Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդար դատաստան լինելո՛ւ է

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախ, Արցախի Հանրապետություն անունները դուրս են եկել Հայաստանի իշխանությունների բառապաշարից: Հայկական երկրորդ պետությունը նրանց համար Լեռնային Ղարաբաղ է ու վերջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսին եւս կրկնեց՝ Լեռնային Ղարաբաղ, իսկ արցախցիներին անվանեց Լեռնային Ղարաբաղի հայություն:

Նա առանց ակնարկների, ուղղակի պարզ կերպով ասաց, որ Լեռնային Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղի հայության հարցերի հետ Հայաստանի իշխանությունները, այսինքն՝ ինքը, գործ չունի. «Մենք պետք է զբաղվենք Հայաստանի Հանրապետության հարցերով, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցերով, մենք էլ նրանց կաջակցենք»,- հայտարարեց նա:

Փաշինյանը կրկնեց բազմիցս հայտարարած թեզը, որ Արցախի անվտանգության, նաեւ Բերձորի միջանցքի վերահսկողության պատասխանատվությունը ռուս խաղաղապահներին է վերապահված՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի:

Փաշինյանը  ձեռքերը լվացել է այն նույն Արցախից, որի մասին ասում էր. «Արցախը Հայաստան է եւ վերջ», «Արցախի հարցով ինչ ուզում, այն էլ բանակցում ենք,», «Բանակցույթունները սկսել եմ զրոյական կետից»:

Այն նույն Արցախից է հրաժարվում, որի 75 տոկոսը հանձնեց Ադրբեջանին՝ տնանկ ու հայրենազուրկ թողնելով տասնյակ հազարավոր արցախցիների:

Երկրագնդի վրա չկա մի իշխանություն, որը հրաժարվի իր երկրի անձնագիր ունեցող 120 հազար բնակիչներից, իր երկրի տարածքներից, չկա մի իշխանություն, որ սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության պատասխանատու համարի մի 3-րդ երկրի: Հայաստանի իշխանություններն այս առումով էլ են չլսված ու չտեսնված, «բացառիկ»:

Երկրագնդի վրա չկա մի իշխանություն, որը ավելի շատ մտահոգվի թշնամի երկրի բարօրությամբ, իսկ սեփական երկիրն ու ժողովրդին դնի  այդ նույն թշնամի երկրի զոհասեղանին: Հայաստանի իշխանությունները նաեւ այս առումով են չլսված ու չտեսնված, «բացառիկ»:

Փաշինյանը պարզ կերպով ասաց՝ ինչ ունեք պահանջելու, պահանջեք ռուսներից ու Արցախի իշխանություններից: Արցախի հետ ինչ կատարվի, նրանք են պատասխանատու:

Ասուլիսից կես ժամ էլ չէր անցել՝ ՌԴ նախագահի գրասենյակը, ՌԴ Պաշտպանության նախարարությունը,  ՀԱՊԿ միացյալ  շտաբը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, իրար հերթ չտալով, իրենց գործունեությունն արդարացնող ու պաշտպանող հաղորդագրություններ տարածեցին: Իսկ վերջնարդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց՝ «Զանգեզուրի միջանցք» վաղ թե ուշ լինելու է, դա պատմական անհարաժեշտություն է, Հայաստանին ոչ ոք չի հարցնում՝ ուզո՞ւմ ես միջանցք տալ, թե ոչ»:

Մի ամբողջ 4 ժամանոց ասուլիս, կարելի է ասել, միայն Արցախից հրաժարվելու, մեղքն ու պատասխանատվությունը ռուսների ու Արցախի իշխանությունների վրա գցելուն ծառայեց, իսկ Արցախի իշխանությունները լռում են:

Փաշինյանը բացահայտ ասաց, որ Արցախի հետ կապված որեւէ խնդրում  Արցախի իշխանություններն իր հետ անհամաձայնություն չունեն, իսկ Արցախից՝ ոչ մի արձագանք, ոչ մի բացատրություն, ոչ մի ընդվզում:

Փաշինյանն ասում է՝ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է գնան ուղիղ բանակցություների, իսկ Արցախի իշխանությունները նորից լռում են:

Ստացվում է՝ Փաշինյանը միայն առերես է հայտարարում, թե Արցախի խնդիրներին չի խառնվում, Արցախի հետ գործ չունի, իսկ իրականում  ինքն է  այս պահին ու այսուհետեւ Արցախի ու արցախահայության ճակատագիրը որոշողը, իր մանդատով են Արցախի իշխանությունները «կառավարում» երկիրը:

Հանգիստ, անվրդով, առանց հոնքը շարժելու՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե ադրբեջանական զինուժը 2021 թվականից չի մտել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք. 30 տարի առաջվանից  է այստեղ՝ օկուպացնելով որոշ հատվածներ:

Այսինքն՝ դրա մեղավորներն էլ «նախկիններն են», որոնք ադրբեջանական օկուպացիայի մասին ճշմարտությունը մեզ չեն ասել: Իսկ 2021 թվականի մայիսից Հայաստան մտած ադրբեջանական զինուժին մենք պետք է դուրս հանենք, այո՛, բայց չսադրելով, չպայքարելով, չկռվելով, այլ դիվանագիտական ճանապարհով:

Հայաստանի ղեկավարը երաշխավորեց, ուղիղ մեսիջներ հղեց Ադրբեջանին, թե՝ հարազատներս, հանգիստ եղեք, մենք ձեր «էշին չո՜շ չենք ասի», մի քար էլ չենք շպրտի ձեր ուղղությամբ, թեկուզ զորամաս էլ կառուցեք, Հայաստանի տարածքում զորավարժություն էլ անեք, ամուսնանաք, երեխաներ էլ ունենաք, մեր ընտրած ճանապարհը եղել եւ մնում է խաղաղ բանակցությունների, դիվանագիտական սրբազան ուղին, ոչ թե զենքի լեզուն:

Ու Ալիեւի նոր հոխորտանքը չուշացավ: Նա հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք» է ուզում ու վերջ:

Եթե ադրբեջանական զինուժը 127 քկմ ներս է մտել Հայաստանի տարածք, ու Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե մենք նրանց դեմ զենք չենք օգտագործի, իհարկե, Ալիեւի ախորժակը ավելի պետք է գրգռվի ու ավելին պետք է ուզի:

Ալիեւը հունվարի 10-ին Հայաստանի ղեկավարի անունից մեկ այլ երաշխիք էլ ստացավ, թե հայ-թուրքական սահմանի բացումով մի «հրաշալի» նախաձեռնություն էլ կիրականացվի՝ Թուրքիայի տարածքով Հայաստան մուտք գործելու իրավունք կստանան երրորդ երկրի քաղաքացիները:

Պարզ է, չէ՞, որ այդ երրորդ երկիրը Մոզամբիկը կամ Վենեսուելան չէ, Ադրբեջանն է: Թուրքիայի տարածքով Հայաստան են մտնելու ադրբեջանցիները:

Փաշինյանը չի ուզում, որ ՀԱՊԿ զորավարժությունները, օրինակ, Հայաստանում անցկացվեն: ՀԱՊԿ զորքերը զորավարժություններն  անելու են ու գնան, իսկ հետո՞, ասաց Փաշինյանը:

Զորավարժությունը ներկայացուցչական  արարողություն է, երբ մի երկիր կամ որոշ երկրներ համատեղ ցուցադրում են իրենց ռազմական կարողությունները՝ նվազագույնը՝ զգոնություն, իսկ առավելագույնը՝ վախ ու սարսափ ներշնչելով հավանական թշնամիներին:

Հավաքական զորավարժությունները նաեւ դաշնակցային հարաբերություններ են ի ցույց դնում:

Տվյալ դեպքում Փաշինյանը խուսափեց, որ ՀԱՊԿ զորավարժություններն անց կացվեն Հայաստանում: Եթե դրանք այստեղ անցկացվեն, իրենց կարծիքով կնշանակի Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից հրաժարվելու՝ Արեւմուտքին տված խոստումը դրժեց, երկրորդ՝ Ադրբեջանին ու Թուրքիային ցույց է տալիս, որ կարիքի դեպքում ինքը կդիմի ՀԱՊԿ օգնությանն ու այդ դեպքում  միգուցե բոլորովին այլ արձագանք ստանա, երրորդ՝ Հայաստանը ռազմական հետաքրքրություններ, այնուամենայնիվ, ունի, որովհետեւ հայկական զինուժը եւս պետք  է մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին՝ որպես այդ կառույցի անդամ:

«Միգուցե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, իսկ միգուցե ՀԱՊԿ-ը դուրս գա Հայաստանից»,- խուսափողական, երկդիմի, բազմանշանակ հայտարարություն արեց Փաշինյանը, որին շատ արագ արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա ասաց. «Չնայած բոլոր մարտահրավերներին՝ ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի հետագա հեղինակությունն ու արդյունավետությունը կախված է մեզնից և ձեզնից»:

ՀԱՊԿ միացյալ շտաբը շտապեց հանգստացնել Փաշինյանին. «Շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ»:

Փաշինյանի ասուլիսը, կամ ավելի ճիշտ՝ ելույթը, կարելի է բառ առ բառ մեկնաբանել, շերտատել, բայց դրանից ավելի կարեւոր են այն փաստերը, որոնք ապացուցում են նրա պետականազերծ, հակահայ  քաղաքականությունը: Ադրբեջանական զինուժը մտել է Հայաստանի տարածք, մեր զինվորները բավականին հետ են նահանջել սահմանային իրենց նախկին դիրքերից, այս պահին ծառայում են շփման գծում՝ առանց վառելիքի, առանց զենքի, առանց խմելու ջրի, առանց խրամատի ու բլինդաժի:

Սրանից ավելի լավ ապացո՞ւյց, որ, ինչպես ասուլիսի ավարտին  հարցրեց «Առավոտի» թղթակիցը՝ ո՞րն է լինելու ձեր երկրային պատիժը: Փաշինյանի երկրային պատիժը լինելու է՝ հանց ԱՐԴԱՐ ՈՒ ԱՆՈՂՈՔ ԴԱՏԱՍՏԱՆ:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր ծածկոցը

Հաջորդ գրառումը

Իրականում ինչ նպատակով է Բաքուն Իրանի քթի տակ «խելացի գյուղեր» կառուցում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Իրականում ինչ նպատակով է Բաքուն Իրանի քթի տակ «խելացի գյուղեր» կառուցում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական