Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտնականներին ներկայացվող նոր պահանջներ

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային քննարկման է ներկայացված «Հայաստանի Հանրապետության  գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը եւ գնահատման չափանիշները» ՀՀ  կառավարության որոշման  նախագիծը:

Նշվում է ,որ նախագծի ընդունումը բխում է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածից, որն ամրագրում է գիտական կազմակերպություններում գիտական աշխատողի ատեստավորման գործընթացը: Նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը եւ նրա կողմից ստացված գիտական արդյունքները, պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման գործընթացն ներկայում կատարվում է ՀՀ կառավարության՝ 2001 թ. հաստատված կարգով եւ գնահատման չափանիշերով: Որոշման նախագծով փորձ է արվում  հաստատելու գիտական կադրերի արդյունավետության նոր նվազագույն պայմաններ` ըստ գիտական պաշտոնների տարակարգերի, մասնավորապես՝ որակավորում անցած գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 13-ի N 747-Լ որոշումը:

Որոշման նախագծով՝ ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման գնահատման նոր չափանիշները մեծապես պայմանավորված են լինելու գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրմամբ: Այդ չափանիշերն այն քանակական եւ որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական կադրին:

Ըստ նախագծի, գիտական աշխատողի, ավագ գիտական աշխատողի, առաջատար գիտական աշխատողի եւ գլխավոր գիտական աշխատողի տարակարգերի համար որպես նոր չափանիշ՝ պահանջվում է նաեւ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների առկայություն: Առաջատար եւ գլխավոր գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվում է նաեւ 50 000 եւ 100 000 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝ ՀՀ կամ միջազգային գիտահետազոտական եւ/կամ փորձակոնստրուկտորական ծրագրեր ղեկավարելու փորձ: Առաջատար եւ գլխավոր գիտական աշխատողներից պահանջվում են նաեւ ոլորտի միջազգային գործընկերների հետ ակտիվ գործնական կապեր եւ համագործակցություն ունենալու, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ հանդիսանալու, միջազգային հետազոտական տիրույթում իր կազմակերպության դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ:

Գիտական կադրերի նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար:

Նախագծում նշվում է վերջին հինգ տարիների ընթացքում կատարված գիտական աշխատանքների մասին, որոնց մասին, սակայն, գիտական հանրությունը տեղեկացվում է այժմ: Որքանով է տրամաբանական հարցի նմանատիպ մոտեցումը:

Գիտաշխատողի տպագրված մենագրությունների, ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքները մղվում են երկրորդական պլան: Անհրաժեշտ է ներառել նաեւ այլընտրանքային մոտեցումներ:

Գոյություն ունեն գիտության բնագավառներ,որոնք ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն յուրաքանչյուր երկրի, առավել եւս ՀՀ-ի համար:Օրինակ, ռազմաարդյունաբերական համալիրը, լազերային եւ միջուկային ֆիզիկան եւ այլն: Անհրաժեշտ է պետական մակարդակով գաղտնիացնել  մի շարք գիտական հետազոտությունների արդյունքներ, որոնք անվտանգության երաշխիք կարող են հանդիսանալ մեր երկրի համար:Մինչեւ օրս փակ ատենախոսություններ մեզ մոտ չեն պաշտպանվել, կամ գուցե ինձ հայտնի չեն: Այս հարցում անհրաժեշտ է մտածել,որպեսզի վաղը չկանգնենք դժվար խնդիրներ լուծելու ճանապարհին: Ամեն գիտական արդյունք չէ, որ պետք է տպագրվի արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Ի դեպ, այդ ամսագրերի մեծ մասում գիտական հոդված հրապարկելը վճարովի է: Այն կարող է կազմել մինչեւ հազար դոլարին համարժեք գումար: Այս մասին անհրաժեշտ է խոսել բարձրաձայն:Գիտնականի աշխատավարձը կբավարարի՞ արդյոք այդ ծախսերը հոգալու համար:

Ավագ գիտաշխատողին ներկայացվող պահանջներից է նաեւ դիպլոմային կամ կուրսային, ավարտական աշխատանքների ղեկավարումը, դասավանդումը (26.6 կետ): Իսկ եթե համապատասխան բուհում ընդգրկված չէ տվյալ գիտնականը: Ի՞նչ անել: Անհրաժեշտ է  ձեւակերպել եւ գրել «ցանկալի է» բառը, կամ այնպես անել,որ փորձառու գիտնականը   այս կամ այն չափով պարտադիր կարգով  ընդգրկված լինի նաեւ ուսումնակակրթական գործընթացում, գիտելիքները փոխանցի երիտասարդ սերնդին:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանից սպասված ռումբի հետեւանքները

Հաջորդ գրառումը

Վերահսկելի անցուդարձ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Վերահսկելի անցուդարձ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական