Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիան դեռ չափում է Ադրբեջանին… երբ նա ցեղասպանության երկրորդ փուլն ավարտին է հասցնում

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի կառավարության ասուլիսին լրագրողները հարց են ուղղել պարզելու՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբեյալ ԳԴՀ տեսակետը: Կրճատ՝ այդ ասուլիսից:
Լրագրողներից մեկի հարցին, թե «ԼՂ-ից տեղեկատվություն ստանալն անհնար է, ինտերնետն ու լույսը կտրել է Ադրբեջանը: Ըստ փորձագետների պարզ չէ, թե Ադրբեջանն այնտեղ (էթնիկ) մաքրազտման գործողություններ արդեն արե՞լ է: Ի՞նչ գիտի կառավարությունը, ԵՄ դիտորդներն ի՞նչ են զեկուցում»: Արտգործնախարարության խոսնակ Ֆիշերը (Fischer) պատասխանել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ սահմաններում է, ուստի չի կարող ԼՂ-ից տեղեկատվություն տրամադրել:

«Նրանց էլ չե՞ն թողնում ԼՂ գնալ» հարցին Ֆիշերը պատասխանում է, որ դա նրանց մանդատից դուրս է: «Շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար: Անցյալ շաբաթ այստեղ ասել ենք, բայց նաեւ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում շեշտել. ռազմական բռնությունը, որը տեսանք Ադրբեջանի կողմից անցյալ շաբաթ, անընդունելի է: Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ  մարդիկ արդեն սկսել են փախչել Լեռնային Ղարաբաղից: Մեր կարծիքով, կարեւոր է, որ Ադրբեջանն այժմ կրում է Լեռնային Ղարաբաղում բնակվող խաղաղ բնակչության հուսալի եւ համակողմանի պաշտպանության պատասխանատվությունը, իսկ էթնիկ հայերի արտաքսումը կամ նույնիսկ հարկադիր ելքը Ղարաբաղից, անընդունելի է: Մեր գործընկերների հետ միասին կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին, կատարել այդ պարտավորությունները, հարգել ԼՂ ժողովրդի մարդու իրավունքները եւ ապահովել, որ Ադրբեջանի ԶՈՒ-ը համապատասխանի միջազգային մարդասիրական իրավունքին: Սրանով էլ չափելու ենք Ադրբեջանին»:

Հարց ուղղվեց կանցլեր Շոլցի խոսնակ Հեբեշթրայթին (Hebestreit) ՝ «ինչպես եք բացատրում, որ  ԵՄ- ի, ԳԴՀ-ի գործընկեր Ադրբեջանը այս մարդասիրական պարտականություններին հավատարիմ չէ: Կանցլերը միջամտե՞լ է, խոսե՞լ է նախագահ, բռնակալ (դիկտատոր) Ալիեւի հետ անձամբ, որ նա այնտեղ մարդկանց հոգ տանի»:

Հեբեշթրայթի ցինիկ վարքի մասին «Ազգ»ի ընթերցողին ծանուցել ենք: Նա էր նախորդ ասուլիսներից մեկում ժպտում, երբ գերմանացի լրագրողը Արցախի սովահարության մասին ՄԱԿ-ի քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «ցեղասպանություն» որակումն էր հիշատակում, որը կառավարության խոսնակը «պրոպագանդա» անվանեց: Ներում չի խնդրել դեռ, ուստի թե՛ կանցլեր Շոլցի, թե՛ արտգործնախարար Բերբոքի՝ Ալիեւին ուղղված պահանջները չենք կարող լուրջ ընկալել, որքան էլ ցանկանանք, դժվարանում ենք: Թող հրապարակավ դատապարտեն իրենց կողքին կանգնող, կանցլերի խոսքը մեզ փոխանցող բարոյազուրկ պաշտոնյային: «Երկրորդ հարցին պատասխանեմ՝ կանցլերը ուրբաթ օրը (նկատի ունի սեպտեմբերի 22-ին- Ան. Հ.) արդեն որերորդ անգամ հեռախոսով խոսել է Հայաստանի նախագահի հետ (հնարավոր է շփոթել է՝ վարչապետի հետ-Ան. Հ.): Նախորդ վերջինը 2 շաբաթ առաջ էր կարծում եմ: Մենք պարզ ասել ենք, Ադրբեջանից պահանջել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել միջազգային իրավունքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, ինչպես նաեւ ապահովել միջազգային իրավունքի եւ նմանատիպ պահանջների պահպանումը ԼՂ-ում: Մենք կշարունակենք դա անել»: Նորից հարց հնչեց՝ «Պարոն Շոլցն Ալիեւի հետ խոսե՞լ է»:

Հեբեշթրայթը պատասխանեց, թե նման զրույցի մասին իրազեկ չէ: Բայց կարծում է, որ Ալիեւը տեղյակ է իրենց դիրքորոշման մասին, ասաց խոսնակը՝ հիշեցնելով ՄԱԿ-ում կանցլերի ելույթը: Նույն հարցին պատասխանեց ԱԳՆ խոսնակ Ֆիշերը, որ համոզված էր, թե Ադրբեջանի կառավարությունը հստակ գիտի իրենց դիրքորոշման մասին, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախարար Բերբոքը շարադրեց այն: «Մեզ համար ծայրահեղ կարեւոր է, որ հնարավորինս թափանցիկ լինի ԼՂ-ում իրավիճակը: Մեր կարծիքով, ԼՂ-ում ռուսական զորքի պարտականությունն է բնակիչների պաշտպանությունը»: (Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին Բլինքենի հայտարարությունից հետո Բերբոքը հաղորդեց, թե գործընկերների հետ աշխատում են հնարավորինս արագ ԼՂ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ- Ան. Հ.):

 Այնուհետ հարց եղավ Գերմանիայի, Ֆրանսիայի,Հայաստանի, Ադրբեջանի ԱԽ քարտուղարների եւ ԵՄ ներկայացուցչի Բրյուսելում հանդիպման մասին, «կարո՞ղ եք հաստատել, որ այն կայանալո՞ւ է» (սեպտեմբերի 26-ին արդեն կայացել է՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայի հանդիպմանն ընդառաջ- Ան. Հ.): Հաստատական պատասխան եղավ եւ պարզաբանում հնչեց, որ ԳԴՀ ներկայացնում է կանցլերի արտաքին եւ անվտանգության քաղաքականության խորհրդատու Յենս Պլյոթները (Jens Plötner) (գերազանց պատրաստված դիվանագետ- Ան. Հ.):

Ներքին գործերի նախարարի խոսնակին ուղղվեց հետեւյալ հարցը. «Ադրբեջանը անվտանգ պետությունների մե՞ջ է: Կարծում եմ ԼՂ-ի բնակիչները, արձանագրության համաձայն, գերմանական տեսանկյունից Ադրբեջանի քաղաքացիներ են: Փախստականների հոսք ակնկալու՞մ եք, որը նաեւ Գերմանիա կհասնի»:

«Իմ տեղեկությամբ՝ոչ, բայց կստուգեմ», պատասխանեց ՆԳՆ խոսնակ Քալլը (Kall)՝ հավելելով, որ առաջին հոսքը Գերմանիա չի հասել:

ԱԳՆ խոսնակ Ֆիշերին հարց ուղղվեց, թե կառավարությունը համամի՞տ է Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցության այն վարկածի հետ, որ ադրբեջանական զինուժը էլի կհարձակվի հայկական դիրքերի վրա:

Ֆիշերը հայտնեց, թե՝ «Այս պահին չունեն տեղեկություն հետագա հարձակումների մասին:

Սակայն Ադրբեջանի կառավարությունն է այժմ ԼՂ բնակիչների անվտանգության պատասխանատուն: Անընդհատ քննարկում ենք իրավիճակը, այդ թվում նաեւ՝ Բրյուսելում, եւ անհրաժեշտության դեպքում կխոսենք համապատասխան արձագանքների վերաբերյալ»:

Լրացուցիչ հարց  հնչեց՝ «Ինչպե՞ս է դաշնային կառավարությունը տեղեկանում այն  կասկածի մասին, որն արտահայտում է այժմ տարածաշրջանում կատարվող էթնիկ զտումների մասին:
Ուշագրավ էր ԳԴՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ «Մեզ հասանելի բոլոր աղբյուրներից»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Թուրանական միջանցք» Իրանի տարածքո՞վ

Հաջորդ գրառումը

Ստեփանակերտում նույնպես ադրբեջանական դրոշ կբարձրացվի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ստեփանակերտում նույնպես ադրբեջանական դրոշ կբարձրացվի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական