Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արհեստական Բանականության հաղթանակը

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ տարի Կոլորադոյում (ԱՄՆ) կայացած ամենամյա 150-րդ նահանգային տոնավաճառում «կերպարվեստ» անվանակարգում հաղթեց Ջեյսըն Էմ. Ալենի աշխատանքը, որն արված էր «Միդջորնի Արհեստական Բանականություն» ծրագրի շնորհիվ, որը տեքստը վերածում է պատկերի: Ինչպես է դա աշխատում. մարդը ծրագրին տեքստային հրահանգ է տալիս, կարճ ժամանակ անց, այդ` ինքնուս ծրագիրը, հրահանգին համապատասխան նկար է գեներացնում: Այն մարդու ցանկացած պատկերացում վերածում է տեսողական բովանդակության, սակայն այն դեռ շատ բան ունի սովորելու: Օրինակ, չափազանց իրապաշտական այս լուսանկարում, մարդկանց մոտ չգիտես որտեղից մատներ ու ատամներ են ավելանում, որոնք կենդանի մարդու ֆիզիոլոգիային չեն համապատասխանում: Ցանկալի արդյունք ստանալու համար, հրահանգը որքան հնարավոր է հստակ ու անսխալ պետք է լինի:

Այսպիսով, Ալենի «արհեստական» աշխատանքը դարձավ այդօրինակ միջոցով ստացված առաջին գործերից մեկը, որը մրցանակ շահեց, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց այն արվեստագետների մոտ, որոնք ստեղծագործել էին ավանդական եղանակով: Ալենին անգամ մեղադրեցին խաբեության մեջ: Ի պաշտպանություն իրեն նա ասաց, որ գործը հանձնելուց շեշտել է` արված է «Միդջորնիով»:

«Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել, ես հաղթել եմ՝ առանց կանոնները խախտելու», ասել է նա եւ ավելացրել. «Այս ամենը չի դադարելու, Արվեստը մեռած է, բարեկա՛մս, Արհեստական Բանականությունը հաղթել է, մարդը՝ պարտվել»:
Այս ծրագրերն ավանդապաշտ արվեստագետներին լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել: Ինչպե՞ս են նրանք գումար աշխատելու: Ոմանք էլ այդ ծրագրին «գողության» մեջ են մեղադրում (պլագիատ բառն այստեղ այնքան էլ տեղին չէ):

Այստեղ արվեստագետը ոչ թե մարդն է, այլ Արհեստական բանականությունը:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Արվեստաբան, Ժամանակակից Արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սահմանամերձ դպրոցների գրադարանների համար

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական