Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բառերի ծագումնաբանությունը

ԱԶԳ
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
139
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆՈՍՏԱԼԳԻԱ

Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ երանի ենք տալիս «կորցրած» ԱՆՑՅԱԼԻՆ, այդ անցյալում առկա հոգեհարազատ մարդկանց, իրերին, մի խոսքով՝ միջավայրին: Այս հոգեվիճակը հայերենում արտահայտվել է երկու բառով՝ հայրենաբաղձություն եւ կարոտախտ: Երկուսն էլ հունարենի nցstոlgia (nցstos` «տունդարձ» եւ ոlgoss՝ «ցավ, տառապանք») բառի իմաստային պատճենումն են: Հայրենաբաղձությունը արդի արեւելահայերենին է անցել խորհրդային շրջանում ռուսերենի միջնորդությամբ (ностальгия), իսկ կարոտախտը՝ արեւմտահայերենից, որը բառը փոխառել է ֆրանսերենից (nostalgie):

Արեւմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանը կարոտախտը համարում էր «հայուն ամենեն խորունկ վիշտը»: Բուռն ու երկարատեւ կարոտից առաջացած հիվանդագին վիճակի համար արեւմտահայերենում գործածվել է նաեւ հալիլ-հատնում ձեւը: Արեւելահայերենում հայրենաբաղձությունը նախապես մեկնվել է զուտ հայրենիք վերադառնալու սաստիկ բաղձանքից առաջացած հիվանդություն, մելամաղձություն: Ասել է թե՝ այն հավակնել է նաեւ բժշկագիտական տերմինի: Սակայն՝ ոչ. բառը գործածական է դարձել զուտ գրքային բառապաշարում՝ բարձր ոճերում: Ինչ վերաբերում է կարոտախտին, ապա այն հաջողությամբ կիրառական է ե՛ւ որպես բժշկագիտական տերմին, ե՛ւ ընդհանրապես կարոտ ոչ միայն հայրենի օջախի, այլեւ անցյալում ձեռք բերածի, ապրածի, կորցրածի նկատմամբ: Իսկ նման հիվանդության հայտնաբերման պատիվը պատկանում է շվեյցարացի բժիշկ Հարդերին, որը 1687 թ. հունարենի նոստալգիայի «տունդարձ» եւ «ցավ, տառապանք» իմաստների հանրագումարով ստեղծեց գերմաներեն Nostalgie-ն՝ այն փոխանցելով եվրոպական մյուս լեզուներին, այդ թվում՝ ռուսերենին: Ստացվում է, որ կարոտի զգացումը մարդկությանն ուղեկցում է հին հույներից մինչ օրս:

ԿԱՎԱԼԵՐ

Հին սերնդի մարդիկ կհիշեն. խորհրդային տարիներին որպեսզի իմանային՝ երիտասարդ աղջիկն ընտրյալ ունի թե՝ ոչ, հարցնում էին՝ կավալեր չունե ս դեռ: Ժողովրդախոսակցական բառապաշարում այսօր էլ, հատկապես հների խոսույթում գործածական են կավալերին համարժեք սիրող կամ սիրած ձեւերը: Շտապենք փաստել, որ հայկական ավանդական մտածողությամբ՝ վերջիններս ունեն առավելապես բացասական երանգավորում, ինչն արդեն գրեթե դուրս է մղվել ժամանակակից երիտասարդության բառապաշարից՝ փոխարինվելով ընկեր կամ օտարամուտ բոյֆրենդ (boyfriend՝ անգլերենից բառացի՝ «տղա ընկեր»), թվում է, ազատամիտ համարժեքներով: Իսկ ռուսերենից անցած վերոնշյալ իմաստի դիմաց գրական հայերենն առաջարկում է երկրպագու կամ սիրատածու ձեւերը, որոնցից առաջինը գործածական է նաեւ մարզական բնագավառում, իսկ երկրորդը՝ զուտ գրքային բառապաշարում: Բառի ծագումը գալիս է լատիներենից (caballa՝ «զամբիկ»՝ էգ ձի) եւ անցնելով ֆրանսերենին (cavalier)`ստացել հեծյալ՝ զամբիկին հեծնող իմաստը, իսկ իտալերենում (cavaliere)` շքանշանակիր անձ (հայերենում՝ նաեւ ասպետ, օրինակ՝ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ), մեկ այլ դեպքում այն պարակից տղամարդն է կամ բարձր հասարակության մեջ կնոջը զբաղեցնող տղամարդը:
Կավալեր արմատով ռուսերենի միջնորդությամբ հայերենին են անցել այսօր արդեն անգործածական կավալերգարդ՝ հեծյալ գվարդիական զինվոր կամ սպա, կավալերիա՝ հեծելազոր եւ կավալկադա՝ ձիավորների խառնախումբ կամ զբոսախումբ բառերը: Ահա թե իմաստների ի՜նչ ծնունդներ տվեց էգ ձին:

ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեղեցին՝ իշխանության նոր վախը

Հաջորդ գրառումը

Երեք համերգ՝ պոլսահայ հանրության համար

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Երեք համերգ՝ պոլսահայ հանրության համար

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական