Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեն Դելոնի հայկական առնչությունները

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
30/08/2024
- 30 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
46
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալեն Դելոնի վերջին դերը հայազգի կինոբեմադրիչ Սարիկ Անդրեասյանի ֆիլմում էր: Վերջինիս 2012-ին նկարահանած «Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմում ֆրանսիացի ճանաչված եւ սիրված դերասանը ինքն իրեն է խաղում», գրում է Հայկարամ Նահապետյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթըր» շաբաթաթերթի օգոստոսի 24-ի համարում:

Այդ ֆիլմում բժիշկը ֆրանսերենի ուսուցչուհու որդուն տեղեկացնում է, որ մայրը արագ զարգացող անողոք հիվանդությամբ է տառապում: Որդին էլ որոշում է մորը Փարիզ տանել արձակուրդն անցկացնելու: Ճանապարհորդությունը իրականում վերջին հրաժեշտն է դառնում ոչինչ չկասկածող մոր համար: Փարիզյան մի շքեղ ռեստորանում մայր ու որդի պատահմամբ հանդիպում են Ալեն Դելոնին, որն այդ ժամանակ 76 տարեկան էր: Ուսուցչուհու հետ պարելիս, Դելոնը ասում է. «Փարիզում ժամանակը ավելի արագ է անցնում, եւ ես փորձում եմ միշտ վայելել այս քաղաքում իմ կյանքի ամեն մի րոպեն»: Արժե հիշել այս խորհրդանշական արտահայտությունը մեծահամբավ դերասանի, որն օգոստոսի 18-ին, 88 տարեկանում վերջին հրաժեշտ տվեց երկրային իր կյանքին:

Հայաստանը պատմականորեն սերտ կապեր ունի Ֆրանսիայի հետ, ինչը նպաստել է, որ Հայաստանում եւ հայկական սփյուռքում ֆրանսիացի գրողներն ու դերասանները լայն ժողովրդականություն վայելեն: Դելոնը ինքը շատ մոտիկ է եղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: 1963-ին 28-ամյա նորելուկ դերասանը խաղացել էր հայազգի կինոռժեիսոր Անրի Վերնոյի «Որեւէ թիվ կարող է շահել» ֆիլմում, այնուհետեւ 1969-ին նույն ռեժիսորի «Սիցիլիական կլանը» ֆիլմում: «Լը Մոնդ» ֆրանսիական հայտնի պարբերականը Դելոնի մահախոսականի հոդվածին կից տեղադրել էր նաեւ Վերնոյի հետ Դելոնի լուսանկարը: 1980-ին ֆրանսիացի եւ շվեյցարացի գործընկերների համագործակցությամբ խորհրդային կինոգործիչները նկարահանեցին «Թեհրան-43» ֆիլմը, որ պատմում է երեք պետությունների ղեկավարներին սպանելու նացիստական Գերմանիայի մտադրության մասին: Դելոնը այդ ֆիլմում ֆրանսիացի դեդեկտիվի դերն էր կատարում: Ֆիլմի երաժշտությունը Ջորջ Կառվարենցինն է, իսկ Շառլ Ազնավուրի «Une Vie d Amour» (Սիրո մի ամբողջ կյանք) երգը վարակեց ամբողջ աշխարհը իր գեղեցկությամբ:

Դելոնը Հայաստան է այցելել 2012-ի դեկտեմբերին, մասնակցելու Անդրեասյանի «Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմի ցուցադրությանը: Այդ ժամանակ նա հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Դելոնն այդ ժամանակ լրագրողներին ասել էր. «Համաձայնեցի նկարահանվել այդ ֆիլմում, որովհետեւ մոր հանդեպ սերը հիանալի թեմա է»: Հայաստանում գտնվելու օրերին նա այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Նա հատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի ու հայերի նկատմամբ եւ հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ «իմ սիրելի ընկեր Ազնավուրը ինձ չէր ասել, որ ես այդքան մեծ ժողովրդականություն եմ վայելում Հայաստանում»:

Թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կամուրջ Բագրավան գյուղում

Հաջորդ գրառումը

Երգչախմբային արվեստի երեք նոր ձեռնարկ՝ Գրիգոր Հարությունյանից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Երգչախմբային արվեստի երեք նոր ձեռնարկ՝ Գրիգոր Հարությունյանից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական