Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ Վարդեւանյան. «Տպավորություն է՝ Բրյուսելում եռակողմ հանդիպմանն Իլհամ Ալիեւն ու Շառլ Միշելն են մասնակցել միայն»

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Արցախի փրկության ու Հայաստանի պետականության պահպանման ընդդիմության՝ «Դիմադրության» շարժման ցույցերը երեւանյան փողոցներում ու հրապարակներում շարունակվում են: Շարժումը, ընդլայնելով հանրահավաքների աշխարհագրությունն, այս օրերին արդեն ոչ միայն Ֆրանսիայի հրապարկում, այլեւ Երեւանի այլ հրապարակներում է հավաքվում, ցույցեր իրականացնում: Առավոտներն էլ ցուցարարները հավաքվում են պետական նշանակության այս կամ այն շենքի մոտ ու փորձում շրջափակել այն: Այդպիսի մի ակցիայի ժամանակ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ զրուցեցինք, որ մի քանի այլ պատգամավորների հետ արտաքին գործերի նախարարության շենք էր մտել ու փոխնախարարներից մեկին հարցեր ուղղել: Փորձեցինք պարզել՝ պատգամավորներն ի՞նչ հարցեր ունեին արտաքին գերատեսչության ղեկավարությանը:

– ԱԳՆ-ից պահանջ ու ակնկալիքներ չունեինք, պարզապես ուզում էինք հասկանալ՝ մեր իրապես արժանապատիվ քաղաքացիներից այդ պահին քանիսի՞ն էին արտգործնախարարության շենքում գտնվում ու ովքե՞ր են կիսում մեր այն կարծիքը, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու: Ու գտանք նման հայրենակիցների:

– Եվ ի՞նչ տվեց այդ հանդիպումը:

– Բրյուսելյան հանդիպումից հետո հրապարակված չարաբաստիկ այդ հայտարարությունն, ըստ էության, ասաց ամեն ինչ՝ է՛լ նշաձողի իջեցում, է՛լ Հայաստանի ինքնիշխանության վտանգում, է՛լ Արցախի ինքնորոշումից հրաժարում եւ այլն:

– Անսպասելի՞ էր, անակնկա՞լ էր ձեզ համար, որ կարող է նաեւ այդպիսի հայտարարություն լինել:

– Ես միշտ լավատես եմ փորձում լինել: Պատեկերացնում էի, որ վատ է լինելու, բայց ոչ այս աստիճան: Մեր հայրենակիցներից շատերը նույնպես , համոզված եմ, չէին պատկերացնում, որ այսքան վատն է լինելու այդ հայտարարությունը: Տպավորություն է, որ այնտեղ նստած է եղել Եվրոպական խորհիդի նախագահ Շառլ Միշելը, միջազգային մի շարք հանցագործություններ թույլ տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, ու վերջ: Հայաստանի շահի մասին այդ հայտարարության մեջ որեւէ բան գրված չէ:

– Լավ, հիմա դուք ի՞նչ եք առաջարկում անել:

– Պետք է հասնել առանց Փաշինյան Հայաստանի:

– Ե՞վ:

– Եվ վերջ տալ այս խայտառակ վիճակին: Չի կարող այնպես լինել, որ Հայաստանի շահերը ներկայացնողը չներկայացնի Հայաստանի շահերը: Այդպես լինել պարզապես չի կարող, հասկանո՞ւմ եք: Մենք կա՛մ պետականություն ենք ու միջազգային իրավունքի սուբյեկտայինություն ունեցող երկիր ենք, կա՛մ՝ չգիտեմ՝ ինչ ենք:

– Մեկ ամիս է՝ «Դիմադրության» շարժումը հրապարակից նույն տեքստերն է ասում, նույն քննադատություն է անում: Հապաղում եք կարծես:

– Չենք հապաղում ու ասում ենք՝ ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան: Սկսել ենք ու գնալու ենք մինչեւ վերջ:

– Ենթադրենք՝ Փաշինյանն այլեւս իշխանության չէ, բայց այդ ժամանակ մենք արդեն կարող ենք պետականության խնդիր ունենալ: Հապաղումը դրա հետ է կապված:

– Չեմ կարծում, թե այնպիսի հապաղում կլինի, որ ձեր բարձրացրած մտահոգությունը կիրականանա: Իհարկե, այնպես չէ, որ մերկապարանոց բան եք հարցնում: Իրականում՝ այդ ռիսկերի առաջ ենք կանգնած, բայց մենք հապաղում չենք տեսնում, վստահ եղեք: Ամեն օր ավելի ուժեղանում ու հզոր ենք դառնում:

– Շարժումը գուցե ուժեղանում է, բայց ոչ պետությունն ու պետականությունը:

– Շարժումից ուժեղանալու է պետությունն ու պետականությունը, որովհետեւ միասնական գաղափար ու տեսլական ունենք: Այն տեսլականը, որ երազում, պատկերացնում ու պահանջում է յուրաքանչյուր հայ: Նիկոլ Փաշինյանը կարողացավ այնպիսի պառակտում բերել, որ անգամ համահայական գաղափարի շուրջ մարդիկ դժվարությամբ են այսօր միասնական հանդես գալիս: Այդ պառակտվածությունն այս 4 տարվա ընթացքում քայքայել է մեր երկիրը, բայց դրան էլ ենք վերջ տալու: 

Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանակի «գողական» բարքերի ու դատարկ անվադողերով կահավորված սահմանի մասին

Հաջորդ գրառումը

Փաշինյանի մաքոքային դիվանագիտությունը եւ  արցախահայության մարող հույսերը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի մաքոքային դիվանագիտությունը եւ  արցախահայության մարող հույսերը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի լիագումար նիստում Պարոն նախագահ, Հայ ժողովրդին խնդրում են հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններից...

ԿարդալDetails

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական