Ջափարովին իր երախտագիտությունն է հայտնել «Ադրբեջանի հնամենի Շուշի քաղաքը հաջորդ տարի թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը պաշտպանելու համար: Բարձր ենք գնահատում Կիրգիզիայի եւ թուրքական բոլոր պետությունների վճռորոշ սատարումն այս հարցում», ասել է Ադրբեջանի նախագահը Բաքվում՝ պաշտոնակցի հետ զրույցի ընթացքում: Ըստ լրատվության, Ալիեւը արժեւորել է կիրգիզների հետ ընդհանուր պատմությունը, հոգեւոր արմատները, մշակութային ժառանգությունը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա