Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան թեմայով ռուսալեզու ԶԼՄ արձագանքներից

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի իրավիճակ, վաշինգտոնյան բանակցություններ, Ռուսաստանի քաղաքականություն: Ստորեւ փորձել ենք անդրադառնալ այս թեմատիկայով  ռուսաաստանյան առանձին լրատվամիջոցների հրապարակումներից մի քանիսին:  

Բաքու եւ… «խաղաղ նախաձեռնություննե՞ր»

«ՌԻԱ նովոստի» ռուսական պետական լրատվական գործակալությունը Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքու կատարած ապրիլի 26-ի այցի մասին իր լրատվությանը  դրել է երեւի ոչ միայն իր համար հաճելի, բայց ընթերցող զանգվածին ըստ էության մոլորեցնող, ապակողմնորոշող վերնագիր: Այն է՝ «Փարիզը ողջունում է Բաքվի խաղաղ նախաձեռնությունները, հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը»: Բաքվի «խաղաղ նախաձեռնությունները» մենք գործնականում, ցավոք, արդեն ամեն օր ենք լսում ու տեսնում, եւ մեր հարցում Բաքու եւ խաղաղություն բառերն այսօր իրար կողքի դնելն իսկ անհարգալից է՝ այդ «նախաձեռնություններից» անասելի վտանգված  արցախցի մեր հայրենակիցների ու մեր հանդեպ: Ցավալի է, որ այդ վերնագրով տեղեկատվությունը հայերեն կամ ռուսերեն հրապարակումներում  կրկնել են նաեւ մեր որոշ լրատվամիջոցներ ու դեռ աղբյուրն էլ չնշելով՝ դարձել դրան հեղինակակից:

Իսկ իրականում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան Բաքվում, որքանով կարողացանք հստակեցնել լրատվական այլ հաղորդումներից, ասել է. «Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիան ողջունել է դա»: Սա բոլորովին այլ բան է, եւ դրա էությունն ու նպատակն էլ ո՞ւմ հայտնի չեն:

Բաքվին իբրեւ «խաղաղ նախաձեռնությունների» գեներատոր ներկայացնող հիշյալ լրատվամիջոցը հավանաբար «մոռացել է» (կամ անկարեւոր է համարել) նշել այնտեղ  ֆրանսիացի դիվանագետի հստակ արտահայտած հետեւյալ միտքը. «Մենք դատապարտում ենք ադրբեջանական կողմի անցակետի միակողմանի տեղադրումը, մենք այդ մասին հայտարարել ենք: Բացի այդ, պետք է կատարվի Միջազգային դատարանի որոշումը»:

Ի դեպ, մեզ երեւի ինչ-որ բան պետք է ասի, նաեւ, Ֆրանսիայի արտգործնախարարի հայտնած հետեւյալ տեղեկությունը, որ մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն: «Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի երկկողմ հարաբերությունների ուժեղ բազա, կա համագործակցություն մշակույթի, կրթության, տնտեսության, տիեզերագիտության տարբեր ոլորտներում»,- հայտարարել է Կոլոնան ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն»

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի Բաքու այցից մի քանի օր առաջ՝ ապրիլի 17-18-ին, հարեւան երկրի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պաշտոնական այց են կատարել Ուկրաինա: Դրա հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվա, որում դժգոհություն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Պետդումայի որոշ պատգամավորների դիրքորոշումից: Այս մասին հաղորդել է «Ռուսարմինֆո» լրատվական գործակալությունը:

Վերջինիս թղթակցի հետ զրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը, մեկնաբանելով դիվանագիտական մակարդակում Բաքվի գործողությունները Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, նշել է, որ Լաչինի (Բերձոր) միջանցքում անցակետի տեղադրումով Ադրբեջանի ղեկավարությունը նպատակային կերպով սրում է իրավիճակը: Սիվկովի խոսքով՝ Ադրբեջանը վերջին շրջանում վարում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն:

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումից հետո այստեղ իրավիճակի սրման հնարավորությունը գնահատել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը: Անկախ խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխությունից, ինչպես գործակալությանը հայտնել է գեներալը, Բաքվի գործողությունների տրամաբանությունը չի փոխվի, վերջինս ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել: Դա, ըստ Լ. Ռեշետնիկովի, կարող է տեղի ունենալ հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ուկրաինական ուժերի վճռական մեծ  հակահարձակման պարագայում:

«Հայաստանին մտրակով ու քաղցրաբլիթով ստիպում են խաղաղության պայմանագիր ստորագրել», կամ ինչու է մեր իշխանությունը «գնացել» Վաշինգտոն

Այս ենթավերնագրի չակերտի մեջ առնված մասը «Ռուսարմինֆո»-ի հրապարակումներից մեկի վերնագիրն է: «Օրը Նվեր Մնացականյանի հետ» ծրագրով կայացած զրույցի ընթացքում դրան են հանգում մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունների վերաբերյալ Եվրասիական միջազգային շարժման վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Վլադիմիր Կիրեեւի հայտնած մտքերը:

Նույն կայքի եթերում այդ բանակցություններին եւ արցախյան ներկա խնդրում  Ռուսաստանի դերին անդրադարձել է նաեւ այս երկրի մեկ այլ՝ ճանաչված փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: «Ինձ թվում է՝ Հայաստանի համար այժմ կարեւոր է ստանալ ամերիկացիների աջակցությունն այն բանում, որ որոշակի ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, որովհետեւ ԱՄՆ կոնգրեսում նախաձեռնություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին,- ասել է նա:- Հնարավոր է՝ դա ազդել է Հայաստանի դիրքորոշման վրա: Ես վստահ չեմ, թե դրանք շատ լուրջ նախաձեռնություններ են, ավելի շուտ մի տեսակ վիրտուալ հայտարարություններ են՝ ցույց տալու Հայաստանին, որ ինքը կարեւոր է ԱՄՆ-ի համար»:

Այն պայմաններում, երբ Ռուսաստանը ոչինչ գործնական չի անում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար եւ անգամ չի դատապարտում Ադրբեջանի  միակողմանի գործողությունները, նկատում է քաղաքագետը, Հայաստանը չի կարող մերժել տարբեր առաջարկները՝ ումից էլ որ դրանք ստացվեն, այդ թվում՝ ԱՄՆ-ից կամ Բրյուսելից: Երեւանը ստիպված է մանեւրել, փորձել դուրս գալ նեղ վիճակից, դա շատ դժվար է:

Ալեքսանդրովը «երկչոտ» է համարում ՌԴ ԱԳՆ-ի վարած քաղաքականությունը մեր հարցում, նշելով, թե ռուսական կողմը ցանկանում է հարկադրել Հայաստանին՝ միակողմանի զիջումներ անել Ադրբեջանին, եւ ինչո՞ւ պիտի Հայաստանը դա անի: «Իսկ եթե Ռուսաստանը գործեր սկզբունքայնորեն, պետք էր նախ դատապարտեր Լաչինի միջանցքի շրջափակումը, սպառնալ Ադրբեջանին, որ կխզվեն հռչակագրով սահմանված դաշնակցային հարաբերությունները, ապա պետք է խզեր այդ հարաբերությունները, հետո արդեն գործի դնել հարկադրման ինչ-որ միջոցներ՝ տնտեսական, ապա ուժային միջոցներ, քանի դեռ Ադրբեջանը չէր հասկանա…», եզրափակել է խոսքը Միխայիլ Ալեքսանդրովը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ ընդդիմությունը չի հրաժարվում մանդատներից. հիմնական պատճառները երկուսն են

Հաջորդ գրառումը

Դադիվանքի մասին Բաքվի հայտարարությունները Պոլսի Տիեզերական պատրիարքության դուռն են տանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Դադիվանքի մասին Բաքվի հայտարարությունները Պոլսի Տիեզերական պատրիարքության դուռն են տանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական