Պատերազմի ընթացքում ուկրաինական «Ավիացիայի վերանորոգման Լվովյան պետական գործարանում» ռմբակոծման հետեւանքով շարքից դուրս են եկել վերանորոգման ենթարկված Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻԳ-29 կործանիչներ։ Սակայն, տեղեկատվությունը փոխանցող թուրքական «Yeni Akit» լրատվական գործակալությանը հղում արած իրանական «Azariha» կայքը, ռմբակոծման ենթարկված ադրբեջանական կործանիչների թվաքանակի մասին տեղեկություն չի հաղորդում։ Իրանական աղբյուրը միայն նշում է, որ Ուկրաինան Բաքվին զինամթերք ու ֆոսֆորային զենք մատակարարող ռազմավարական գործընկերներից է։
Գ․Ա․