Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկախություն, թե՞ անվտանգություն

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախություն ձեռք բերելը եւ այն պահպանելը բացարձակ արժեք է յուրաքանչյուր երկրի եւ ժողովրդի համար: Մասնավորապես Հայաստանի հանրապետությունը իր անկախությունը հռչակեց բավականին բարդ եւ քարքարոտ ճանապարհ անցնելով,որի գինը մինչ օրս վճարում է: Դա փաստում է ինչպես պատմությունը,այնպես էլ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը: 33 տարի առաջ ժողովուրդը տվեց իր անկախ ապրելու քվեն՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից: Սակայն այսօր հասարակության մի ստվար զանգված  հրապարակայնորեն կարծիք է հայտնում, որ Հայաստանի հանրապետությունը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ, դառնալով միութենական պետություն: Կարճ ասած՝ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխան եւ անկախ դեմքը: Օրեր առաջ էլ մի խումբ քաղաքացիներ ու մի քանի քաղաքական կուսակցություններ ակցիա էին իրականացնում Ռուսաստանի դաշնության կազմի մեջ մտնելու պահանջով: Իհարկե, սա լավ օրից չէ: Այս ամենը բխում է Հայաստանի ներկայիս, մեղմ ասած, անմխիթար եւ խարխլված ռազմաքաղաքական վիճակից եւ իշխանությունների ոչ արդյունավետ գործելաոճից:

Անզեն աչքով էլ երեւում է, որ Հայաստանի իշխանությունները կախում ունեն Ռուսաստանի դաշնությունից եւ անհերքելի փաստ է, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանը միջազգային ասպարեզում գործել է բացառապես Ռուսաստանի խաղի կանոններով եւ նրա շահերից ելնելով: Սակայն մեկ այլ բան է «դաշնակցային» հարաբերություններ ունենալը, մեկ այլ բան՝ ընդհանուր պետության մաս կազմելը, մասնավորապես այն դեպքում, երբ այսօր Արեւմուտքը բեւեռացվել է Ռուսաստանի դեմ:

Հայաստանի անկախության թեման շահարկեցին նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը կասկածի տակ էր դնում մեր երկրի ինքնիշխան  ապրելու կարողությունը, հոխորտալով, թե մեզ դա չի հաջողվել այսքան տարի շարունակ: Ալիեւից առաջ այդ մասին բարբաջում էր նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ պնդում էր, թե Հայաստանը ոչ մեկին պետք չէ, միայնակ ունակ չէ ապահովել իր անվտանգությունը եւ հարկադրված է իբրեւ վերջին հույս Ռուսաստանի եւ Բելառուսի հետ միութենական պետություն կազմել: Ակներեւ է, որ այս տեսանկյուններից Հայաստանը ապացուցելու բան ունի աշխարհին, իսկ այդ ապացույցը կլինի զարգացման ուղին կերտելը:

 Այս հարցն այսօր  հասարկության ակտիվ  քննարկման թեմաներից է ,ուստի զրուցելով համաքաղաքացիների հետ՝ փորձեցինք պարզել, թե ի՞նչ  դիրքորոշումներ ունեն նրանք:

«Ի՞նչ միութենական պետության մասին կարող է խոսք լինել: Առաջինը՝ դա մեզ թույլ չի տա մեր պատմությունը: Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմները,դրանց հաջորդող քաղաքական զարգացումները տեղի են ունեցել հենց մեր երկրի սեփական դեմքը, ինքնորոշումը պահպանելու, անկախությունը ձեռք բերելու եւ այն փայփայելու համար: Եթե այսօր այս ամենը մի կողմ դնելով մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, ապա դա կհանգեցնի Հայաստանի պատմության ավարտին: Այդ դեպքում կարժեզրկվեն  այսքան տարիների մեր պայքարները: Եկեք չմոռանանք որ հենց այդ անկախությունը եւ պետությունը պահելու համար է,որ այսօր ունենք Եռաբլուրներ: Այո, հարկավոր է ունենալ դաշակցային լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն նրա գործիքը կամ մասնիկը դառնալու գաղափարը միանգամայն անընդունելի: Մանավանդ այս ժամանակահատվածում նման քայլի դիմելով մենք դուրս կգանք ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ»,- մեզ հետ զրույցում հայտնեց 45-ամյա Կարեն Աթաբեկյանը:

Շրջանառվող կարծիքներից մեկն էլ այն է,որ Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելով,կամ նրա հետ միութենական պետություն կազմելով՝ ձեռք կբերի անվտանգություն.

«Ներկայումս մենք ունենք անվտանգության խնդիր: Այս հարցը բարձիթողի վիճակում է: Պարզից էլ պարզ է,որ հիմա մենք իվիճակի չենք պաշտպանելու ինքներս մեզ ռազամական բախումների դեպքում: Ուստի Ռուսաստանի հետ մեկ կազմի մեջ հանդես գալը մեզ կտա անվտանգություն, ինչը կարեւորագույն պայման է մեր օրերում: Բացի սա, կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելը մեզ կբերի նոր ժամանակաշրջան, կարգեր եւ բարքեր ու կնվազեցնի եվրոպական այլասերված մտածելակերպի ինտեգրումը մեր մշակույթի մեջ: Պետք է հաշվի առնել,որ Ռուսաստանի միջոցով մենք կկարողանանք նաեւ հայտնել դիրքորոշում մեր տարածաշրջանում ու կունենանք զգալի ազդեցություն: Պաշտպանելով Ռուսաստանի շահերը հնարավորություն կունենանք պաշտպանել նաեւ մերը: Մեկ բան հստակ է, որ ո՛չ Եվրոպան եւ ո՛չ էլ ԱՄՆ-ը  շահագրգռված չեն մեր պետության անվտանգությունը ապահովելու հարցում: Դա փաստեց նաեւ ռուս-ուկրաինական վերջին հակամարտությունը»,-ընգծում է 34-ամյա Անահիտ Պետրոսյանը: 

Կան նաեւ մարդիկ, որոնք ունեն միանգամայն չեզոք կարծիք տվյալ հարցի վերաբերյալ: 26-ամյա Գագիկ Մանուկյանի կարծիքով, այս հարցի զարգացման դեպքում դրա պատասխանը պետք է տրվի հանրաքվեի միջոցով.

«Կարծում եմ նման հարցերի շուրջ որոշումներ  պետք է առաջին հերթին կայացնի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Պետությունը պետք է մարդկանց հնարավորություն ընձեռնի արտահայտելու իրենց կամքը՝քվեի միջոցով,ինչպես եղել է տարիներ առաջ ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում: Ինքս չունեմ հստակ ընդգծված դիրքորոշում այս հարցի վերաբերյալ ,կարծում եմ այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Սա միջազգային քաղաքականության մի մաս է, որը պետք է որոշի պետությունը: Ես ցանկանում եմ տեսնել իմ պետության ինքնիշխան զարգացումը ,միեւնույն ժամանակ էլ չեմ ցանկանում տեսնել նրա տարածքային ամբողջականությունը վտանգված»:

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյան–Ալիև հայտարարությունում խաղաղության օրակարգին անդրադարձ կա, պետք է ավելի լայն կոնտեքստում նայել․Արմեն Գրիգորյան. News.am

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում. «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնում...

ԿարդալDetails

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025

Ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում. Տիգրան Աբրահամյան

22/09/2025

Մոսկվայում կայացած միջազգային ֆորումի մասնակիցները դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում

22/09/2025

Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական