Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գողգոթայի ճամբուն վրայ»

Հակոբ Ավետիքյան
20/02/2026
- 20 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
139
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուտով, ընդամենը երկու շաբաթից, քրիստոնյա աշխարհի հետ միասին մենք էլ կնշենք Չարչարանաց շաբաթը, պիղատոսյան դատարանից մինչեւ Գողգոթա՝ Քրիստոսի անցած ճանապարհը, փշե պսակը գլխին, թքի ու մրի միջով, հռոմեացի զինվորների ու մի քանի հավատարիմների, այդ թվում՝ իր Մայրիկի ուղեկցությամբ մինչեւ Խաչափայտ հասնելը, երկու հանցագործների արանքում Խաչ բարձրացվելը, փայտին գամվելը, ապա՝ երեք օր հետո Հարություն առնելը:

Ոմանք այդ շաբաթը կանցկացնեն ապրումակցմամբ, գիտակցելով՝ որ Քրիստոսի ինքնազոհողությունը տեղի է ունեցել մեզ համար, մեր փոխարեն, մեր փրկության համար: Կմխիթարվեն Սբ. Հարությամբ՝ Ճշմարտության հաղթանակով: Մինչ շատ-շատերի համար այդ շաբաթավերջը ընդամենը զատկվա կարմիր հավկիթ կլինի, իսկ ուրիշների համար՝ պահքից ու ծոմապահությունից հետո մի լավ ուտուշ-խմուշի առիթ…

Կլինեն նաեւ ոմանք, ինչպես մեր աննման վարչապետը, որոնք կոկորդիլոսի արցունքներ կթափեն, կուրծք կծեծեն, 2000 տարվա հեռուներից շա՜տ անկեղծ խոստովանելով, որ ճակատագրական պահին չեն եղել Խաչյալի կողքին, անօգնական են թողել Նրան, միաժամանակ՝ շատ հետեւողականորեն հալածելով Հայ եկեղեցին եւ հոգեւորականներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, պադվալային կտտանքների ենթարկելով նրանցից ոմանց, պատժելով բարեգործներին ու հավատացյալներին, իբր նրանց դաստիարակելու, բարեվարքություն սովորեցնելու, դարձի բերելու, բարեկարգելու ավելի քան 1700-ամյա առաքելահիմն մեր Եկեղեցին:

Հետնյալ թվով, հրաշիւք իմն, քրիստոնյա դարձած այդ անձը նույն կերպ վարվեց ու շարունակում է նույն կերպ վերաբերվել ալիեւյան բանտախցերում տվայտվող մեր հայրնակիցներին՝ Արցախի մեր պետական առաջնորդների հետ, որոնք օրերս թուրք-թաթարական դատարանի վճռով ցկյանս, կամ 20 եւ կամ 16 տարվա ազատազրկման դատապարտվեցին: Նա, «կառավարությունը այդ ե՛ս եմ» գոռացողը, լուռ կամ «հնչուն» պայմանավորվածությամբ Իլհամի ու մանավանդ Ռեջեփ Թայիպի հետ, ծպտուն չհանեց մեր գերեվարված պատանդների վերաբերմամբ՝ վախենալով ազատության մեջ նրանց բացահայտիչ հայտարարություններից, ներքին ընդդիմությանը միանալու եւ այն զորացնելու հնարավորությունից, իսկ Ռուբեն Վարդանյանին՝ «Ավրորա» շարժումը վերականգնելու, Հայոց ցեղասպանությունը եւ ցեղասպանության ենթարկված այլ ազգերի հետ միջազգային հարթակներում նորից արծարծ պահելու կարողության համար:

Այո՛, մեր պատանդներն ունեին եւ ունեն գլխավոր երկու դուշմաններ. արտաքին՝ թուրք-թաթարական ու ներքին՝ նիկոլական: Ունեին եւ ունեն նաեւ կեղտոտ ձեռքերը լվացող Պիղատոս՝ հանձին Ռուսաստանի իշխանության, ինչպես նաեւ փարիսեցիների մի ողջ խումբ՝ հանձինս եվրոպական եւ ամերիկյան մեր՝ այսպես կոչված բարեկամ պետությունների:

Չմոռանանք նաեւ, որ բացի դուշմաններից, պիղատոսներից ու փարիսեցիներից, թուրք-թաթարական «արդարադատության» մեր զոհերի, մեր ողջ ազգի Գողգոթայի ճանապարհին կան, վխտում են նաեւ 30 արծաթանոց մատնիչներ, դատական գործ ձեւող, կարող, հրամցնող դատավորներ ու գործակատարներ, ուստի առավել տաժանելի է դառնում մեր վերելքը դեպի գագաթ: Սակայն, ինչպես իր ընտանիքին ուղղված վերջին նամակում անկոտրում Ռ. Վարդանյանն է ոգեշնչում՝ հաղթահարելու ենք Գողգոթայի ճանապարհը եւ ի վերջո հասնելու ենք Համբարձման լեռ ու տոնելու ենք մեր «Հրաշալի հարությունը»…

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազգ»-35

Հաջորդ գրառումը

Մենք հաստատուն ենք արդարադատությունը վերականգնելու մեր ջանքերում. Արմինե Աֆեյան. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Մենք հաստատուն ենք արդարադատությունը վերականգնելու մեր ջանքերում. Արմինե Աֆեյան. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական