Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գյումրի եւ անդին». Լեւոն Լաճիկյանի գծանկարների նոր ցուցահանդեսը նաեւ մերը գնահատելու ուղերձ ունի

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 2-ին «Գյումրու օրվա» շրջանակներում այստեղ՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացված ցուցահանդեսը արվեստաբան, գեղագետ, գծանկարիչ Լեւոն Լաճիկյանի 17-րդ անհատականն է, այդ թվում ծննդավայր Գյումրիում՝ երկրորդը: Ցուցադրված մոտ հինգ տասնյակ գծանկար աշխատանքները քաղաքային պատկերներ են Գյումրիից եւ աշխարհի գեղեցկագույն քաղաքներից՝ Փարիզ, Լիոն, Պրահա, Վիեննա, Վենետիկ, Լյուքսեմբուրգ եւ այլն:

Համեմատությունը գնահատման լավ չափանիշ է: Գյումրին, իհարկե, Փարիզ ու Վիեննա չէ, բայց նկարների հեղինակը, այդ եւ նշված այլ քաղաքներում լինելուց, շրջելուց հետո վերադառնալով, քայլելով ծննդավայրի նաեւ մինչ այդ իրեն անծանոթ փողոցներով, հասկացել է, որ սա եւս լուրջ, իր դեմքն ունեցող քաղաք է: Կարծում ենք՝ խոսքը հատկապես վերաբերում է բնակավայրի բավական լավ պահպանված պատմական միջուկին (ի տարբերություն մեր մայրաքաղաքի), նրա առանձնացող ճարտարապետական միջավայրին: Ու այս ցուցահանդեսում համատեղ նաեւ այն քաղաքներինը՝ «անդինը» ներկայացնելու Լաճիկյանի նպատակը Գյումրին մնացյալ աշխարհին հակադրելը չէ, այլ հակառակը՝ համադրելը եւ քաղաքաշինության ընդհանուր  համապատկերում նրա ուրույն, նույնպես ներկայանալի դիմագիծը հավաստելը: Անտարակույս՝ սա կարեւոր է, քանի որ մենք այսօր տարբեր հարցերում նաեւ մեր իրական արժեքները ճանաչելու ու չթերագնահատելու խնդիր ունենք:

Մերը ներկայացնող ու արժեւորող լաճիկյանական առինքնող պատկերները, որոնք շաղախված են նաեւ հեղինակի որդիական ջերմ հայացքով, ինչպես ճանաչողական, այնպես էլ գեղագիտական մեծ նշանակություն ու ներգործություն ունեն: «Իմ նպատակը, նաեւ,-ասում է արվեստագետը,- ոչ թե առանձին շենքերի գեղեցկությունը, այլ գեղեցիկ միջավայրը ցույց տալն է»: Չէ՞ որ նման միջավայրն է ավանդաբար ծնում գեղեցիկը, գեղարվեստը, ժամանակային կուտակումներով ծնում նաեւ տաղանդներ ու մեծություններ…

Վերջին տարիներին Լեւոն Լաճիկյանի ստեղծած տպավորիչ նկարաշարերում նուրբ գծերի միջոցով արտացոլվում են քաղաքային տեսարաններ ու հոգեւոր-պաշտամունքային կառույցներ: Մեծ տարածում գտել ու սիրվել են նրա «Գյումրի, իմ սեր» բացիկների ժողովածուն եւ «Հայկական եկեղեցիներ» գծանկարչական բացիկաշար-ալբոմը, որոնց անդրադարձել է «Ազգ»ը: Նշվածներից երկրորդը ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» XVIII միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի: Իսկ Երեւանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված նամականիշի մրցույթում հաղթող ճանաչվելով՝ Լաճիկյանի գծանկարը թողարկվել որպես նամականիշ եւ 30 000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայում:

Արվեստագետն անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաեւ Գորիսում,  Երեւանում, Նյու Յորքում,  Նյու Ջերսիում, Կ. Պոլսում, այլուր:

Գյումրու ներկա ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 22-ը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ֆինանսավորումը հասավ 500 մլն դրամի

Հաջորդ գրառումը

Բուսագետ գիտնականների հուսադրող արդյունքները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Բուսագետ գիտնականների հուսադրող արդյունքները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ...

ԿարդալDetails

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական