Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակը դարձնում են 24 միլիոն չունենալու «կառափնարան»

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բանակում չծառայածին աղջիկ մի՛ տվեք»,- ասում էր «Հաղթելու ենք», «թուրքերին գյոռբագյոռ ենք անում» հեշթեգերի հեղինակ Արծրուն Հովհաննիսյանը:

44-օրյա պատերազմում սպանված 5000 տղաների 20-30 տոկոսն ապահովված ընտանիքներից էր: Նրանց ծնողները կարող էին, թեկուզ զարտուղի ճանապարհով, իրենց որդիներին ազատել բանակից, բայց չեն արել, որովհետեւ հենց իրենց որդիներն են ասել՝ մենք պիտի մեր պարտքը տանք մեր հայրենիքին: Շատերը Ռուսաստանից, Եվրոպայից  եկել էին, որպեսզի ծառայեն Հայոց բանակում, թեեւ կարող էին օտար երկրներում մնալ, աշխատել, ապրել:

Չեն արել, եկել են «Զվարթնոց» օդանավակայան, այնտեղից էլ՝ զինկոմիսարիատ: Մեկը՝ Լոնդոնի Թագավորական քոլեջն էր թողել, մյուսը՝ կարատեի չեմպիոնատը, երրորդը՝ հոր բիզնես-թագավորությունը, ու եկել էին իրենց հոգուց, սրտից, բազկի ուժից մի մասնիկ տալու Հայկական զինված ուժերին:

Երկու տասանամյակ պահանջվեց, որպեսզի հայ ընտանիքում, հայ հասարակության մեջ, հայ կնոջ ու հայ տղամարդու մտածողությունը, մոտեցումը բանակի նկատմամբ փոխվի: 1990-ականներին շատերը ջանում էին իրենց որդիներին բանակից փախցնել՝ թեկուզ «նիգոդնի» հանելով:

Հետո եկավ հասարակական պարսավանքի ու ամոթի ժամանակը, երբ բանակում չծառայած տղաներին աղջիկները խեթ-խեթ էին նայում: Իսկ 2000-ականների սերունդն արդեն մեծագույն բերկրանքով էր հագնում հայոց բանակի զինվորի համազգեստը, գլուխը սափրելը  զինվորական կոշտ «բատինկաները», նիկելե  պնակներով զինվորական ապուր ուտելը, բուխանկա-հացին կարագ քսելով  թեյ խմելը, շոգին ու ցրտին շարահրապարակում մարզվելը համարում տղայից տղամարդ դառնալու ռուբիկոն:

Սիրուն, խելացի, բարձրահասակ, լույս-աչքերով, կյանքով լի ժպիտներով 2000-ականների սերունդն էլ հենց 44 օր դիմակայեց թուրք-ադրբեջանական հրոսակախմբերին, վարձկաններին, «բայրաքթարներին», կասետային ռումբերին, երկնքից թափվող կրակներին ու դարձավ Հայաստանի պարտված իշխանությունների ճակատի խարանը:

24 միլիոն դրամ, եւ ազատված ես բանակից. Պաշտպանության նախարարության նոր նախագիծն է, որ շրջանառության մեջ է դրվելու: 24 միլիոն դրամ մուծիր պետբյուջեին, եւ քո փոխարեն կծառայեն 24 միլիոն դրամ չունեցող տղաները:

30 տարի մերժել, դատապարտել ենք փողով բանակից ազատվելու, բանակից խուսափելու, բանակը հարուստ-աղքատի սոցիալական հայելի, բանակը՝ որպես պատիժ ընկալելու մտածողության դեմ… Հիմա այդ մտածողութունը պետականորեն խրախուսվում է, բանակից ազատվելու կաշառքն էլ՝ օրինականացվում:

Պետք չէ պայծառատես լինել, որպեսզի հստակ պատկերացնենք, թե ինչ է սպասվում ՊՆ նախագիծն օրենք դարձնելու դեպքում: Նախ՝ սա հստակ ակնարկ է մանկահասակ կամ անչափահաս տղաների ծնողներին, որ հիմիկվանից փող հավաքեք, հացուջրից էլ զրկեք ձեզ, բայց հավաքեք:

Կունենանք անառողջ հասարակություն, որտեղ հստակ բաժանարար գծեր կսահմանվեն, ու թշնամանքն անխուսափելի կլինի: 24 միլիոն դրամ ունեցողն ու 24 հազար դրամ չունեցողը չեն կարող հաշտ ապրել  նույն հասարակության մեջ: Իսկ բանակն  է՛լ ավելի կընդգծի սոցիալական շեղումներն ու անհավասարությունը: Մինչդեռ  մենք վերջապես հասել էինք նրան, որ բանակում բոլորը հավասար էին, կոտրվել էր այն  կարծրատիպը, թե եթե անգամ հարուստի տղան ծառայում է բանակում, ուրեմն նա պիտի իշխի մյուսներին:

 Հասել էինք նրան, որ հարուստ դառնում էին կրթվելու, անխոնջ աշխատելու, նպատակասլաց ու գործնական լինելու շնորհիվ: Ու հարուստն էլ էր ծառայում բանակում, իր զինակից ընկերոջ համար շատ հաճախ դառնում սեփական հնարավորությունները ճիշտ օգտագործելու, առաջ գնալու,  կրթությունն արժևորելու  դրական օրինակ:

Երբ մի երիտասարդ 24 միլիոնանոց մեքենա գնի, 2 միլիոն դրամանոց մեքենա ունեցող նրա ընկերը կշնորհավորի նրան՝ միգուցե երազելով, որ մի օր էլ ինքն այդ նույն մեքենայից կգնի: Բայց երբ այդ նույն 24 միլիոնը նա վճարի՝ բանակից ազատվելու համար, բանակից չազատված նրա ընկերը հաստատ չի սեղմի նրա ձեռքն ու չի շնորհավորի բանակից ազատվելու կապակցությամբ:

24 միլիոնանոց մեքենա, տուն, ամառանոց գնողը հանրության աչքի փուշը չի դառնում, ոչ ոք չի էլ հաշվի նրա ծախսածը, բայց բանակից ազատվելու համար 24 միլիոն տվողը հանրության աչքի գրողը կդառնա, որովհետեւ հայրենիքին ծառայելը  ավտոմեքենա, տուն կամ ամառանոց չէ, մինչդեռ այսօրվա իշխանություններն ուզում են  դրանց միջեւ հավասարության նշան դնել. մի գնիր ամառանոց, գնիր որդուդ բանակից ազատվելու թուղթը:

Շատերը 24 միլիոնանոց ամառանոցի կողքով անտարբեր կանցնեն-կգնան, բայց նրանց կխոցի հարեւանի տղայի 24 միլիոնանոց տեղեկանքը:

Ստացվում է՝ հայրենիքին ծառայելը պատիժ է, 24 միլիոն չունենալու հետեւանք:

Ստացվում է՝ փոխանակ բանակը դառնա ազգին համախմբող, հասարակությունն առողջացնող,  հասարակությունում սոցիալ-հոգեբանական հավասարություն ու համերաշխություն սերմանող կարեւորագույն օղակ, ընդհակառակը՝ պառակտում, աղճատում, թշնամացնում է հասարակությանը:

Բանակը պատժամիջոց չէ՛: Բանակը պատժամիջոցի վերածելը, «չունե՞ս 24 միլիոն դրամ, ուրեմն, գնա ու խելոք ծառայիր» մտայնությունը հանրության մեջ սերմանելը բանակի նկատմամբ համընդհանուր ատելություն ու մերժում կսերմանի:

24 միլիոնն ահռելի գումար է: Մի երկրում, որտեղ թոշակառուի կենսաթոշակը բարձրանում է ընդամենը 1900 դրամով, 24 միլիոն դրամը չի կարող ուղղակի խնայողություն լինել, դարակի մի անկյունում ձեռքի հետ կողքի դրված նեղ օրվա փող:

24 միլիոնը խաթարելու է բանակ-ժողովուրդ, բանակ-հայրենիք կապը, ոչնչացնելու է ազգային պատվախնդրությունն ու ինքնապաշտպանական բնազդը, որից, առանց այն էլ, ոչինչ չի մնացել:

24 միլիոնը դամոկլյան սուր է դառնալու հենց մե՛ր գլխին, բոլորի՛ս: Սա բանակը վերջնականապես գլխատելու, ոչնչացնելու, Հայաստանի ինքնապաշտպանությունը սեփական ուժերով իրականացնելու հեռավոր հույսը ջախջախող դավաճանական ծրագիր է, առաջին հայացքից թվում է՝ բյուջե լցնելու միջոց, իսկ իրականում՝ Հայրենիքն անտեր թողնելու, ձեռքերը Հայրենիքից  լվալու հերթական դավադրությո՛ւնը:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսությունը 2022 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսությունը 2022 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը հոկտեմբերի 10-ից դադարեցնելու է աշխատանքային գործունեությունը: Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան...

ԿարդալDetails

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական