Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնաճի ահագնացող տեմպերն ու հացահատիկի դաշտերի վրա ընկնող ռումբերը

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում օր օրի  նկատվող գնաճը 9.5 տոկոսից ավելին կարող էր լինել, եթե երկու բան տեղի չունենար. նախ Կենտրոնական բանկը չթանկացներ դրամը, կամ էլ դոլարը չարզրկվեր: Կենտրոնական բանկի ներկայացրած վերլուծությանը հղում անելով՝ նման համոզմունք է հայտնում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Եթե միջազգային շուկայում ինչ-որ ապրանքի գինը, ենթադրենք, բարձրանում է 25 տոկոսով, ու դա հայելային կերպով պետք է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ նկատվեր, բայց տվյալ ապրանքը մեզ մոտ թանկանում է ոչ թե 25, այլ օրինակ 12 տոկոսով, ապա, բացատրում է Պապոյանը, դա հենց դրամի արժեւորման ու դոլարի գնանկման հետեւանք է:

«Օբյեկտիվ ակնկալիք կարող է լինել, որ, օրինակ, եվրոն կամ դոլարը 20 կամ ավելի տոկոսով արժեզրկվել են, հետեւաբար ուղիղ այդքան էլ ապրանքների գները պետք է իջնեին: Բայց դա ինչո՞ւ տեղի չի ունեցել, որովհետեւ դրան զուգահեռ ուղիղ 30 տոկոսով էլ ապրանքների գներն են ավելացել: Եվ, առհասարակ, համաշխարհային տնտեսության մեջ նկատվող գնաճը մի քանի պատճառներով է բացատրվում,- ասում է ՔՊ-ական պատգամավորն ու դիտարկում,- Նախ կորոնվիրուսի ու լոքդաունի պատճառով են մի շարք ոլորտներ տուժել, այսօր էլ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն է հացահատիկային մշակաբույսերի գների բարձրացման պատճառ դառնում, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հացահատիկի պաշարների մեծ շտեմարաններից են: Եվ այդ երկրների այն տարածքները, որտեղ այսօր ռումբեր են ընկնում, աշխարհի հացն ապահովող տարածքների  մի հատվածն են: Դրա բացակայությունը, բնականաբար, նույնպես պարենի գների էական ավելացման է հանգեցնում»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ահագնացող գնաճը բացատրում է Հայաստանում պարենի ու գյուղատնտեսական պաշարների նվազմամբ: Սրան զուգահեռ, հավելում է, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ հոսքի հետ կապված է նաեւ ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացումը, ինչը նույնպես գնաճը խթանող հանգամանք է. «Եթե նվազում է առաջարկը, բնականաբար, դա գնաճի է հանգեցնելու: Բացի այդ՝ մեր երկրում, այո, հատկապես պարենային ապրանքների մասով պահանջարկն էլ է մեծացել: Գնաճի երրորդ կարեւոր ու օբյեկտիվ խնդիրը միջազգային շուկաներում պարենային ապրանքների որոշակի թանկացմամբ է պայմանավորված»:

Ընդդիմադիր պատգամավորը նկատել է, որ թեեւ Կենտրոնական բանկը որոշակիորեն պայքարում է գնաճի դեմ, բայց, վստահ է, կառույցն իր ունեցած գործիքակազմն ամբողջությամբ չի կիրառում: Հետեւաբար՝ գնաճը զսպելու համար կոնկրետ անելիքներ ոչ միայն ԿԲ-ն, այլ նաեւ կառավարական կաբինետն ունի:

Հատկապես համավարակներից ու պատերազմներից հետո աշխարհի երկրները, ասում է տնտեսագետ պատգամավորը, մտածում են ոչ թե ավելի էժան տարբերակով ապրանքներ ներկրելու կամ թանկ գնով արտահանելու մասին, այլ սեփականն արտադրելու ու ճգնաժամային իրավիճակներին սեփական միջոցներով դիմակայելու մասին: Այսինքն՝ աշխարհի բոլոր երկրներն էլ այժմ մտածում են պարենի պաշարները սեփական միջոցներով համալրելու մասին: Իսկ մեր երկրում, ահազանգում է, 2018-ից հետո պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքների թիվն էապես է նվազել. «Մեր երկիրն առաջին անհրաժեշտության պարենմթերքի 65 տոկոսը կարողացել է ինքն ապահովել, այսինքն՝ այդքանով ինքնաբավ է եղել: Այսօր սակայն այդ ցուցանիշը իջել է մինչեւ 47 տոկոս»:

Պարենային զամբյուղի նվազման հարցի հասցեատերը, Թադեւոսյանի պնդմամբ, ո՛չ Կենտրոնական բանկն է, ո՛չ էլ մեկ այլ երկրի կառավարություն: Առաջին պատասխանտուն կառավարության ներկայացուցիչներն են, որոնք իշխանության գալուց անմիջապես հետո «օպտիմալացրել» են գյուղատնտեսության նախարարությունը, որ ոլորտի պատասխանատու եւ այն կարգավարող թիվ մեկ մարմինն էր:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բարձր մակարդակի» հերթեր՝  Լարսում

Հաջորդ գրառումը

Երբ Նամակ Մը Մնայ Անպատասխան

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Երբ Նամակ Մը Մնայ Անպատասխան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական