Մանհայմում բնակվող գերմանացի ջազ երգչուհի Վալերիա Մաուրերը թողարկել է ռուս ժամանակակից բանաստեղծուհի Սաշա Զայցեւայի բանաստեղծության հիման վրա իր գրած նոր անգլերեն երգը՝ «Ահա՛ լռությունը», որտեղ հիշվում է հայոց Դադիվանքը: Բանաստեղծությունն անգլերեն է թարգմանել Զայցեւան ինքը, երգի ձայնագրությանը մասնակցել են Կոնրադ Հինսքենը (դաշնամուր), Լուկաս Հացիսը (բաս) եւ Յուլիան Լոզիգքեյթը (հարվածայիններ):
Սաշա Զայցեւայի այդ բանաստեղծությունը հայերեն լույս է տեսել մեր թարգմանությամբ «Ազգ» շաբաթաթերթում (2021, հոկտեմբերի 22):
Վալերիա Մաուրերի երգը կարելի է լսել հետեւյալ կայքէջում՝ https://soundcloud.com/liera-maurer1/valeria-maurer-quartet-here-is-the-silence
Ա. Բ.