Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արժեքավոր գիրք Անիի մասին

ԱԶԳ
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անին բացառիկ երեւույթ է ոչ միայն հայկական ճարտարապետության, այլեւ հայոց բազմադարյան պատմության մեջ: Անիին անդրադարձել են թե՛ հայ ուսումնասիրողները՝ ակադեմիկոսներ Հովսեփ Օրբելին, Թորոս Թորամանյանը, Վարազդատ Հարությունյանը եւ թե՛ օտարազգի գիտնականները: Միջնադարում Անին Արեւելքն ու Արեւմուտքը կապող հրաշակերտ կամուրջ էր, Բագրատունիների մայրաքաղաքը, որը հաճախ քաղաքամայր են կոչել: 1319 թվականի կործանարար երկրաշարժից ավերված հազար ու մի եկեղեցիների շքեղաշուք քաղաքը արվեստների ու արհեստների մշտաշող ադամանդ էր, որը միջնադարում շուրջ հարյուր հազար բնակիչ ուներ, երբ աշխարհի ոչ մի քաղաք այդքան բնակիչ չի ունեցել այդ ժամանակ:

Ավերակ Անիի փառքն այսօր էլ չի խամրել: Պահպանված պարիսպները, Տիգրանն Հոնենցի, Փրկչի եկեղեցիները եւ, անշուշտ, մասամբ կիսավեր Մայր տաճարը չեն դադարում հիացնել պատմաբաններին ու ճարտարապետներին, հնագետներին ու գրականագետներին:

«Արեգ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտություններին Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի «Հայ Բագրատունիների մայրաքաղաք Անին օտարազգի հայագետների եւ ճանապարհորդների գնահատմամբ» մեծարժեք գիրքը: Հեղինակն արժեքավոր ուսումնասիրություններ է կատարել՝ անդրադառնալով Անիին վերաբերող օտարազգի գիտնականների աշխատություններին ու վավերագրերին: Ինչպես հաճախ է նշում տիկին Դոլուխանյանը, Անին ոչ թե երկրային, այլ երկնային բացառիկ երեւույթ է: Եվ պատահական չէ, որ շատ պատմիչներ ու հետազոտողներ հայոց երբեմնի մայրաքաղաքը կոչել են «տիեզերական Անի»:

Գրքի հեղինակը ներկայացնում է Անիի մասին վկայություններ թողած միջնադարյան հայ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցու, Արիստակես Լաստիվերցու, Սամուել Անեցու, Մատթեոս Ուռհայեցու, Մխիթար Այրիվանցու, Վարդան Բարձրբերդցու, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների ժառանգությունը:

Դոլուխանյանի գրքում, սակայն, շեշտադրված են հիմնականում օտարազգի ճանապարհորդների, գիտնականների եւ հայագետների ուսումնասիրություններն ու վկայությունները: Նա ընթերցողին է ներկայացնում շոտլանդացի Ռոբերտ Քեր Պորթերի (1777-1842), ֆրանսիացի ճարտարապետ, ճանապարհորդ, պատմաբան, գրող Շառլ Թեքսիեի (1802-1871), ֆրանսիացի Օգյուստ Շուազիի, անգլիացի ճանապարհորդ, տատի կողմից հայ Հենրի Լինչի (1863-1913), Ֆրանսիացի հայագետ Ժակ դը Մորգանի անգնահատելի դերը Անիի պատմությունը վերծանելու եւ վավերացնելու գործում: Մորգանը Անիի եւ Հայաստանի մասին արժեքավոր փաստեր է թողել: 1919 թվականին նա Փարիզում հրատարակել է «Հայ ժողովրդի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը» աշխատությունը: Իր գրքում հեղինակը հաճախ է անդրադարձել Անիին:

Հիացած Անիի ճարտարապետությամբ ու մշակույթով ուսումնասիրություններ են կատարել ֆրանսիացիներ Էդուարդ Դյուլիորեն, Շառլ Դիլը, Ժան Պիեռ Մահեն, գերմանացի երկրաբան Հերման Աբիխը, Անիի մեծ եւ բացառիկ հետազոտողներ Մարի Բրոսսեն, Նիկողայոս Մառը: Ի դեպ, Մառը գրել է Անիով հետաքրքրված պատմիչների, ճանապարհորդների ու գիտնականների մասին, իսկ 1934 թվականին հրատարակել է «Ани, Книжная история города и раскопки на месте городища» կոթողային աշխատությունը: Մառը նաեւ պեղումներ է կատարել Անիում:

Մառի պեղումները հնարավորություն տվեցին պարզել քաղաքի ընդհանուր պատկերը, փողոցների համակարգը, ջրմուղի հիմնական ուղղությունները, բացվեցին հնագույն պարիսպները, հրապարակները, բնակելի թաղամասերը, հյուրատները, կործանված բազմաթիվ եկեղեցիներն ու մատուռները, շքեղ ապարանքների մնացորդները, արհեստավորների գործատները, հասարակ ժողովրդի հյուղակները և այլն:
Գրքի երկրորդ գլխում Աելիտա Դոլուխանյանն անդրադառնում է Անիին վերաբերող հայկական աղբյուրներին: Նա հանգամանորեն ներկայացնում է Խաչատուր Աբովյանի «Ուղեւորություն դեպի Անիի ավերակները» տպավորությունները: Գրքում հեղինակը տեղ է հատկացրել Անիին վերաբերող հայ պատմիչների, գրողների, մտավորականների գործերին:
Աելիտա Դոլուխանյանի գիրքը համեմված է մայրաքաղաք Անիի լուսանկարներով, որոնցում պատկերված պաշտամունքային շատ կառույցներ ու եկեղեցիներ բարբարոս ու հայատյաց թուրքի ձեռքով իսպառ վերացել են: Լուսնկարները, սակայն, անցյալի պատմության լուռ ու անհերքելի վկաներն են:

Գիրքն ավարտվում է Անիին վերաբերող անգլերեն եւ ֆրանսերեն տեքստերով եւ օգտագործված գրականության ցանկով:

Այսօր, երբ շատերի շուրթերից հնչում են ազգային արժեքները եւ հայրենասիրությունը մերժող գնահատականներ, Աելիտա Դոլուխանյանի գիրքը եւ ազգօգուտ մեծ գործը լույսի, հույսի ու լավատեսության շող են սփռում՝ ցրելով մերօրյա ապազգային անցողիկ մշուշը:

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ  Գիտությունների ակադեմիա- 80

Հաջորդ գրառումը

Նյու Յորքում Հումանիտար հետազոտությունների կենտրոն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆի անունով

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Նյու Յորքում Հումանիտար հետազոտությունների կենտրոն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆի անունով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական