Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ. Հայաստանը պետք է խուսափի արտաքին քաղաքականության դիվերցիֆիկացիան հակառուսական մարտավարությամբ փոխարինելուց

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոդվածի հեղինակը Երեւանում «Տնտեսական եւ քաղաքական մարտավարական ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահն է: Նաեւ Հայաստանի «Applied Policy Research Institute» (APRI)-ի (Կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի) ավագ գիտաշխատող:

2020 թվականի ղարաբաղյան պատերազմի օրերից սկսած դիվերցիֆիկացիան (բազմակողմանիությունը) հավանաբար ամենագործածական եզրույթն է դարձել Հայաստանի ապագա արտաքին քաղաքականության մասին քննարկումներում: Բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանը նման բազմակողմանի քաղաքականություն որդեգրել էր դեռ անկախության առաջին տարիներից սկսած: Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնություն կնքելուն զուգահեռ՝ Հայաստանը ձեռնամուխ էր եղել գործընկերական հարաբերություններ մշակել ե՛ւ Եվրոմիության, ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ:
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իր առաջին «Անհատական գործընկերության ծրագիրը» (IPAP) ստորագրել էր 2005-ին: ՆԱՏՕ-ն գործնական մասնակցություն էր ցուցաբերում 2008-ից հետո մեկնարկած Հայաստանի պաշտպանական (ներառյալ կրթական եւ մարտավարական) բարեփոխումների հայեցակարգին:

Հայաստանը Եվրոմիության արեւելյան գործընկերության նախաձեռնությանը միացավ 2009-ին: Նրան չհաջողվեց ավարտին հասցնել «Ազատ առեւտրի տարածք դառնալու» (DCFTA) Ասոցիացիայի համակողմանի համաձայնությունը, սակայն փոխարենը նա 2017-ին ստորագրեց «Ծավալուն գործընկերության» համաձայնությունը (EPA), որը մինչ օրս ամուր հիմք է հանդիսանում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը:

2020 թվի ղարաբաղյան պատերազմը, Ադրբեջանի 2021 եւ 2022 թվականների Հայաստանի տարածք ներխուժումները, ինչպես նաեւ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը առավել հրատապ դարձրին դիվերցիֆիկացված քաղաքականություն որդեգրելը: Ուկրաինայում պատերազմի մեջ խրված լինելով՝ Ռուսաստանը չէր կարողանում ամբողջականորեն կատարել Հայաստանի անվտանգության հանդեպ ստանձնած իր պարտավորությունները: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի համար Ադրբեջանի եւ Թուրքիայի դերակատարությունների մեծացումը կարեւոր ազդակ հանդիսացավ, որ Ռուսաստանը փոխի Հարավային Կովկասում իր համընդհանուր քաղաքականությունը:

Ադրբեջանը հաջողությամբ օգտվեց առիթից: 2022-ի դեկտեմբերին շրջափակեց Լեռնային Ղարաբաղը: 2023-ի սեպտեմբերին ռազմական հարձակում գործեց՝ բռնի ուժով ստիպելով չեղարկել Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը եւ տարհանել այնտեղից ամբողջ բնակչությունը:

Ադրբեջանի ախորժակը, սակայն, գնալով ավելի է սրվում: Նա այժմ աչքը դրել է այսպես կոչված անկլավների եւ ճանապարհների կառուցման վրա, որոնք Հայաստանի տարածքով Ադրբեջանը կմիացնեն Նախիջեւանին եւ Թուրքիային: Այո, 2023-ի ապրիլին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանը հրաժարվեց Սյունիքից արտատարածքային միջանցք պահանջելուց, բայց Բաքուն դեռեւս հստակ երաշխիքներ է պահանջում այն ադրբեջանցիների համար, որոնք հատելու են Հայաստանի տարածքը: «Հատուկ երաշխիքներ» ասվածը բավականին անորոշ եզրույթ է եւ Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել ամենատարբեր ձեւերով:
Քանի որ Ադրբեջանի կողմից նոր ռազմական հարձակման սպառնալիքը շարունակում է մնալ օրակարգում, եւ Ռուսաստանը դեռեւս իր ուշադրությունը սեւեռել է Ուկրաինայում ծավալվող պատերազմի վրա, փորձելով միաժամանակ լավ հարաբերությունները պահպանել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, Հայաստանը պարտավոր է հաստատուն քայլեր ձեռնարկել դիվերցիֆիկացիան պահպանելու ինչպես արտաքին, այնպես էլ իր պաշտպանական քաղաքականության ոլորտներում, որպեսզի զինվելու եւ Ադրբեջանի հանդեպ քաղաքական առավելություն ձեռք բերելու նոր ուղիներ կարողանա գտնել:

Հայաստանի կողմից անցյալ տարվա ընթացքում կատարված քայլերը (Հնդկաստանի հետ ստորագրված զինատեսակների ձեռքբերման պայմանագիրը, ԵՄ-ի ներկայությունը մեծացնելու ջանքերը եւ Ֆրանսիայից զենք ստանալու վերաբերյալ քննարկումները) քաղաքական ճիշտ քայլեր են: Բայց հստակ սահման գոյություն ունի արտաքին եւ պաշտպանական ոլորտներում այդ դիվերցիֆիկացիան հետագայում զարգացնելու եւ հակառուսական քաղաքականություն վարելու միջեւ: Վերջինս կարող է Հայաստանին ներքաշել «Ռուսաստան-Արեւմուտք» կամ «Բռնատիրությունն ընդդեմ ժողովրդավարության» պատերազմի մեջ:

Հաշվի առնելուվ, որ Հայաստանը ադրբեջանական եւ թուրքական լուրջ սպառնալիքների, այդ թվում հնարավոր փոքր կամ մեծավալ ռազմական ներխուժումների առաջ է կանգնած, հետխորհրդային տարածքում նրա հակառուսական կամ արեւմտամետ թեժ կետ դառնալու հավանականությունը մեծացնում է նրա (Հայաստանի) անվտանգության ռիսկերը:

Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ Հայսատանը չընկնի Արեւմուտքի տիրապետության տակ: Կրեմլը Հայաստանին ճնշելու բազմաթիվ տարբերակներ ունի: Նա կարող է օգտագործել տնտեսական լծակները, սկսելով ռուսական գազի գնից մինչեւ խոչընդոտների կիրառումը հայկական բիզնեսի Ռուսաստան մուտք գործելու ոլորտում: Հայտնի է, որ այդ ոլորտը Հայաստանի արտահանումների մոտ 40 տոկոսն է կազմում: Իսկ ամենավտանգավորն այն է, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի հակառուսական դիրքորոշումը ի շահ իրեն օգտագործել է՛լ ավելի սերտացնելու իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանին ներկայացնելով որպես «Ռուսաստանին թշնամի մի երկրի», որն ուզում է Մ. Նահանգներին եւ Եվրոմիությանը բերել Ռուսաստանի հարավային սահմանին անմիջական հարեւանության տարածք:
Իրանը նույնպես կարող է դժգոհ լինել այս հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունից: 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից ի վեր, Իրանը քանիցս հասկացրել է, որ չի հանդուրժելու տարածքային որեւէ փոփոխություն տարածաշրջանում: Հայաստանում նրա այս զգուշացումը մեկնաբանում են որպես առարկություն Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման եւ հարավային Հայաստանի օկուպացիայի շրջանակներում, սակայն Իրանի զգուշացումները նաեւ վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դեպի Արեւմուտք շրջադարձային փոփոխությանը:

Իրանն ու Ռուսաստանը կողմնակից են Հարավային Կովկասի համար գործարկել «3+3 կամ 3+2» ձեւաչափը՝ ի պաշտպանություն այն գաղափարի, որի տարածաշրջանային խնդիրները առաջին հերթին պետք է կարգավորվեն տարածաշրջանի ուժերի (երկրների) միջոցով: Արդբեջանն ու Թուրքիան հավանություն են տալիս այդ գաղափարին՝ Ադրբեջանը 2020 թվի ղարաբաղյան պատերազմից հետո, իսկ Թուրքիան 2008-ին՝ Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո: Այս լույսի ներքո Հայաստանի դեպի Արեւմուտք իրական թե ենթադրյալ շրջադարձը կարող է բացասական տպավորություն թողնել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի վրա:

Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը նվազեցնելու եւ իր ազդեցության ոլորտն այնտեղ ընդարձակելու հույսով, Թուրքիան բոլորովին էլ չի ցանկանում Արեւմուտքի ներթափանցումը տեսնել այնտեղ: Իսկ Ադրբեջանը կարող է հմտորեն օգտագործել այս իրավիճակը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ իր բանակցությունների ընթացքում, նշելով, որ Հայաստանն է խոչընդոտում ձեւաչափի գործարկմանը Կովկասում, կամ Հայաստանն է հնավորություն տալիս, որ Արեւմուտքը է՛լ ավելի ներթափանցի տարածաշրջան: Սա կարող է ստեղծել մի իրավիճակ, որտեղ Ռուսաստանն ու Իրանը դեմ չեն լինի ավելի մեծ վնաս հասցնելու Հայաստանին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան միայն ուրախ կլինեն դրա համար:

Մյուս կողմից, պետք է նշել, որ հակառուսական քաղաքականությունը բոլորովին էլ պարտադիր կամ անհրաժեշտ պայման չէ դիվերցիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու համար: Տրամաբանական չէ ենթադրել, որ օրինակ՝ Հնդկաստանը զինատեսակներ վաճառելու փոխարեն Հայաստանից պահանջի որդեգրել հակառուսական դիրքորոշում, կամ Եվրոմիությունը նույնը պահանջի Հայաստանին հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրելու համար, եւայլն:

Մինչ հետ սառը պատերազմյան կարգավիճակը անհետանում է, չկա դեռեւս մի նոր կարգավիճակ, որ փոխարինի դրան: Աշխարհը ներկայումս գտնվում է «միջիշխանական ժամանակահատվածում»: Առաջիկա տասնամյակը կամ տասնամյակները հագեցած են լինելու խառնակություններով, հակամարտություններով եւ հատուկ, ժամանակի թելադրանքով ստեղծված դաշնություններով: Այդ պատճառով Հայաստանը չափազանց զգույշ պետք է լինի եւ չմասնակցի Ռուսաստան-Մ. Նահանգներ պատերազմին՝ իրեն դրսեւորելով որպես ժողովրդավարության ջատագովի կամ բռնատիրության դեմ պայքարողի: Այլ խոսքով՝ Հայաստանը չպետք է մի նոր Վրաստան դառնա Հարավային Կովկասում՝ կրկնելով Թբիլիսիի 2004-2012 տարիների անցած ուղին: Ավելի ճիշտ կլինի Վրաստանի 2022-23 թվերի օրինակին հետեւել: Վրաստանը ԵՄ-ի հետ կնքել է «Գործընկերության համաձայնություն» (AA), «Ազատ առեւտրի տարածք» դառնալու (FTA) եւ առանց վիզայի այցելությունների կարգադրություն: Ունի նաեւ ռազմավարական գործընկերություն Մ. Նահանգների հետ՝ հիմնված 2009-ին ստորագրված կանոնադրության վրա, ազատ առեւտրի համաձայնություն եւ վերջերս հաստատված ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի հետ, ինչպես նաեւ տնտեսական հարաճուն համագործակցություն՝ Ռուսաստանի հետ:

Անգլ. բնագրից թարգմանեց՝ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի փլուզման արարը՝ գորբաչովյան սցենարով

Հաջորդ գրառումը

Բուռն հակազդեցություն Թուրքիայում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Բուռն հակազդեցություն Թուրքիայում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական