Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուլղարուհի գրողի վեպը՝ ներշնչված հայ տատիկից

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բուլղարիայում լույս է տեսել Ժուստին Տոմսի «Clair de Lune» (Լուսնի լույս) ֆրանսերեն վերնագրով բուլղարերեն վեպը: Այն նվիրված է «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին, Երկրորդ աշխարհամարտի տարիներին եւ Բուլղարիայում սոցիալիզմի հաստատումից հետո բոլոր բռնադատված եւ առանց դատավարության ու պատժի սպանված մարդկանց»: Վեպում տեղի ունեցած իրադարձությունները հավատարմորեն եւ վավերականորեն վերարտադրելու համար Ժուստին Տոմսն անձամբ է հավաքել պատմություններ հայերի, բուլղարների եւ թուրքերի մի քանի սերունդներից: Վեպում մեկ կյանքի պատմությամբ ցույց է տրված Բուլղարիայի եւ Եվրոպայի պատմական գործընթացների զարգացումը քսաներորդ դարում: Չնայած ռոմանտիկ վերնագրին՝ վեպը հյուսված է ուժեղ ռեալիզմով՝ վավերականորեն պատմելով Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Բուլղարիայում վաղ սոցիալիզմի ժամանակ կատարված բազմաթիվ վայրագությունների մասին:

Ժուստին Տոմսը մեծապես ներշնչվել է իր հայուհի տատիկի կենսագրությունից: Նրա վեպի գլխավոր հերոսուհին հայուհի Թինան է, որը մանուկ հասակում փրկվում է Մեծ եղեռնից, ամուսնանում եւ ապրում է Բուլղարիայում, սակայն Երկրորդ աշխարհամարտը քանդում է նրա ընտանիքը, նա կորցնում է երեխաներին, ամուսնուն, տունը, եւ այդ ամենից հետո Թինային տեղափոխում են աշխատանքային ճամբար: Եվ այնտեղ, հանգամանքների բերումով, նա նորից մայր է դառնում…

«Իմ անձնական ուղերձն այն է, որ հայ, բուլղար կամ թուրք լինելուց առաջ մենք առաջին հերթին մարդ ենք,- ասում է Ժուստին Տոմսը:- Մենք՝ կանայքս, մայր ենք, բայց առաջին հերթին մարդ ենք: Սա այն է, ինչ պակասում է այս աշխարհին: Մենք պետք է մնանք մարդ, չնայած ռումբերին եւ մեր ապրած անհանգիստ ժամանակներին: Եվ անենք ամեն ինչ՝ մեր ուժերի սահմաններում առաջ շարժվելու համար»:

Գրքի շնորհանդեսներից մեկին ներկա է եղել նաեւ ճանաչված բուլղարահայ թենիսիստուհի եւ հասարակական ակտիվ գործիչ Յուլյա Բերբերյանը, որը ներկայացրել է Բուլղարիայի հայերի պատմությունը: Իր խոսքում նա ասել է. «Վեպի հերոսուհին ասում է. «Ցավդ վերացնելու համար եղի՛ր զգոն եւ համբերատար, եւ դու կհաղթես քո մարտերում»: Նա ներում է նրան, ով կործանել է ոչ միայն իր, այլեւ հազարավոր մարդկանց ճակատագիրը: Նա գրի է առնում բառեր ու արտահայտություններ, որոնք մեր երիտասարդները չգիտեն՝ ժողովրդի թշնամի, նախկին ժողովուրդ, ազգայնացում… Ես պաշտում եմ հերոսուհու այս վեհությունը»:

Ըստ բուլղարական մամուլի՝ չնայած գրքի սյուժեն նկարագրում է անցյալի դեպքերը, ստեղծագործության հրապարակումը համընկավ Ուկրաինայի դրամատիկ իրադարձությունների հետ: Հեղինակը չի թաքցնում, որ վեպը կարող է մեզ դրդել մտածել այս պահին տեղի ունեցող իրադարձությունների մասին, երբ հազարավոր մայրեր ստիպված են փախչել հարեւան երկրներ՝ իրենց ընտանիքներին պատերազմից պաշտպանելու համար:

Սոֆիայի Նոր Բուլղարական համալսարանի դասախոս Ժուստին Տոմսը (ծնված 1971-ին) թվային լրատվամիջոցների եւ հաղորդակցության փորձագետ է, այդ թեմայով 20 գրքի հեղինակ: «Clair de lune»-ը նրա առաջին գեղարվեստական գործն է:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել

Հաջորդ գրառումը

Հայկական մետաքսը գեղարվեստական գործերի հիմնանյութ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական մետաքսը գեղարվեստական գործերի հիմնանյութ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ...

ԿարդալDetails

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական