Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արեւմուտքը խախտել է չեզոքությունը»

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եվրասիա դեյլի» ռուսաստանյան լրատվական գործակալության վերլուծաբան, միջազգայնագետ Պյոտր Մակեդոնցեւի օրերս հրապարակված «Արեւմուտքը խախտել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում չեզոքությունը» կարծիք-հոդվածը առաջին հայացքից ռուսական անթաքույց խանդի արտահայտություն կարող է համարվել՝ կապված մեր սահմանային գոտում եվրոպացի դիտորդների տեղակայման հետ: Սակայն թվում է՝ այնտեղ արտահայտված որոշ տեսակետներ ու մտքեր, որոնց գուցե կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, այնուամենայնիվ մտածելու նյութ են տալիս:

Սա թերեւս այն սակավ դեպքերից  է, երբ ռուսական հրատարակությունը, նկատի ունենալով տվյալ դեպքում մեր Տեղ գյուղի մոտ ապրիլի 11-ին ադրբեջանցիների զինված սադրանքը, հստակ նշում է, որ դա տեղի է ունեցել Հայաստանի տարածքում: Ուրիշները սովորաբար ասում են՝ հայ-ադրբեջանական սահմանին…

Մեջբերելով այդ օրվա նախօրեին ամերիկյան «Պոլիտիկո» հանդեսում ԵՄ արտաքին գործերի գերատեսչության աշխատակցի անանուն մեկնաբանության այն միտքը, թե իրենք հիշյալ դիտորդական պարեկության հետ կապված եւ այլ տեղեկատվություն են  փոխանցում Ադրբեջանին, Մակեդոնցեւը  դա սենսացիոն խոստովանություն է որակում:
Եվրոպաշտոնյայի խոսքերից ստացվում է, գրում է նա, որ ԵՄ առաքելությունը զբաղվել է Ադրբեջանի օգտին լրտեսությամբ: Եվ սրանից եզրակացնելով, թե Եվրոմիությունը երկու երկրների հակամարտության հարցում  սկզբից եւեթ չեզոք դիրքորոշում չի ունեցել, նախ ավելացնում է. ո՛չ ԵՄ-ն, ո՛չ նրա կազմի մեջ մտնող երկրները մտադիր չեն Լեռնային Ղարաբաղը ճանաչել անկախ պետություն կամ Հայաստանի տարածք: Եվրոպացի քաղաքական գործիչների համար Շուշին (մենք ճիշտ անունն ենք գրում – Գ. Մ.) եւ Ստեփանակերտը (փակագծում նաեւ գրում է թշնամիների տված անունը) Ադրբեջանի նույնպիսի քաղաքներ են, ինչպես «Գյանջան» կամ Շամախին: Եվ երկրորդը նշում է այդ երկրի հետ էներգետիկ համագործակցությունը՝ ռուսականից կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Ինչպես գիտենք, ասում է վերլուծաբանը, Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության համար Ադրբեջանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ սահմանել եվրոպական երկրները չեն նախատեսում: Եվրոխորհրդարանի  բանաձեւերն ու որոշ քաղաքական գործիչների, իր ձեւակերպմամբ, «դատարկ ճառախոսությունները (հատկապես Ֆրանսիայից)» չի կարելի համարել Ադրբեջանի դեմ լուրջ միջոցներ:

Խնդիրը դիտարկելով աշխարհաքաղաքական գործընթացների, մասնավորապես՝ Արեւմուտք- Ռուսաստան եւ Իրան դիմակայության պրիզմայով, հոդվածի հեղինակը նկատում է. եթե այս վերջինի դեպքում Թուրքիան ձեւացնում է, թե չեզոքություն է պահպանում, ապա Ադրբեջանն ի դեմս իր ԶԼՄ-ների աներկբա հանդես է գալիս Մոսկվայի եւ Թեհրանի դեմ, այսինքն գոյություն ունեցող աշխարհակարգի օգտին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:  Այդ պատճառով էլ Բաքվում ոչ առանց հիմքի կարծում են, որ հարկ եղած դեպքում Արեւմուտքն իրենց կօգնի: Ապրիլի 2-ին եռօրյա այցով Բաքու ժամանած՝ համաշխարհային շուկաների գծով ԱՄՆ առեւտրի նախարարի օգնական եւ արտաքին առեւտրի ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանը ամսի 4-ին Ադրբեջանի էկոնոմիկայի առաջին փոխնախարարի հետ քննարկել է այդ երկրի հետ տնտեսության, ֆինանսների, էներգետիկայի ու տեխնոլոգիաների ոլորտների համագործակցության հարցեր: Այդ հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ ԱՄՆ-ը ադրբեջանական տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 18 մլրդ դոլար:

Բոլոր դեպքերում Այսրկովկասի համար ամենավտանգավորը հոդվածագիրը համարում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ  ԱՄՆ-ի ռազմական համագործակցության հետեւանքները: Ուշադրություն է հրավիրվում իրադարձությունների հետեւյալ ընթացքի վրա: Ապրիլի 5-7-ին Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ եւ պատրաստականության վարչության պետ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի գլխավորած պատվիրակության Հայաստան այցից 3 օր հետո Բրյուսել է այցելել Հայաստանի պաշտպանության նախարարը, ապրիլի 11-ին՝ (Տեղ գյուղի) միջադեպի օրը, այց կատարել Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարության շտաբ-բնակարան: Ուշագրավ զուգադիպությամբ՝ նշված միջադեպից մեկ օր առաջ՝ ապրիլի 10-ին, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդման, այցով Արեւմուտքում՝ ԱՄՆ-ում էր նաեւ այդ գերատեսչության ղեկավարի տեղակալ- ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալը: Այդ պահին հայտնի է եղել, որ վերջինս բանակցություններ է վարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Չարլզ Բրաունի հետ, դրանց ներկա է եղել Ադրբեջանի դեսպանը: Այդ բանակցություններում տեսնելով Իրանի դեմ Բաքվի եւ Վաշինգտոնի գործողությունների համաձայնեցման իմաստ, խնդրի վերլուծությունը հանգեցվում է այն մտքին, թե օդուժի հրամանատարների միջեւ բանակցությունները վկայում են այս երկու երկրների ռազմական համագործակցության մակարդակի բարձրացման մասին: Այս կապակցությամբ թերեւս պետք է հիշել, որ ըստ հարեւան երկրի պաշտոնական լրատվամիջոցների այդ օրերի հաղորդման, ամերիկյան բանակցություններում քննարկվել են նաեւ (ադրբեջանցի) ռազմական օդաչուների պատրաստման հարցեր:

Պյոտր Մակեդոնցեւը եզրակացնում է, թե մինչ Ադրբեջանին վերաբերող 907-րդ հայտնի բանաձեւի չեղարկումը երկարաձգած ԱՄՆ-ը մեծացնում է տնտեսական, էներգետիկ եւ ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ, իսկ ԵՄ առաքելությունը տեղեկություններ է հաղորդում Բաքվին եւ այլն, Հայաստանի իշխանությունները կոկետություն են անում ՆԱՏՕ-ի հետ՝ վտանգելով հարաբերություններն Իրանի հետ: Որը կարեւոր թիրախ է եվրոատլանտիստների եւ թուրք-ադրբեջանական տանդեմի համար:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» մրցանակ չեխ լրագրողներ Մարկետա Կուտիլովային եւ Լենկա Կլիցպերովային

Հաջորդ գրառումը

ՀՀ պետբյուջեից սնուցվող «փիար» կոմպանիա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ պետբյուջեից սնուցվող «փիար» կոմպանիա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական