Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավելի քան 20 հազար անձ չգիտի՝ ե՞րբ թոշակ կամ նպաստ կստանա

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիներից մի քանի հազարը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, լքել են Հայաստանը. հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Վայ-հարեւանի «խաղաղարար» քաղաքականության հետեւանքով էթնիկ զտման ենթարկված ու պատմական բնօրրանից կտրված մեր հայրենակիցները Հայաստանում են անորոշ ապագայով: Պետության տված աջակցությունից, իհարկե, շնորհակալ են.այն միջին հաշվարկով յուրաքանչյուր անձի համար կազմում է 100 հազար դրամ: Գումարը սակայն  ոչ բոլորը կստանան. դրանից զրկված են Հայաստանում անշարժ գույք ունեցողները եւ այն անձինք, որ իրենց բանկային կամ քարտային հաշվին «որոշակի չափով» գումար ունեն:

Մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է գլուխ գովել ու բարձրագոչել, թե «արցախցի մեր քույրերին ու եղբայրներին» օգնություն է տալիս, կենսաթոշակառուներն ու նպաստառուներն են ահազանգում՝ փող չեն ստանում: «Ազգ»-ի տեղեկություններով՝ այս պահին Հայաստանում 63 եւ ավելի տարիքի բռնի տեղահանված ու Հայաստանում հաշվառված մոտ 20 հազար արցախցի կա: Թվերն, ի դեպ, նորից մեր ունեցած տեղեկություններով, փոխվում են ժամառժամ: Եթե թոշակառուների թվին հավելենք նաեւ նպաստառուներինը, ապա այն, հաստա՛տ, կգերազանցի 20 հազարը (գուցե, նույնիսկ, 25 հազարի հասնի): Ստացվում է՝ ավելի քան 20 հազար անձ մինչեւ այս պահը չի ստացել իրեն հասանելիք թոշակը կամ նպաստը:

Ինչպե՞ս է կարգավորվելու այս խնդիրը: Հարցին օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էր անդրադարձել՝ ասելով.«Կարգավիճակի վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո, բռնի տեղահանված բոլոր արցախցիները իրավունք կունենան դիմել և քաղաքացիություն ստանալ: Դրա արդյունքում նրանք կստանան կենսաթոշակների և օրենքով սահմանված բոլոր նպաստների շահառու լինելու իրավունք»:

«Իսկ ե՞րբ արցախցիները ՀՀ քաղաքացիներ կհամարվեն»,- «Ազգ»-ը հարցրեց կառավարության աղբյուրին: Պատասխանը, մեղմ ասած, սփոփիչ չէր. «Մինչեւ քաղաքացիություն ստանալը պետք է հասկանալ՝ այդ մարդիկ ի՞նչ կարգավիճակ ունեն՝ տեղահանված, բռնի տեղահանված, փախստական կամ այլ բան: Իսկ դա, իրականում, այդքան էլ հեշտ կամ մեր պատկերացրած «շփ-թփ» գործընթացը չէ: Մասնագիտական խումբ պետք է ձեւավորվի, հանձնաժողով ստեղծվի եւ այլն, եւ այլն: Կարճ ասած՝ որեւէ մեկը հստակ կամ անգամ մոտավոր ժամկետներ ասել չի կարող»:

Հ.Գ. Իհարկե, որեւէ գործընթաց էլ արագ-արագ, ոտքի վրա չպետք է անել, բայց եթե իշխանությունը կամք ունենա հարցին հապշտապ լուծում տալու, թե՛ կարգավիճակի, թե՛ քաղաքացիության հարցերը հնարավոր է մի քանի շաբաթում անգամ տեղը գցել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստեփան Պապիկյանի գիտական հաջողությունները

Հաջորդ գրառումը

«Զանգվածային ոչնչացումից մինչ հավաքական ինքնության վերամրապնդում»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Զանգվածային ոչնչացումից մինչ հավաքական ինքնության վերամրապնդում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական