Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրում են ուսանողները

ԱԶԳ
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
57
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտոնականը` կառավարությունից, իսկ մամուլի՞ց

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության և մարդասիրության ամոթալի էջերից է։

Ըստ որոշ պատմաբանների՝ այն սկիզբ դրեց 20-րդ դարում տեղի ունեցած բոլոր ցեղասպանություններին։ Գուցե հենց անպատժելիությունն էլ դրդեց Հիտլերին երկու տասնամյակ անց իրագործել մեկ այլ, ավելի մասշտաբային ոճրագործություն՝ հրեաների գենոցիդը, Հոլոքոսթը։ Շուրջ երեսուն պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ոճրագործությունը ճանաչել են ԱՄՆ-ի բոլոր հիսուն նահանգները, ինչպես նաև Կոնգրեսը, Ներկայացուցիչների պալատը, այս տարի էլ Բայդենն իր ելույթում երկու անգամ արտաբերել է ցեղասպանություն բառը, սակայն երկիրը պաշտոնապես չի ճանաչել այն։ Ցեղասպանությունը չի ճանաչել նաև Մեծ Բրիտանիան, որը 20- րդ դարասկզբին մեր տարածաշրջանում մեծ դեր ուներ․պատմաբաններն են վկայում։ Իսկ ի՞նչ է գրում մամուլը։ Ինչպե՞ս են անդրադառնում ցեղասպանությանը ամերիկյան «CNN»-ը և բրիտանական «BBC»-ը։

Բրիտանական լրատվամիջոցն իր հոդվածը վերնագրում է․ «Հարց ու պատասխան. Հայոց ցեղասպանության վեճ»։ «BBC»-ն ներկայացնում է Հայոց ցեղսպանությունը որպես 1915-1916 թվականներն տեղի ունեցած զանգվածային սպանություններ։ Հոդվածում նշվում է, որ Օսմանյան կայսրությունից դեպի Սիրիա և այլ երկրների հայերի բռնի տեղահանումը հարյուրհազարավոր զոհերի պատճառ է դարձել։

 Լրատվամիջոցը հղում է անում տեղում աշխատած լրագրողներին, դիվանագետներին և այլոց։ Երեք տվյալ է համադրում «BBC»-ն․ «Մահացած հայերի ընդհանուր թիվը վիճարկվում է. Հայերն ասում են, որ մահացել է 1,5 մլն. մարդ։ Թուրքիայի Հանրապետությունն ընդհանուր թիվը գնահատում է 300 հազար։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) տվյալներով ՝ զոհերի թիվը եղել է «ավելի քան մեկ միլիոն»»,- ասվում է հոդվածում։ Այնտեղ ներկայացվում է, թե առհասարակ ինչ է ցեղասպանությունը, այնուհետև անդրադարձ է կատարվում համապատասխան հարցով՝ արդյո՞ք տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Նյութում տեղ է գտել նաև Ցեղասպանությունների միջազգային ասոցացիայի նամակը թուրքական կառավարությանը 2005- ին, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր։ Ներկայացվում է հակադրվող կողմերի կարծիքները։ Որպես ցեղասպանության քաղաքական հիմք՝ ներկայացվում է Երիտթուրքերի՝ հայերին որպես ռուսամետ դիվերսանտներ ներկայացնելը։  Իսկ պատասխանատվություն կրողների վերաբերյալ խոսելիս անդրադառնում է երեք փաշաներին, որոնք փախուստի մեջ էին և հեռակա դատապարտվել են մահվան։ Հայդատի մասին ոչինչ չի ասվում։ Լրատվամիջոցը նշում է, թե ո՛ր պետություններն են ճանաչում ցեղասպանությունը։ Հոդվածում կան նաև համարձակ պնդումներ․

 «ԱՄՆ-ի կառավարությունները տասնամյակներ շարունակ հետ էին կանգնում հստակ դիրքորոշումից մասամբ այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի՝ հզորությամբ երկրորդ տերությունն է և ռազմավարական նշանակություն ունի Արևմուտքի համար»։

«Թուրքիայում հանրային քննարկումներն այս հարցի շուրջ խեղդվել են։ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը՝ «թրքությանը վիրավորելու» մասին, կիրառվել է հայերի զանգվածային սպանությունները լուսաբանող հայտնի լրագրողների քրեական հետապնդման համար»։

Հոդվածի վերջում լրատվամիջոցը գրում է նաև Հայաստան – Թուրքիա ներկայիս հարաբերությունների մասին։ Իսկ նյութում տեղ գտած լուսանկարներն ընտրված են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից, AFP (Agence France presse՛)-ից, Ցեղասպանության ինստիտուտից։

«CNN»-ի նյութը վերնագրված է․«Ի՞նչ իմանալ մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների մասին»։ Լրատվամիջոցը «ցեղասպանություն» տերմինը համարում է խիստ վիճելի և հրաժարվում է այն օգտագործել հեղինակային մասերում։ Փաստերի առաջին հակադրությունում նշվում է, որ հայերը ցեղասպանության ճանաչումը համարում են որպես իրենց ազգի ճանաչում, իսկ թուրքական կողմի վերաբերյալ ներկայացվում են իրենց բնորոշմամբ՝ մասայական սպանությունների դրդապատճառները․ «Որոշ թուրքեր դեռ համարում են, որ հայերը պատերազմի ժամանակ սպառնալիք են եղել Օսմանյան կայսրության համար, և ասում են, որ տարբեր էթնիկական պատկանելության մարդիկ, այդ թվում՝ թուրքեր, սպանվել են հակամարտությունների քաոսի ժամանակ»։

Հաջորդիվ հեղինակը որպես պատմական հիմք նույնպես ներկայացնում է Օսմանյան կայսրության մտավախությունների և տարածաշրջանում ռուսների հնարավոր ազդեցությունը կանխելու մասին։ Հոդվածագիրը նշում է նաև 1918-ին Արևելյան Հայաստանում թուրքերի կատարած ոճրագործությունների մասին։ Նա ներկայացնում է 1915- ապրիլի լույս 24-ի գիշերը մտավորականների ձերբակալումը։

Իսկ թե քանի՞ հայ է սպանվել, գրում է․ «Սա վիճաբանության հիմնական կետն է։  Հաշվարկները տատանվում են 300,000-ից մինչև 2 միլիոն մահվան դեպքերի միջև 1914-1923 թվականներին, ընդ որում ոչ բոլորն են զոհվել Օսմանյան կայսրության տարածքում։  Սակայն գնահատականների մեծ մասը 1915-1918 թվականների վերաբերյալ մոտ 800,000 են կազմում։ Բուն օսմանյան իշխանությունների կողմից կատարված ջարդերի զոհերի թիվը տատանվում է 600,000-ից մինչև 1,5 միլիոն»։  Հոդվածի հիմնական մասն ավարտվում է Հայ Առաքելական եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերին սրբադասելու մասին տեղեկությամբ և արդեն երրորդ անգամ նշվում.  «․․․ընդհանուր առմամբ, համարվում են օսմանյան կառավարության կողմից ներկայիս արևելյան Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների էթնիկ հայերի դեմ ցեղասպանության արշավի մեկնարկը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց հավատարմության վախի պատճառով»։

 Հոդվածագիրը պատմում է ոճրագործության իրականացման ձևերի․ մահապատիժների եղանակների մասին՝ նշելով նաև, որ տարածաշրջանում հայերի թիվը այդ տարիներին երկու միլիոնից նվազել-հասել է 400000-ի։

«Արդյո՞ք ցեղասպանությունն այն ժամանակ հանցագործություն էր», իր իսկ առաջ քաշած հարցին ի պատասխան լրատվամիջոցը նշում է, որ հայերի զանգվածային սպանությունների ժամանակ «ցեղասպանություն» տերմինն «անգամ» չկար (չակերտները խմբ.), չուներ նաև իրավաբանական սահմանված հանցագործության ստատուս։

«Ցեղասպանությունը հանցագործություն հռչակվեց 1948 թվականին, երբ ՄԱԿ-ը հաստատեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան»,- գրում է «CNN»-ը։ Հոդվածագիրը խոսում է ցեղասպանությունը ճանաչած երկրների մասին` նշելով դրանցից մի քանիսը։ Գրում է նաև, որ Թուրքիան լավ չի վերաբերում ցեղասպանության ընդունմանը, սակայն հստակ օրինակներ չի բերում, ի տարբերություն «BBC»-ի, որը նշել էր Թուրքիա-Վատիկան հարաբերությունների սրման մասին։

Հոդվածի վերջում հեղինակն անդրադառնում է այս հարցով ԱՄՆ վարած քաղաքականությանը․ «Նախագահներ Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը երկուսն էլ խուսափեցին օգտագործել ցեղասպանություն բառը՝ Անկարային չբարկացնելու համար»,- նշում է հոդվածագիրը հավելելով, որ Բայդենն իր ելույթներում ընդունել է ցեղասպանությունը «2019 թվականին և՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը , և՛ Սենատը բանաձև ընդունեցին զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ։ Նախքան Սենատում բանաձեւի ընդունումը, Թրամփի վարչակազմը հանրապետական սենատորներին մի քանի անգամ խնդրել էր արգելափակել այդ քայլը՝ պատճառաբանելով, որ դա կարող է խաթարել Թուրքիայի հետ բանակցությունները»,- ասվում է հոդվածի վերջում։

Օգտագործված լուսանկարները վերցված են AFP (Agence France Presse)-ից և այլ աղբյուրհներից, ի տարբերություն «BBC»-ի, այստեղ լուսանկարները հիշատակի արարողություններից էին, Ցեղասպանությունից մեզ հասած լուսանկարներ չկային նյութում։

 ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայկական պետական մանկավարժակն համալսարանի ռադիոհեռուստատեսության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Աղբյուրներ՝

https://edition.cnn.com/2021/04/24/europe/armenia-mass-killings-explainer-intl/index.html
https://www.bbc.com/news/world-europe-16352745
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գաղթ

Հաջորդ գրառումը

Եթովպիական ընդգրկուն ցուցահանդես (նաեւ հայկական ցուցանմուշներով) Մասաչուսեթսում

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Եթովպիական ընդգրկուն ցուցահանդես (նաեւ հայկական ցուցանմուշներով) Մասաչուսեթսում

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական