Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արշակ Սարգսյանի հրեշտակներն ու դեւերը

23/09/2022
- 23 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 29-ից նոյեմբերի 6-ը Աոստայի (Իտալիա) «Սեն-Բենին» կենտրոնում ընթանում է հայ երիտասարդ արվեստագետ Արշակ Սարգսյանի «Հրեշտակներ եւ դեւեր» խորագրով ցուցահանդեսը: Այն արժանացել է իտալական լրատվամիջոցների ուշադրությանը: Ներկայացնում ենք Իտալիայի կենտրոնական պարբերականներից մեկի՝ «Ռեպուբլիկայի» օգոստոսի 1-ի համարում լույս տեսած հոդվածն այդ ցուցահանդեսի մասին:

«Հրեշտակներ եւ դեւեր». Աոստայի Սեն-Բենին կենտրոնում հայ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը. Նկարիչը համատեղում է դասական աշխարհի ոգին ժամանակակից տարրերին՝ ստեղծելով սյուրռեալիստական կերպարներ:

Արշակ Սարգսյանը, ծնված 1981 թվականին, հայ նկարիչ, ժամանակակից արվեստի նորաստեղծ գործիչ է: Ապրում եւ աշխատում է Երեւանում եւ Լոնդոնում: Իր գեղարվեստական գործունեությունը սկսել է շատ երիտասարդ տարիքում՝ դասական աշխարհի ոգին համադրելով արդի տարրերին եւ կերտելով սյուրռեալիստական կերպարներ՝ իրականության եւ երեւակայության միջեւ՝ արվեստի պատմության եւ հայ ժողովրդական ավանդույթի վարպետներից կրած ոգեշնչումներով:

Այս շաբաթվանից Իտալիայում Սարգսյանը կլինի գլխավոր հերոսը մի ցուցահանդեսի, որը ներկայացնում է նկարների, գծանկարների, փորագրանկարների եւ ինստալացիաների հարուստ ընտրանի: Ցուցահանդեսը, որը վարում է Դոմինիկ Լորան, հյուրընկալվում է Աոստայի Սեն-Բենին կենտրոնում: Վերնագիրն է՝ «Արշակ Սարգսյան. հրեշտակներ եւ դեւեր»:

«Նկարիչն իր ժամանակի խորհրդանշական զավակն է, քանի որ նա զգացել է խորհրդային կայսրության ավարտը եւ դրա հետեւանքը հանդիսացող բարդ անցումային շրջանը,- ասում է համադրող Դոմինիկ Լորան:- Որպես պոլիֆոնիկ հետազոտող, որը դուրս է գալիս իր ստեղծագործության սահմաններից, նա փորձեր է կատարում եւ հերթագայում է արտահայտչամիջոցները, ինչպիսիք են գեղանկարչությունը, գծանկարը, քանդակը եւ ինստալացիան, խաղալով նշանների, խորհրդանիշների եւ նյութերի հետ, որոնք, ինչպես բաբելոնյան արտահայտությունները, միաձուլվում են, համընկնում եւ վերակազմակերպվում: Աշխարհի նրա տեսլականը սկսվում եւ մարմնավորվում է հիշողությամբ, գույներով, հնագույն եւ ժամանակակից ստեղծագործությունների ձեւերով՝ ներծծված հումորով եւ լի հավաքական դրամատուրգիայով»:

Սարգսյանի ստեղծագործությունները կենդանացնում են տարօրինակ կերպարներ, ակրոբատներ, հասարակ մարդիկ, հեքիաթասացներ, խելագարներ, ձկնորսներ, կապիկներ, տարօրինակ մարդակերպ կենդանիներ կամ նույնիսկ արտառոց արարածներ ու զարհուրելի երեւույթներ, որոնց շոյում է կենտրոնացված եւ ներթափանցված լույսը: Նկարիչը պատկերում է արտասովոր առարկաներ, որոնք հաճախ դառնում են խորհրդանիշ, կարեւոր արտահայտչամիջոց՝ տալով դրանց օտարոտի գեղեցկություն: Դասական դիրքերում արտահայտիչ դեմքերով գրոտեսկային կերպարները բացահայտում են մարդկության դրաման, որը դյութում է: Նրա պատկերագրությունը ոգեշնչված է առօրյա կյանքով եւ ծանոթ աշխարհով, օժտված է մելամաղձոտ խորթացմամբ, որն իր հպատակներին տալիս է կախարդական, խուսափողական, անիրական աուրա:

«Արշակի նկարչությունը,- կատալոգում գրում է Դարիա Յորիոզը,- սնվել է այնպիսի անհանգիստ վարպետների դասերով, ինչպիսիք են Հիերոնիմուս Բոսխը, Ֆրանսիսկո դե Գոյան եւ Էռնստ Լյուդվիգ Քիրխները, այն նայում է սյուրռեալիզմի երազային հարթությանը եւ մասնավորապես Մաքս Էռնստին: Այն ոգեշնչվել է արվեստի ողջ պատմությունից, հավանաբար նաեւ Դայան Արբուսի սադրիչ լուսանկարներից եւ Մեթյու Բարնիի տարօրինակ տեսիլքներից՝ հասնելու մի անհատական եւ շատ արդյունավետ ձուլման, որը մեզ տրամադրում է մի համալիր տեսլական, բայց որը նաեւ ամուր արմատավորված է անցյալում, որտեղից քաղվում եւ վերամշակվում են շատ տարբեր գեղարվեստական տեսակետներ՝ առանց որեւէ կանխարգելման»:

Աոստայի Սեն-Բենին կենտրոնում ցուցադրված գծանկարները եւ փորագրությունները ոգեշնչված են «ճիվաղների շոուի» թեմայից եւ Ֆրանսիսկո դե Գոյայի «Կապրիչոս» օֆորտների շարքից: Աշխատանքների այս շարքում Սարգսյանը հեռանում է իրեն բնորոշ ուրախ հորինվածքներից՝ փորձարկելով մի նոր կառուցվածքային որակ: Ստեղծագործության մտավոր տարածությունը դառնում է երեւակայական քարտեզ, որտեղ նկարիչը վերակազմավորում եւ գծում է իր երազանքները, իր աշխարհագրությունները, իր ճարտարապետությունները: Նրա աշխատանքի հիմքում ընկած են կատարող արտիստների արխիվային լուսանկարները՝ այսպես կոչված ճիվաղները, որոնք լայն հանրությանը հայտնի դարձան Թոդ Բրաունինգի՝ 1932 թվականի համանուն ֆիլմից: Ոգեշնչված 19-րդ դարի սեւ-սպիտակ լուսանկարներից՝ Արշակն ուսումնասիրում է ժամանակակից մարմնի կերպարի ծագումը՝ վկայակոչելով մարդու կազմախոսական մարմնի պատկերները եւ ձեւերը:

Վերջապես, ցուցահանդեսը հարստացնում է «Երեւակայական հոգիներ» ինստալացիան, թատերական մի բեմագրություն՝ կազմված առեղծվածային, անհանգստացնող, բայց նաեւ կախարդական եւ ազատագրող դիմակներից ու զգեստներից, որոնք «բեմադրում են» հանդիպումներ մարդկության եւ բնության, գեղեցկության եւ տգեղության հետ: Ինստալացիան ծնում է ստեղծագործական երեւակայություն, շատ նման է անցյալի այնպիսի վարպետների գործերին, ինչպիսիք են Արչիմբոլդոն, Գուստավ Մորոն եւ ավելի նոր՝ կինեմատոգրաֆիկ ստեղծագործություններ, ինչպիսին է Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերը»: Յուրաքանչյուր կերպար արտահայտում է երկիմաստության վիճակ գեղարվեստականության եւ իրականության, սիրո եւ մահվան միջեւ՝ նրբագեղությամբ շարժվելով տարածության մեջ, ներդաշնակ երկխոսության մեջ մտնելով Աոստայի Սեն-Բենին կենտրոնի ճարտարապետության հետ:

Ցուցահանդեսն ուղեկցվում է «Սաջեպ» հրատարակչության տպագրած երկլեզու (իտալերեն-ֆրանսերեն) կատալոգով ՝ Դոմինիկ Լորայի եւ Դարիա Յորիոզի տեքստերով: Հռոմի «Glocal Project Consulting» մշակութային միության կազմակերպած ցուցահանդեսը հովանավորել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անորոշությո՞ւն

Հաջորդ գրառումը

Հարիւրամեակ. Օհան Տուրեանի փառքն ու ողբերգութիւնը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Սայաթնովագիտության մեծ երախտավորը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական