Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, անվանի գիտնական, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանը մեծ ծավալի գիտական հետազոտություններ է կատարում էներգիտիկայի բնագավառում: Վերջերս ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ա. Սաղյանի կողմից Ս. Պապիկյանը պարգեւատրվել է ակադեմիայի պատվոգրով, որտեղ մասնավորապես նշվում է. «Տրվում է Ստեփան Պապիկյանին գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար»: Ուրախալի է, որ Ս. Պապիկյանի երկարամյա գիտական վաստակը արժեւորվում է նաեւ Հայաստանի ամենահեղինակավոր գիտական կազմակերպության կողմից:
Հարկ է նշել, որ Ս. Պապիկյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների եւ բարձր է պահում Հայաստանի եւ հայ գիտնականի պատիվն ու հեղինակությունը ոչ միայն մեր երկրում,այլեւ միջազգային տարբեր հարթակներում: Հուսով ենք, որ նա առաջիկայում հանդես կգա նոր գիտական մշակումներով: