Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեքսանդր Գերոնյան. Ազնավուրի տարին Ռիգայում

ԱԶԳ
18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
19
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լատվիայի հայ համայնքը շատ աշխույժ եւ գործունյա է: Դրա վկայությունն է, թե որքան լայնորեն նշվեց Ռիգայում Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Մաեստրոյի հոբելյանին նվիրված միջոցառումների մասին պատմում է դրանց կազմակերպիչը՝ հանրային գործիչ, լրագրող եւ հրատարակիչ Ալեքսանդր Գերոնյանը.

-Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում 2024 եւ 2025 թվականները հռչակել է «Ազնավուրի տարի»: Եվ մենք պարզապես չէինք կարող Ռիգայում չնշել այս կարեւոր մշակութային իրադարձությունը պատշաճ մակարդակով:

Սկսեցինք մեծ շանսոնյեի բանաստեղծական ժառանգությունից: Դիմեցի իմ բանաստեղծ ընկերներին՝ առաջարկելով թարգմանել Ազնավուրի տարբեր տարիների բանաստեղծությունները ֆրանսերենից ռուսերեն: Նրանց տրամադրեցի տողացի թարգմանություններ: Որոշ ժամանակ անց ծնվեց «Օգոստոսը Փարիզում» ժողովածուն: Դրա շնորհանդեսը տեղի ունեցավ «Վիլքի բուքս» գրախանութում: Անժելա Գասպարյանը, Պյոտր Անտրոպովը, Յուրի Կասյանիչը, Նատալյա Լիսյակովան կարդացին իրենց թարգմանությունները, իսկ Ալեքսանդր Բեկնազարովն ու դուստրը՝ Նինան, ինչպես նաեւ Յուրի Տիխոմիրովը կատարեցին Ազնավուրի բանաստեղծությունների հիման վրա գրած իրենց երգերը: Հույս ունեմ՝ «Օգոստոսը Փարիզում» կթարգմանվի նաեւ լատվիերեն…

Այնուհետեւ Բալթյան միջազգային ակադեմիայի Վիսոցկու թանգարանում կազմակերպեցի երեկո՝ նվիրված Ազնավուրի հոբելյանին: Իր կինոկարիերայի սկզբում Շառլ Ազնավուրը նկարահանվել է Մարինա Վլադիի հետ Միշել Կրավենի «Կյանքում ամեն ինչ կարգավորվում է» կատակերգությունում: Շատ տարիներ անց, արդեն՝ զույգերով, Ազնավուրն ու Ուլլան, Վլադին ու Վիսոցկին Նոր տարին նշել են Փարիզի «Ռասպուտին» ռեստորանում: Պարզվել է, որ տղամարդիկ ծանոթ էին միմյանց ստեղծագործություններին: Ազնավուրը, լսելով Վիսոցկու կատարմամբ «Երկու կիթառ» երգը, ապշել է: Հետագայում ֆրանսիացիներին կապեց այս գնչուական տարածված երգին՝ կատարելով այն ֆրանսերեն, սակայն՝ ռուսական բնագրի կրկներգով՝ « Эх раз, ещё раз, ещё много-много раз…»:

Բալթյան միջազգային ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ մեծ համերգ՝ նվիրված Ազնավուրին: Այն տեւեց գրեթե երեք ժամ: Մասնակցեցին ոչ միայն հայ համայնքի աստղերը՝ Լիլիթ Եդիգարյանը, Հասմիկ Բագոյանը, այլեւ լատվիացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, լեհեր, լիտվացիներ… Դենիս Պողոսյանն արհեստական բանականության օգնությամբ պատրաստեց տեսահոլովակ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նրանք ընկան» երգի համար: Գաբրիելա Բաբայանն անգլերեն երգեց «She»-ն, Իրինա Սիդորովան դաշնամուրով կատարեց ֆրանսիական էստրադայի պոպուրի: Միջոցառումը վարում էինք ես, ուսանողուհի Եվգենյա Հարությունյանը եւ աշակերտուհի Արինա Համբարձումյանը: Խոսում էինք լատվիերեն, ռուսերեն, հայերեն եւ ֆրանսերեն:

Մեծ արտիստը շատ է նկարահանվել կինոյում, եւ մենք չէինք կարող անտեսել այդ փաստը: Կենգարագսի գրադարանում կազմակերպվեց դասախոսություն՝ նվիրված Ազնավուրի կինոդերերին: Իհարկե, պատմեցի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի մասին՝ կարեւոր թե՛ Ազնավուրի, թե՛ ամբողջ հայության համար: Դրանում Ազնավուրը մարմնավորում է բեմադրիչ Սարոյանին, որը կինոֆիլմ է նկարահանում Հայոց ցեղասպանության մասին: Դասախոսությունից հետո ցուցադրվեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարին» ֆիլմը, ուր գրեթե սկսնակ Ազնավուրը կատարում է գլխավոր հերոսի՝ Սարոյանի դերը:

Հոբելյարի երգերը եւ նրան նվիրված լատվիացի հեղինակների ստեղծագործությունները պարբերաբար հնչում են Ռիգայի Հին քաղաքի ռեստորաններից մեկում կազմակերպվող «Հայաստանի մեղեդիներ» ծրագրում: Դրանք կատարում են մեր հրաշալի արտիստները՝ Լիլիթ Եդիգարյանը, Ալեքսանդր Բեկնազարովը եւ Հասմիկ Բագոյանը: Չեմ թաքցնում՝ «Հայաստանի մեղեդիներ» համերգներին իսկական անշլագ է: Հաճախում են թե՛ տեղացիները, թե՛ հյուրեր՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից…

Նիկոլայ եւ Միխայիլ Զադորնովների գրադարանում անցկացվեց «Բարդերն Ազնավուր են երգում» երեկոն: Կոմպոզիտորներ եւ բարդեր Ալեքսանդր Բեկնազարովը եւ Յուրի Տիխոմիրովը կատարեցին Ազնավուրի բանաստեղծությունների հիման վրա գրված իրենց երգերը: Ես՝ որպես համերգավար, ներկայացրի արտիստի կյանքի ուղին եւ պատմեցի, թե ինչպես են Լատվիայում եւ Հայաստանում նշում նրա հոբելյանը: Կարդացի նաեւ բանաստեղծություններ «Օգոստոսը Փարիզում» ժողովածուց:

Ինձ ջերմորեն ընդունեցին նաեւ Կրիշյանիս Բարոնսի անվան մշակութային ընկերությունում: Հանդիպումը տեղի ունեցավ լատվիացի գրականության դասականներ Ռայնիսի եւ Ասպազիայի տուն-թանգարանում: Լսարանն ակտիվորեն հարցեր էր տալիս ոչ միայն Ազնավուրի, այլեւ Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին:

Ֆրանսահայ արտիստի հոբելյանի մասին խոսք եղավ նաեւ Լատվիայի ռադիոյի ստուդիայում: Առիթն իմ նոր լույս տեսած «Ազնավուրի հավերժական սերը» գիրքն էր: Անցած ամառ երգահան Ալեքսանդր Բեկնազարովի հետ ռադիո էինք գնացել՝ պատմելու Ռիգայում «Օգոստոսը Փարիզում» ժողովածուի հրատարակման մասին: Ալեքսանդրը կատարեց իր գրած երկու երգը՝ Ազնավուրի բանաստեղծությունների հիման վրա: Այս անգամ ռադիոհաղորդավարուհու հետ խոսեցինք Շառլ Ազնավուրի կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին: Այս գրքի քննարկումը շարունակեցինք «Պոլյարիս» գրախանութի սրճարանում: Պատմեցի իմ հերոսի՝ աղքատ մանկությունից մինչեւ համաշխարհային բեմեր բարձրանալու ուղին, նրա ընտանիքի պատմությունը, Մաեստրոյի հայտնի ընկերների մասին, ինչպես նաեւ՝ նրա կապի մասին Հայաստանի հետ: «Երաժշտական դադարների» ընթացքում լսեցինք թե՛ Ազնավուրի, թե՛ ռիգացիների՝ նրան նվիրված երգերը: Խոսեցինք, թե ինչու են նրա շլագերները մինչ օրս հնչում այնպես, ասես գրվել են երեկ: Հանրությանը ներկայացրի նաեւ քիչ հայտնի փաստեր Ազնավուրի կյանքից: Խոսեցի նաեւ նրա երեւանյան տուն-թանգարանի մասին, որն այժմ ղեկավարում է կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Ի դեպ, «Ազնավուրի հավերժական սերը» եւ «Օգոստոսը Փարիզում» գրքերն ուղարկել եմ Կասկադում գտնվող տուն-թանգարան եւ Հայաստանի ազգային գրադարան: Ցանկացողները կարող են դիմել այդ հաստատություններին՝ ընթերցելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել միջոցառումները եւ հրատարակել գրքերը՝ նվիրված մեծ արտիստի հոբելյանին: Դրանք են՝ Լատվիայում Հայաստանի պատվո հյուպատոս Մխիթար Մխիթարյանը, Բալթյան միջազգային ակադեմիայի հիմնադիր Ստանիսլավ Բուկան, գործարարներ Արամ Հարությունյանը, Պավել Սայադովը, Վաչագան Պողոսյանը եւ Օսկար Սարգսյանը (վերջինս էլ պատրաստել է «Ազնավուրի հավերժական սերը» գրքի լատվիրեն տարբերակը, որը լույս կտեսնի աշնանը եւ հասանելի կլինի վաճառքում):

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին մեր միջոցառումներին եւ տրամադրեցին իրենց սրահները: Շնորհակալ եմ նաեւ լատվիական մամուլում հրապարկված ջերմ արձագանքների համար:

Եթե Լատվիայում մի փոքր ավելի ճանաչեցին այնպիսի վառ ու մեծանուն անհատականությանը, ինչպիսին է Շառլ Ազնավուրը, ինչպես նաեւ Հայաստանը, հայ ժողովրդին ու նրա փառահեղ ներկայացուցիչներին, ուրեմն՝ մենք հասել ենք մեր նպատակին…

ՄԵԼԻՔ ԹԱՆԳՅԱՆ

Ռիգա-Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ընդդեմ եկեղեցու

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ընդդեմ եկեղեցու

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական