Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտաժողով՝ նվիրված հայ արվեստին Հայրենական պատերազմի տարիներին

Ստեփան Պապիկյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
6
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941-1945)» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ արվեստի ընդհանուր համայնապատկերը:

Գիտաժողովի մասնակիցները նշեցին գիտության և գիտնականների նշանակալի դերը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի գործում: 500000 հայ մասնակցել է պատերազմին, 68 հայ գեներալ ենք ունեցել: Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ոչ միայն  պատերազմի դաշտում, այլև թիկունքում՝ գիտության և տնտեսության մեջ, նշանակալի ներդրում է ունեցել, ինչն իր հերթին մեծ դեր է խաղացել հաղթանակի հասնելու գործում:

Մասնավորապես, Վ. Ֆեֆիլովը նշեց՝ գիտաժողովը հիշողության, հարգանքի և երախտագիտության դրսևորում է: «Մենք հավաքվել ենք այստեղ՝ հասկանալու և քննարկելու արվեստի կարևոր դերն ամենադժվարին փորձությունների տարիներին: Երբ ազգերը պայքարում էին գոյատևման համար, հենց մշակույթն էր, հենց արվեստն էր, որ դարձավ հոգևոր ուժի աղբյուր:

Նկարիչներ, կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ՝ նրանք շարունակեցին ստեղծագործել, ոգեշնչել, աջակցել ժողովրդի մարտական ոգուն և ամրապնդել նրանց հավատը հաղթանակի նկատմամբ: Հայ մշակութային գործիչները մի կողմ չմնացին: Նրանք գտնվում էին ռազմաճակատի մոտ, հիվանդանոցներում, գործարաններում և թատրոններում: Նրանց աշխատանքները հեռարձակվում էին ռադիոյով, հրատարակվում ամսագրերում, ցուցադրվում թանգարաններում և նույնիսկ խրամատներում»:

Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատողները՝ բացահայտելով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ երաժշտության, կերպարվեստի, թատրոնի և կինոյի, ճարտարապետության և գրականության զարգացման հիմնական միտումները, անդրադառնալով հայ արվեստի անվանի գործիչների այդ տարիների ստեղծագործություններին: 

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի  բնագիտության ակադեմիայի  պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գույնը՝ դա մաքուր լույս է…

Հաջորդ գրառումը

Սոֆյա Խանդամիրովա. «Հպարտ եմ, որ իմ երակներով հայկական արյուն է հոսում»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Սոֆյա Խանդամիրովա. «Հպարտ եմ, որ իմ երակներով հայկական արյուն է հոսում»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական