Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկանխիկ գնումների մասին օրենքը՝ գլխացավանք` մանր ու միջին բիզնեսի համար

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանրապետությունում հուլիսի մեկից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ  գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որ կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ու գույքի օտարման եւ օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ: Համաձայն հիշյալ օրենքի՝ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց  300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով: Օրենքում միաժամանակ նշված է, որ բացառապես անկանխիկ պետք է իրականացվեն նաեւ ֆիզիկական անձանց միջեւ 500.000 դրամը գերազանցող գործարքները, որոնց արդյունքում ձեռք բերվող գույքն էլ ենթակա է պետական գրանցման: Մասնավորապես սա նշանակում է, որ նշված սահմանաչափը գերազանցող բնակարանի եւ ավտոմեքենայի առք ու վաճառքի գործարքները կանխիկ եղանակով հնարավոր չի լինելու իրականացնել:

Տնտեսագետ Կարեն Սարգսյանն այն տեսակետին է, որ օրենքը թափանցիկ կդարձնի առեւտրային գործարքները՝ պարզելով, թե գումարն ինչ աղբյուրից գոյացավ, որտեղ ու ինչ նպատակի ուղղվեց: Ավելին, վերջինս նաեւ արդյունավետ գործիք կլինի «փողերի լվացման» դեմ պայքարում՝ պարզելով եկամուտների ծագման աղբյուրն ու դրա օրինականությունը :

Տնտեսագետը մասամբ է համաձայն այն տեսակետի հետ, թե նոր օրենքը հավելյալ գլխացավանք է ստեղծելու հատկապես մանր ու միջին բիզնեսով զբաղվողների համար: «Անկանխիկ գործարքները, այո, ենթադրում են որոշակի տեխնիկական ապահովման միջոցների կիրառում: Բացի այդ, քաղաքացին պետք է հաշիվ բացի, հաշվի սպասարկման վճարներ կատարի, փոխանցումների համար միջնորդավճար վճարի, քանի որ մի անձից մյուսին փոխանցումն անվճար չի լինում: Իհարկե մեկ գործարքի դեպքում սա մեծ գումար չէ, սակայն, մի քանի գործարքների դեպքում շոշափելի ծախս կլինի փոքր եւ միջին բիզնեսի համար:

Կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ անկանխիկ գործառնությունների համար շեմ սահմանվեր ոչ թե կոնկրետ 300 հազար դրամը, այլ ՀՀ նվազագույն աշխատավարձի որեւէ պատիկ, օրինակ, հնգապատիկը, քանի որ բարձր գնաճի պայմաններում 300 հազար դրամը, հնարավոր է, մի տարում էականորեն արժեզրկվել»,- ասում է տնտեսագետը:

Սարգսյանի կարծիքով՝ այս օրենսդրությունը եւ՛ ընդհանուր վերահսկողությունն է հեշտացնում, ե՛ւ թափանցիկ է դարձնում առեւտրային գործարքները՝ հասկանալու համար, թե գումարն ինչպես առաջացավ, ուր գնաց, ինչ շրջապտույտ գործեց, ե՛ւ, միեւնույն ժամանակ, ֆինանսական համակարգին է ավելի ձեռնտու. «Բանկերի մոտ արդեն ավելի շատ դրամական միջոցներ կլինեն, որոնք կուղղվեն տարբեր վարկային ծրագրերի ֆինանսավորմանը, եւ հնարավոր է՝ հետագայում մատչելի ձեւով վարկային գործարքներ արվեն: Եթե բանկում գումարը շատ է լինում, տոկոսադրույքները նվազեցվում են (իհարկե, այստեղ կա նաեւ ԿԲ-ի՝ տոկոսադրույքների վերաֆինանսավորման դերը)»:

Մեկ այլ տնտեսագետի՝ Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ պետք է կարեւորել տնտեսության մեջ անկանխիկ գործարքների ծավալների ավելացումը, քանի որ դա թույլ է տալիս կրճատել ստվերը, վերահսկել տնտեսական գործընթացները, ինչպես նաեւ ամբողջական տեղեկատվություն ստանալ տնտեսության մասին: Կառավարության այս որոշման համաձայն՝ այն գործարքները, որոնց արժեքը 300.000 դրամը գերազանցում է, պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ փոխանցումով, քարտի միջոցով: Բայց ակնհայտ է, որ 300.000 դրամի շեմը շատ հեշտությամբ տնտեսվարողները կարող են շրջանցել, բնականաբար՝ գնորդի հետ համաձայնեցված: 

«Հուլիսի 1-ից կտեսնենք, թե ինչ է կատարվելու: Կազմակերպությունները իրենց մոտ քարտով առեւտրի հնարավորություն ունենալու համար ստիպված են լինելու 40-50.000 դրամ գումար ծախսել, որպեսզի հատուկ տերմինալ ձեռք բերեն ու քարտով առեւտուր անելու հնարավորության ունենան: Իսկ դա փոքր բիզնեսի համար բավական մեծ գումար է: Նոր սերնդի ՀԴՄ-ները ունեն այդպիսի հնարավորություն, բայց իրենց մեջ պետք է չիպեր տեղադրվեն, իսկ այդ չիպերը Կենտորանական բանկը մինչեւ հիմա չի ներկրել Հայաստան»,- նշում է Պարսյանը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ական համայնքապետերն իշխանափոխության հավանականություն չեն տեսնում

Հաջորդ գրառումը

Ուղիղ ձեւո՞վ, թե ի-ով. նորից մեր փողոցների անվանման սխալի մասին

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ ձեւո՞վ, թե ի-ով. նորից մեր փողոցների անվանման սխալի մասին

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական