Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորբաչովի մասի՞ն էլ՝ «լավը կամ ոչինչ»

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հեռացող ամռան նախավերջին երեկոյան կյանքի 92-րդ տարում մահացած Միխայիլ Գորբաչովի՝ Խորհրդային Միության վերջին ղեկավարի, նրա գործի մասին անցած օրերին աշխարհում ամենուր արձագանքներ, հետահայաց գնահատականներ հնչեցին: Հիմնականում՝ երեւի դրական ու կարեւորող` «դրսում», հաճախ նաեւ քննադատող ու դատապարտող՝ Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ տարածքի այլ երկրներում:

Խորհրդային երկրում նրա հռչակած վերակառուցման, հրապարակայնության եւ որոշակի ազատությունների քաղաքականությունից ավելի, որոնք նաեւ իրենց քննադատելի կողմերն ունեին, կարեւորվում է նախկին «գենսեկի» դերը միջազգային ասպարեզում: Ըստ տարբեր գնահատումների, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը եւ երբեմնի հզոր տերության առաջին ու վերջին նախագահը, լինելով մեծ քաղաքական գործիչ, անգնահատելի ավանդ է ներդրել 20-րդ դարի պատմության մեջ, վերջ է դրել «սառը պատերազմին» եւ  աշխարհն ազատել է միջուկային պատերազմի սպառնալիքից:

Անուրանալի է նրա մատուցած ծառայությունը, մասնավորապես, գերմանացի ազգին՝ Բեռլինի պատի փլուզման ու երկու Գերմանիաների վերամիավորման առումով: Դա այս երկրում չեն մոռացել եւ իրենց Բունդեսթագում նրա հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ ու երկրի դրոշի խոնարհումով: Երկրի կանցլեր Օլաֆ Շոլցը, նրան համարելով «խիզախ բարեփոխիչ եւ հեռատես քաղաքական գործիչ», նշել է, թե գերմանացիները շատ բանով պարտական են Գորբաչովին:

Այս բաների, համաշխարհային ասպարեզում ունեցած դերակատարության համար ԽՍՀՄ ղեկավարին 1990 թվականին շնորհվել է Խաղաղության նոբելյան մրցանակ:

Իսկ ահա, օրինակ, Չինաստանի որոշ վերլուծաբաններ, այս երկրում հրատարակվող Global Times թերթի վկայությամբ, նշում են, թե նա որպես քաղաքական գործիչ լուրջ սխալներ է թույլ տվել միջազգային իրավիճակի գնահատման հարցում եւ քաոս է ստեղծել ԽՍՀՄ-ի տնտեսությունում, ինչից Չինաստանը ժամանակին դասեր է քաղել՝ ընթանալով սոցիալիզմի սեփական ուղիով: 

«Մեռածների մասին՝ լավը կամ ոչինչ» («De mortuis aut bene, aut nihil»). լատինական այս հայտնի ասացվածքը նման տրամաչափի գործչի հարցում դժվար թե կարելի է կիրառելի համարել: Այսպես է մտածում նաեւ Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գեննադի Զյուգանովը, որի գնահատմամբ «Գորբաչովը Ռուսաստանի հազարամյա պատմության մեջ այն կառավարիչն էր, որը ոչ միայն մեր երկրի բոլոր ժողովուրդներին, այլ նաեւ դաշնակիցներին ու բարեկամներին բերեց բացարձակ աղետ եւ վիշտ ու դժբախտություն»: Այս խոսքերը որքա՜ն հասկանալի են մանավանդ հայերիս համար:

Գորբաչովի հայտարարած ազատությունները հույս տվեցին եւ խթանեցին  Արցախյան ազատագրական շարժումը, եւ եթե անգամ հարց համարենք՝ նա որքանով կարող էր թե չէր կարող արդարացի լուծել իրեն շատ լավ հայտնի խնդիրը, էլի չենք կարող մոռանալ, որ նրա օրոք ու իր կառավարության թողտվությամբ խորհրդային երկրում տեղի ունեցան հայ բնակչության հանդեպ Սումգայիթի, Գանձակի, Բաքվի ու այլ վայրերի արյունոտ ողբերգությունները, դրանց կազմակերպիչներին ու մասնակիցներին պատժելու փոխարեն սովետական զորքի ուղղակի անողոք մասնակցությամբ զենքի ու տանկերի օգնությամբ, բռնի հայաթափվեցին նաեւ հայկական Շահումյանի շրջանի, հյուսիսային Արցախի քաջաբար պաշտպանվող բնակավայրերը …

Այն ժամանակ էլ աշխարհն ըստ էության անտարբեր եղավ ու խաղաղության միջազգային մրցանակ շնորհեց այն երկրի ղեկավարին, որտեղ դեռ թարմ էր այդքան թափված անմեղ արյունը:

Ինչ ծառայություններ էլ որ Միխայիլ Գորբաչովը մատուցած լինի աշխարհին, այդքան հայի անմեղ արյուն կա նրա խղճին: Կա՞ արդյոք «այն աշխարհ» ու այնտեղ նա դրա համար պատասխան տալո՞ւ է թե ոչ՝ հայտնի չէ: Բայց հայտնի է, որ այս աշխարհից նա հեռացավ ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկանխիկ վճարումների ստվերային կողմը

Հաջորդ գրառումը

Հեռու չէ այդ օրը

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Հեռու չէ այդ օրը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական