Արցախի տնտեսության հետագա զարգացման եւ ինքնահաստատման հարցում կարեւոր նշանակություն ունի նաեւ բնակչության վերարտադրության խնդիրը:
2022 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ, որը 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 204-ով կամ 31 տոկոսով: Հարկ է նշել,որ 2021 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734-ը՝ տղա, 729-ը՝ աղջիկ:
Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 22,5 տոկոսով նվազել է գրանցված մահերի թիվը: 2022թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 372 մարդ: Բարեգործական կազմակերպությունների եւ գործարար մարդկանց ուշադրությունը հրավիրելով այս կարեւոր խնդրին համոզված եմ, որ ապագայում կունենանք հուսադրող նորանոր արդյունքներ:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ