Գյուղական համայնքների էներգետիկ անվտանգության համար կարեւոր է արեւային էներգիայի օգտագործումը:Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզում, երկար տարիներ ձմռանը հարկադրված պարապուրդի ռեժիմով են աշխատել: Մարզին հատուկ մեղմ կլիման թույլ չի տալիս խուսափել ջեռուցման ծախսատար մեթոդներից: Վերջին տարիներին շենքում ջեռուցման համակարգ է կառուցվել եւ էլեկտրական սալիկներից ու վառարանից օգտվելը մնացել է անցյալում: Հարյուր տարի առաջ կառուցված շենքը 80-ականներին է սկսել գործել որպես մանկապարտեզ: Շենքը շատ ամուր է,ունի հաստ պատեր: Սակայն բարձր առաստաղը շատ էներգիա սպառելու անհրաժեշտություն է առաջացնում: Ջեռուցման ծախսատար մեթոդներից հրաժարվելու լավագույն միջոցը արեւային ֆոտովոլտային կայան տեղադրելն է:
Արմավիր գյուղը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում: Մայրա-քաղաք Երեւանից հեռու է 57 կմ, Արմավիր քաղաքից 7-9 կմ: Բարձրությունը ծովի մակարդակից 850 մետր է: Գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի արեւմտյան ծայրամասում, Երասխ գետի հին հունի երկու ափերին: Գյուղի վարչական տարածքով է անցնում Արմավիր-Մրգաշատ մեծ թողունակության ջրատարը:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծում են գտել. բնության ստեղծած խնդիրը լուծել բնության օգնությամբ: Ակտիվ աշխատանքներ են սկսվել շենքը արեւային էներգիայից ստացված էներգիայով ջեռուցելու համար:
Կառուցվող կայանը կունենա 22,5 կՎտ դրվածքային հզորություն: Կտեղադրվի նաեւ 21 կՎտ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա: Արտադրած էներգիան թույլ կտա առանց լրացուցիչ ծախսի ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը: Հնարավոր կլինի ավելացնել սաների թիվը:
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերն եւ ակտիվացնել բնակիչների կյանքը:
Ուրախալի է,որ արեւային էներգիայի օգտագործումը լայն տարածում է ստանում նաեւ մարզերում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր