Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բերձորի նորակառույց ճանապարհը Բաքուն ներկայացնում է որպես տեղաբնակ  հայերի հետ երկխոսության սկիզբ

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ 2015-ին, Գերմանիայում ստեղծվեց թուրքական գերմանալեզու NEX24  պորտալը, որ պատահական հոդվածներ չի հրապարակում: Կա ազգային ծրագիր եւ օրակարգ, որին հավատարիմ են: Օգոստոսի 23-ին կայքը հրապարակել է ադրբեջանցի քաղաքական ընդդիմադիր գործիչ, Նախիջեւանում ծնված, 2018-ից Լոնդոնում քաղաքական ապաստան գտած Գուրբան Մեմեդովի հոդվածը, որ անդրադառնում է Բերձորի (Լաչինի) նորակառույց ճանապարհի նշանակությանը: Էլչիբեյի նախագահության շրջանում սույն իրավաբան քաղաքական գործչի անունը հաճախ էր շրջանառվում, շատերն այն կարծիքի էին եւ են, որ նրա միտքը քաղաքականություն է սնում:

Մեմեդովն  հոդվածն այսպես է վերնագրել՝ «Այս ճանապարհի կառուցումը ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների եւ տեղաբնակ հայ բնակչության միջեւ երկխոսության եւ փոխգործակցության ներուժը»: Մեմեդովը վկայաբերում է հայկական մամուլի եւ սոցցանցերի տեղեկությունները, թե Բերձորում, Աղավնոյում, Սուսում հայ բնակչությանը խնդրել են լքել շրջանը մինչեւ օգոստոսի 25-ը: Նրանք կարող են հաստատվել կա՛մ Հայաստանում, կա՛մ Ստեփանակերտում եւ ֆինանսական աջակցություն ստանալ Երեւանից: Մեմեդովի տեքստում իհարկե Բերձորը Լաչին է, Աղավնոն՝ Զաբուխ, իսկ Ստեփանակերտը՝ Խանքենդի, բայց մենք սկզբունք ունենք՝ «Ազգ»ում հայոց տեղանունները չենք պղծում: Հոդվածագիրը շարունակում է՝ «եռակողմ հայտարարության համաձայն երեք տարվա ընթացքում Ադրբեջանը Բերձորով (Լաչինով) կկառուցի նոր ճանապարհ, որից կօգտվի Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստան գնալ-գալու համար: Ադրբեջանը ժամկետից շուտ ավարտեց 32 կիլոմետրանոց ճանապարհը, իսկ Հայաստանը տարբեր պատրվակներով փորձում է երկարաձգել իր տարածքով անցնող միակ 8 կմ երկարությամբ հատվածի կառուցումը:

Թեեւ տեղի հայ բնակչությունը գոհ է, որ նոր ճանապարհը շահագործման պիտի հանձնվի, սակայն Հայաստանի կառավարությունը փորձ է անում գործընթացը մինչեւ հաջորդ տարեվերջ երկարաձգել: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը տեղի հայ բնակչության անվտանգության եւ ներքին խնդիրները կարգավորելու լուծում է առաջարկում», մեկնաբանում է Մեմեդովը: «Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելը, նոր ճանապարհի կառուցումը հակամարտությունից հետո իրավիճակի կարգավորման կարեւոր քայլ կլինի, կարտոնի տասնյակ հազարավոր հարկադիր տեղահանվածների անվտանգ վերադարձը: Ճանապարհի կառուցման ընթացքում տեղաբնակ հայերի հետ կապ է հաստատվել, շինաշխատանքների զգալի մասն իրականացվել է նույնիսկ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, ընդգծում է ադրբեջանցի քաղաքագետը եւ հղում անում Իլհամ Ալիեւին: «Ադրբեջանի նախագահը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, թե ճանապարհի կառուցման ժամանակ որոշ հայեր օգնել են: Սա վերահաստատում է հայ բնակչության եւ Ադրբեջան պետության, ադրբեջանցիների անմիջական շփումների եւ համատեղ գործունեության հնարավորությունը: Ադրբեջանական կողմը կառուցողական է եղել, հայ ժողովրդի ցանկությանն ընդառաջ համաձայնել է օգտագործել 4,7 կմ ժամանակավոր ճանապարհ, մինչեւ Հայաստանով անցնող ճանապարհի ավարտը: Թեեւ տարածաշրջանը լքող հայերին զգուշացվել է չայրել իրենց տները, շրջակա միջավայրն անվնաս հանձնել, սոցցանցերում պատկերներ կան, թե հայերն ինչպես են հրկիզում տներն ու անտառները», գրում է Մեմեդովը:

Նրա հաջորդ դիտարկումը հուշում է, թե Ադրբեջանն առաջիկայում այս պնդումն անընդհատ հենակ է դարձնելու: « Խնդրո առարկա տարածքներում ապօրեն բնակվողների մեծ մասը Հայաստանի իշխանություններից պահանջում է իրենց վերաբնակեցնել Հայաստանում: Այն, որ մարդիկ չեն ցանկանում ապրել Ղարաբաղում, հստակ նշան է, որ այդ մարդիկ չեն պատկանում տարածաշրջանին»:

Հեղինակն իրավաբան է, ընդդիմադիր է, հալածյալ է, աքսորյալ է, բայց հստակ գիտի, թե իր պետության ամրության, այս արեւի տակ ընդլայնվող քարտեզի համար ինչ կռվաններ են անհրաժեշտ: Ուստի ակնկալվում էր, որ պիտի հիշատակեր 1992-ին ազատագրված Բերձորում եւ շրջակա գյուղերում սիրիահայերի եւ լիբանանահայերի բնակեցման փաստի մասին: «Այս գործընթացի ժամանակ Ադրբեջանը միշտ է հայտարարել, թե դա որպես ռազմական հանցագործություն է դիտարկել, Ժնեւի կոնվենցիայի ոտնահարում, գրում է Մեմեդովը՝ հղում անելով Ժնեւի կոնվենցիայի 49-րդ հոդվածին …«Հայաստանի՝ ադրբեջանական տարածքների օկուպացիան, այդ թվում՝ Բերձոր քաղաքի ապօրինի բնակեցումը, այդ տարածքների բնակիչների ունեցվածքի, գերեզմանների ու մզկիթների լիակատար ոչնչացումը, հայերի համար տների, եկեղեցիների կառուցումը… (խնայենք մեր թերթի սահմանափակ տարածքը, շատ ենք լսել- Ան.Հ.):

Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել իր պարտավորությունների կատարման համար, բարեխղճորեն եւ որակով նոր ճանապարհ է կառուցում, հետեւողական միջոցներ է ձեռնարկում ժամանակավոր ճանապարհով երթեւեկությունը կազմակերպելու համար, սակայն Հայաստանը շարունակում է խուսափել իր պատասխանատվությունից՝ այն է՝ ապահովելու Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ սահուն երթեւեկությունը»:

Հատկապես 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հստակ դարձավ, որ ադրբեջանցի ընդդիմադիր թե իշխանական, աքսորյալ թե հալածյալ գործիչները նույնակակամ են իրենց ցանկությունների մեջ: Ունեն ծրագիր, քայլ առ քայլ իրականացնում են: Ո՞վ կլուսավորի նվաստիս՝ ի՞նչ է ուզում Հայաստանը՝ Արցախից, աշխարհից: Սա հարց է, որ գերմանացիներն ուղղում են տողերիս հեղինակին, ես էլ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը հետաքրքրված է իրանական անօդաչու թռչող սարքերով

Հաջորդ գրառումը

Մեր բիբերը ցավից պայթում են արդեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Մեր բիբերը ցավից պայթում են արդեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական