Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բի-Բի-Սի. Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես եթե նրանք բանտում են

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճանաչված բրիտանական գործակալության ռուսական ծառայությունը այս վերնագրով օրերս հրապարակած հոդվածում անդրադարձել է ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ հայերի, այդ թվում՝ հայտնի դեմքերի եւ մյուսների, ենթադրաբար առավել ծանր վիճակում գտնվող ռազմագերիների իրավական պաշտպանության խնդրին: Հոդվածում փորձ է արվել պատասխանելու այն հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն ստանձնում հայերի պաշտպանությունը: Առավել եւս, երբ օրինակ Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին ահաբեկչության հետ կապված ծանր հոդվածներով մեղադրանք է ներկայացված. երկրի տարածքի ականապատում, «անօրինական զինված կազմավորումների» ստեղծում, զենքի անօրինական ներկրում եւ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի քաղաքների գնդակոծում:  

Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների պաշտպանությունը կարող էին ստանձնել տեղի իրավապաշտպանները, սակայն այս հարցում ամեն ինչ այնքան հեշտ չէ, գրում է հոդվածի հեղինակը: Ադրբեջանցի իրավապաշտպանները, որոնք սովորաբար պատրաստ են պաշտպանել համաքաղաքացիների իրավունքները, աշխատում են չխառնվել հայերի դեմ գործընթացներին: Իրավապաշտպան Էլդար Զեյնալովը լրատվամիջոցի թղթակցին ասել է, թե այդ ձերբակալվածների նկատմամբ իր վերաբերմունքը չեզոք-խուսափողական է: «Նրանց վրա այնքան հսկողներ կան, որ մոտները թափանցել էլ չես կարող: Եվ բացի այդ, իրավապաշտպանի կողմից տեղեկատվություն ստանալն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ դա կարող է օգտագործվել քննադատության, պաշտպանության կազմակերպման համար, բայց այս հայերի հատուկ կարգավիճակը դա անհնարին է դարձնում»: 

«Հատուկ կարգավիճակ» ասելով Զեյնալովը նկատի ունի նրանց, ում ներկայացրել են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք: Նրա խոսքերով՝ ադրբեջանցի իրավապաշտպաններին այսօր հայերի պաշտպանությամբ զբաղվելուն խանգարում է ընդհանուր առմամբ բուն գործընթացի քաղաքականացվածությունը: «Ամեն մի տեղեկատվությունը, որը կարող է ծառայել մյուս (հայկական) կողմի մեղադրմանը, վստահաբար կուռճացվի»,- համարում է նա:

Ինքը՝ Էլդար Զեյնալովը Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում պաշտպանել է գերիների իրավունքները: Նրա խոսքերով՝ այդ հարցով 1994 թվից համարյա մենաշնորհ կերպով զբաղվում են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ Կարմիր խաչը: «Նրանց մեր խորհուրդներն ու նկատառումները չեն հետաքրքրում»,- ասում է նա:

Իրավապաշտպանը նշում է, թե ի տարբերություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, իր գործընկերների համար շատ ավելի դժվար է հակադրվել չհիմնավորված մեղադրանքներին, եւ հենց այդ պատճառով էլ նրանք այդ գործընթացին հետեւում են կողքից:

Վերջերս Բի-Բի-Սի-ի հետ հարցազրույցում ադրբեջանցի մեկ այլ իրավապաշտպան եւ քաղաքական վտարանդի Արիֆ Յունուսն ասել է, թե «անջատողականների» հետ կապված հարցում ադրբեջանցի իրավապաշտպանները հաճախ վախենում են ոչ միայն պետությունից, այլ նաեւ հասարակական կարծիքից, ու այդ պատճառով չեն ուզեցել պաշտպանել, օրինակ, թալիշ անջատողականներին: Այդպես եղել է նաեւ այն դեպքերում, երբ միջազգային իրավապաշտպանները տագնապ են հնչեցրել:

Ադրբեջանում արդարադատության հետ կապված խնդիրների առկայությունը  միջազգային կազմակերպությունների կողմից նշվում է արդեն շատ տարիներ: Երբ խախտում են ադրբեջանցիների իրավունքները, հասարակությունը դրան հավատում է ու անգամ քննարկում: Իսկ հայերի իրավունքներին վերաբերող դեպքերում նույնը տեղի չի ունենում:

Օրինակ, ամռանը Բաքվում հասարակությունը վրդովվում էր, երբ լրագրողները կադրեր էին ցուցադրում լեռնային Սոյուդլու գյուղից, որը տեղի ֆերմերների բնապահպանական բնույթի բողոքից հետո շրջափակել էր ոստիկանությունը: Այդ նույն ժամանակ տեղի էր ունենում Ղարաբաղի շրջափակումը, բայց դրան, համենայն դեպս հրապարակային կերպով, չէին հավատում ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իրավապաշտպանները:

Բի-Բի-Սի-ն փորձել է խոսել այն հայ զինվորների փաստաբանների հետ, որոնց դատել են Ադրբեջանում: Սակայն ինը փաստաբաններից եւ ոչ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել: Նիդեռլանդներում ապրող Արիֆ եւ Լեյլա Յունուսներն ադրբեջանցի այն սակավաթիվ իրավապաշտպաններից են, որոնք հետեւում են Ադրբեջանում հայ զինվորների նկատմամբ իրականացվող գործընթացներին: Նրանց տվյալներով, ռազմագերիների դատավարություններն անցնում են խախտումներով:

Մասնավորապես, գերիները հնարավորություն չունեն կապվելու հարազատների հետ, իսկ բուն գործընթացներն անցնում են փակ կարգով, եւ լրագրողները չեն կարող իմանալ՝ ինչ է կատարվում դատարանի դահլիճում:

Միեւնույն ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում հավաստիացնում են, որ կանոնավոր այցելում են պահվող հայերին, այդ թվում՝ նաեւ հարազատների հետ նրանց կապին օգնելու համար, գրում է լրատվամիջոցը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գայթաքար. Բերբել Բասի՞, Բունդեսթագի՞, թե՞ Ադրբեջանի համար

Հաջորդ գրառումը

ԻԻՀ  ԱԳ  նախարարն ընդունել է Բաքվում եւ Երեւանում Իրանի դեսպաններին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

ԻԻՀ  ԱԳ  նախարարն ընդունել է Բաքվում եւ Երեւանում Իրանի դեսպաններին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական