Շաբաթ, Ապրիլի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջ, դեպի… աղքատությո՞ւն

Գեղամ Քյուրումյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
9
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որի ղեկավարությանն է հանձնված նաեւ երկրի գյուղոլորտը, հերթական անգամ խոսեց ՀՀ պարենային խնդրից, այս անգամ՝ մեր պարենային անվտանգությունից: Սույն բարձրաստիճան պաշտոնյայի խնդրի հանդեպ մոտեցումը մասամբ թե որոշակի առումով տարօրինակ էր այն գնահատականի տեսակետից, որ նա հնչեցրել էր շաբաթներ առաջ, հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության գյուղոլորտում հիմնական մշակաբույս հացահատիկ ցորենի մշակումը նպատակահարմար չէ հեկտարի հաշվով ծախսերի ու վերջնարդյունքի տնտեսական աննպատակահարմարության հետեւանքով: ՀՀ պարենային անվտանգության թիվ 1 պատասխանատու պաշտոնյայի նման գնահատականը, մեղմ ասենք, տարօրինակ էր, քանզի նախարարը քաջատեղյակ է, որ երկրի տարբեր մարզերում բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ տասնյակ տարիներ շարունակ զբաղվում են հացահատիկային բույսերի, հիմնականում ցորենի ու գարու մշակությամբ, իրենց գործունեությունը լուսաբանող լրագրողներին էլ մշտապես են հավաստել աշխատանքների նպատակահարմարությունից: Ի վերջո՝ ՀՀ կառավարությունը, որի կազմավորման ակտիվ մասնակիցներից է սույն նախարարը, յուրաքանչյուր տարի հարյուրավոր միլիոն դրամների հատկացումներ է իրականացնում խնդրո առարկա մշակաբույսերի ցանքատարածությունների խթանման նպատակով, այդօրինակ ծրագրերը դիտարկում որպես ռազմավարական առաջնահերթություն: Թե ի՞նչ փոխվեց այս մի քանի օրերի ընթացքում, դժվար է գուշակել, որը խոսում է ոլորտի հանդեպ իրոք տարօրինակ վերաբերմունքի մասին:

Հացահատիկային մշակաբույսերի հնարավորինս բավարար ծավալների արտադրությունը առաջնահերթություն է որեւէ երկրի համար: Ընդունված է, որ ասենք Չինաստանը հիմնականում բրինձ սպառող երկիր է: Երկրի գյուղոլորտի վիճակագրությունը այլ պատկեր է ներկայացնում: 2000-2021 թվականներին Չինաստանում ցորենի արտադրությունը 100 մլն տոննայից հասել է 137 մլն տոննայի, աշխարհում ամենաբարձր արդյունքը: 110 մլն տոննա ցորենի արտադրություն է իրականացրել 1.4 մլրդ բնակչությամբ Հնդկաստանը, 3-րդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է 76 մլն տոննայով, եւ միայն 4-ում ԱՄՆ-ը՝ 45 մլն տոննա: Եվ սա այն պարագայում, երբ առաջին երկուսը սահմանափակ վարելահողային կարողունակություն ունեն, 1 բնակչի հաշվով հազիվ 700 քմ: Նման պարագայում մեր մտահոգ քաղաքացիների առաջին հարցն այն է լինում, թե արդյոք ՀՀ տարածքում ունե՞նք այն վարելահողային հատվածը, որտեղ հնարավոր է աճեցնել առայժմ 3 մլն բնակչությանն անհրաժեշտ մոտ 600 հազար տոննա ցորենը:

Ծանոթանանք մեր երկրի հողային կարողունակությանը: 3 մլն հեկտար տարածքից առավել արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու նպատակով վարելահողերը մոտ 500 հազար հեկտար են, որոնցից ընդամենը 100 հազար հեկտարն է պահանջվում արդեն հիշատակված 600 հազար տոննա ցորենի արտադրության նպատակով: Մեկ հեկտարից 6 տոննա ցորենի արտադրությունը իրողություն է ՀՀ  գյուղոլորտի շատ ֆերմերների համար, որը ցավոք հասանելի չէ նրանց այլ գործընկերների համար: Այստեղ է, որ պահանջվում է գյուղոլորտի մասնագիտական ներուժի ոչ բարդ ցուցադրումը, ընդամենը սերմը հողին պահ տալուց հետո անհրաժեշտ ագրոտեխնիկական պայմանների ապահովումը: Այս ոչ բարդ հայտարարված խնդիրը պարզ քայլերի օգնությամբ լուծել են Երկիր մոլորակի չորս կողմերում ապրող գրեթե բոլոր ժողովուրդները, սկսած հեռավոր Ավստրալիայից ու Արգենտինայից մինչեւ մեր հարեւան Իրանը, ուր ցորենի արտադրությունը վերջին տարիներին 8 մլն տոննայից անցել է 10 մլն տոննան:

ՀՀ-ում թերեւս առավելագույն ցուցանիշը 2004-ին արձանագրված 430 հազար տոննան է, որը արձանագրվել է մոտ 200 հազար հեկտարի վրա ցանքն իրականացնելու արդյունքում: Նման վերաբերմունքը հողի հանդեպ, մեղմ ասենք, արդարացված չէ, որը գյուղոլորտի պատասխանատուների համար պատվո հարց է: Թե ինչքանով կարդարացնեն նրանք այն, սա՛ է հարցը: Այլ պարագայում վիճակը դեպի հարցը խնդրից վերածելն է, իր անորոշությամբ ու հետեւանքներով, թերեւս աղքատության հերթական դրսեւորումով: Ապացո՞ւյց եք ուզում, խնդրեմ: 500 գրամ կշռող կաղապարային տարեկանի հացը ամիսներ առաջ գնում էի 300 դրամով. այն նախ դարձավ 320 դրամ, օրեր առաջ էլ՝ 345 դրամ: Ո՞ւր է թե գնաճը միայն այս հարցին վերաբերեր:

Հետեւությունը՝ պարզից էլ պարզ է:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

01.07.2025թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Մահագրական

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Ձախողված լրագրողը կրկին կիսվել է հայոց պետականության և ցեղասպանության մասին իր տնայնագործ մտքերով. Արթուր Խաչիկյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյան. Հայ ժողովրդի իսպանուհի դուստրը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Քարերը պլպլացրել են, պատմությունը՝ խեղաթյուրել. հուշարձանը՝ նսեմացրել. «Հրապարակ»

25/04/2026

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, դեռ նախորդ տարվա աշնանն էր ահազանգել ցեղասպանության հուշակոթողիԾիծեռնակաբերդի...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
Նորություններ

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, հերոս-հարկատուները ցանկանում են ծանրամարտ և ըմբշամարտ վայելել. Կարեն Հեքիմյան

24/04/2026

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նախընտրում է ուղիղ եթերով ցուցադրել Բաթումիում և Տիրանայում անցկացվող 2026 թվականի ծանրամարտի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական