Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապշելու, թե՞… ապշանալու ժամանակը

Գեղամ Քյուրումյան
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
1
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլխագիրն ընթերցելու պահից կարծում եմ գուշակեցիք, թե ինչի շուրջ ենք մտորելու՝ հայաստանյան մերօրյա միջավայրի, մեր առօրյայի, ապրելու եւ ապրեցնելու միջոցների, Հայաստան երկրով փառավորվելու Բարեբեր հողը կա, կանաչից ու ձմռան սպիտակից պակաս չունենք, ջրերն էլ հոսում են ու հոսում, աշխատող ձեռքերն էլ հրաշքներ են գործում, մայրերի եփածից էլ միայն գովեստի խոսքեր են ասվում: Սակայն արի ու տես, որ ամանորի օրերից հնչող «լավ ասենք, որ լավ լինենք» պարզ ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնում. ո՛չ ամուսնացողներն ու ծնունդներն են ավելանում, ո՛չ էլ անհասկանալի պատահարներն են նվազում, բարեբեր հռչակված վարելահողներն այդպես  էլ անհրաժեշտ բերքը չեն հասունացնում, իսկ գայլերն իրենց սեւ գործն են անում հոշոտելով անմեղ գառնուկներին: Եվ՝ հայաստանցին հայացքն ուղղում է դեպի իշխանությունը, տեղական ու հանրապետական մարմինները, որոնք հաջողությամբ պաշտպանվում են հարցերն ու խնդիրները տարածքային կառույցներ ուղղորդելով, անգամ համատիրություններ անվանվողներին մատնանշելով: Այսպես կայացմանն ու բարեփոխմանը կոչված ժամերն ու օրերը շաբաթներ ու ամիսներ են դառնում, միջավայրի գաղջությունը չի անհետանում, ապրել-արարելը հիշողություն է դառնում, Հայաստանի Հանրապետությունն էլ ընդամենը տարածք է հռչակվում: Եվ հարցը՝ ինչո՞ւ հայրենակիցս, հարազատս, եղբայրս հնչում է ինքնաբերաբար, ուղղակի դաջվում է մեր ինքնության վրա:

Ցավալի է, երբ ասվում է՝ դե, փոքր երկիր ենք, անգամ սակավահող ու հողազուրկ պետություն է հռչակվում Հայաստանը, ոմանց կողմից նույնիսկ քարաստան է անվանվում: Բազմակի ամոթալի է, երբ նման կարծիք է հնչեցվում իշխանավոր կոչվող այրերի կողմից, ում պարտքն ու պարտավորությունն է փաստարկված դիմակայել այսօրինակ անհեթեթություններին, քանզի դրանք կարող են նաեւ դիտավորությամբ շրջանառվել: Այսօրվա ՀՀ-ն եւ Բելգիա պետությունը գրեթե նույն տարածքն ունեն, մոտ 30-հազարական քառակուսի կիլոմետր: Սակայն արի ու տես, Բելգիայում 12 մլն մարդ է ապրում, ՀՀ-ում՝ ինքներս գիտենք, այն է՝ մշտապես նվազող վտանգով: 1 քկմ-ի վրա ՀՀ-ում հազիվ 100 մարդ է ապրում, Բելգիայում՝ 400 մարդ: Վերջիններիս յուրաքանչյուրը տարվա ընթացքում մոտ 10000 կվտժամ էլեկտրաէներգիա է օգտագործում, հայաստանցին՝ 2000 կվտժամից մի փոքր ավելի: Ապշելու բան է, քանզի օրեր առաջ ՀՀ-ում վերլուծաբան ներկայացած մեկը հեռուստահարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը էլէներգիա է արտահանում Թուրքիա, առանց որեւէ թիվ նշելու: Վիճակն առավել է խճճում ՀՀ վարչապետը, հայտարարելով, որ հանրապետությունում Մեծամորի ատոմակայանի եռակի հզորության արեւային կայաններ են կառուցվել՝ 1300 մգվտ: Եռակի հզորության պարագայում հարկ է նկատի ունենալ մոտ 7 մլրդ կվտ էլեկտրաարտադրություն, այն պարագայում, երբ արեւային կայանները 2025 թվականին արտադրել են… մոտ 1 մլրդ կվտժամ էլհոսանք: Այսպիսին են արեւային կոչվող էլկայանների օգտակար գործողության գործակիցները, առանց՝ քննարկման:

Մեզանում հաճախ է հիշատակվում պետական պարտք ներկայացվող ֆինանսական գործառույթը, որը կրկնապատկվել է գործող իշխանության ութ տարիների ընթացքում, հասնելով 16 մլրդ դոլարի: Որոշ մասնագետներ նշում են նաեւ պարտքի մարման տոկոսադրույքների 2026-ին 1 մլրդ դոլարի հասնող թվի մասին, որով կարելի էր տասնյակ մանկապարտեզների ու դպրոցների կողքին նաեւ առողջապահական, մշակութային ու մարզական հաստատություններ կառուցել, հանգստի գոտիներ ստեղծել: Ավաղ, պարտքերը վերցվել են, իսկ  ծախսերի արդյունավետ օգտագործման, հաշվետվողականության մասին ոչ մի խոսք, անգամ ակնարկ: Հազվադեպ հիշողներն էլ անմիջապես պիտակավորվում են, մատնացույց է արվում ասֆալտը, որով հարկ է, որ բեռնափոխադրումներ պետք է իրականացվեն, թե ե՞րբ, որեւէ մեկը չի նշում: Այսօր գրեթե անորոշ է հայկական գյուղի կարգավիճակը, որն առերեւույթ կա, իրականում լուծարվող մի կառույց է ներկայանում: Իշխանությունը փորձում է տնաշինության ծրագրերի օգնությամբ ինչ-որ շունչ հաղորդել իրավիճակին, որի արդյունավետությունն անորոշ է. հողը որպես աշխատատեղ կա, փոխարենը չկա այն մշակելու գործիքակազմը, սկսած վարելու հնարավորությունից, որակյալ սերմից, այն վերամշակելու միջոցներից: Այդպես էլ չի լուծվում գյուղական համայնքներում ներդրումներ իրականացնելու խնդիրը, որը մասամբ կարող է որոշակի շնչառություն հաղորդել գյուղական միջավայրին: Ասենք՝ ՀՀ բանկերում ֆինանսական միջոցներ կան, հանձինս մեր քաղաքացիների ավանդների, որոնք ահռելի գումարներ են կազմում, արդեն հիշատակված ՀՀ պարտքի տեսքով՝ 16 մլրդ դոլարի չափով: Այդ ահռելի գումարի անգամ փոքր մասը չի ծառայում գյուղական տնտեսության վերականգնմանը մի պարզ պատճառով՝ ծրագրերի բացակայության. այսօր ով է հիշում կառավարության գովերգած խելացի անասնագոմերի, սպանդանոցային տնտեսությունների, կոոպերացիոն քայլերի անկատարությունից մինչեւ ձախողումները, որոնց համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, այլ խրախուսվեց աշխատավարձերի բարձրացումով, աստղաբաշխական պարգեւավճարների ստացումով, նորանոր խոստումներով:

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

05.05.2026թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեքս Մինասյան. Ապրուստ վաստակել երաժշտությամբ

Հաջորդ գրառումը

Գրենլանդիան մերժում է ԱՄՆ՝ ինքնիշխանության խայծը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Գրենլանդիան մերժում է ԱՄՆ՝ ինքնիշխանության խայծը

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ. Զախարովա

28/05/2026

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. հայտարարել է ՌԴ...

ԿարդալDetails
Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026

Վրաստանի նախկին նախագահ, շիզոֆրենիկ Սաակաշվիլին, մեզ խրստներ է տալիս` գովազդելով իր նման հիստերիկ Նիկոլին` թե բա նրան ընտրեք ու մի...

ԿարդալDetails
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026

Բոլորը քննարկում են զորահանդեսը, ցուցադրվող սպառազինությունը, քողարկանախշերի տարօրինակ գույները։ Իրավացիորեն քննարկում են այն, որ սա Նիկոլի նախընտրական քարոզչությունն է (8...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական