Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Выйдешь за меня? կամ Will you marry me?

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օտարազգիների հետ ամուսնությունը կարելի է դիտարկել որպես ժամանակի մարտահրավեր, հատկապես երբ խոսքը վերաբերում է փոքր ազգերին, որոնք ունեն ազգապահպանման խնդիր:

Եթե նախկինում խառնամուսնություններին նպաստում էին բազմակի ճամփորդությունները, օտար երկրներում կեցությունը, ապա ներկայումս, համացանցի զարգացմանը զուգընթաց, առաջ են եկել օնլայն ծանոթություններն ամենատարբեր ազգերի անհատների միջեւ, որոնք էլ օֆֆլայն իրականությունում կարող են ավարտվել մինչեւ իսկ ամուսնությամբ:

Հայաստանյան իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հայերն ամուսնանում են եվրոպացի, ասիացի, ինչու ոչ նաեւ աֆրիկացիների հետ: Ի՞նչն է նպաստում նման ամուսնություններին ու ի՞նչ դժվարությունների են հանդիպում հայերն իրենց այլազգի կողակցի ընտանիքներում:

Մեզ հետ զրույցում Արփի Սահակյանը նշեց. «Այլազգիի հետ ամուսնությանն առաջին հերթին նպաստեց ազատ ու հանգիստ ապրելու ձգտումը, ինձ միշտ էլ այլազգու կողքին եմ պատկերացրել: Հիմնական դժվարությունները մշակութային ու խոհանոցային տարբերություններն են եղել, որոնք էլ հեշտ հաղթահարելի էին»: Շուտով Արփին կկրի իսպանացի ամուսնու ազգանունը՝ Ռոդրիգեզ:

Նման ամուսնություններին նպաստում է նաեւ օտար լեզուների իմացությունը, որն այսօր պահանջված է երիտասարդների շրջանում: Լուսինե Պողոսյանը, որը ամուսնացած է իտալացու հետ, պահպանել է իր հայկական ազգանունը: Իր եւ ամուսնու՝ Անդրեա Ֆրանչեսկինիի շփումը եղել է անգլերենով, իսկ նախքան իտալերենին տիրապետելը Լուսինեի համար դժվարություն է եղել շփումը տեղացիների հետ:

Խոսելով իր ընտրության մասին՝ Լուսինեն նշեց. «Լեզվական դժվարություններից հետո հաջորդը օտարությունն է: Ընտրել եմ իտալացու՝ հաշվի առնելով իրենց ու հայերի նմանությունները: Բայց անկախ ստացված կամ չստացված կյանքից, ընտանիք կազմելուց ու զավակներ ունենալուց, միեւնույն է՝ այլ երկրում մենք օտար ենք, կյանքը Հայաստանի պես չէ»:

Եթե Արփիի ու Լուսինեի դեպքում կենցաղային ու միջավայրային փոփոխություններին հարմարվելն այդքան էլ դժվար չէր, ապա ամեն բան մի փոքր այլ է, երբ կան նաեւ կրոնական տարբերություններ:

Հասմիկ Պողոսյան-Միշրան, որի ամուսինն ազգությամբ հնդիկ է, ապրում է Դելիում:  Խոսելով իր կատարած ընտրության մասին՝ Հասմիկը նշեց. «Ես այդքան էլ չէի հավանում հայ տղաների մտածելակերպը: Որոշել էի՝ կա՛մ չեմ ամուսնանա, կա՛մ էլ ամուսինս կլինի օտարերկրացի»:

Խոսելով բարդությունների մասին՝ Հասմիկն առանձնահատուկ նշեց, որ ամուսնու ընտանիքն ի սկզբանե դեմ էր իրենց միությանը:  Գլխավոր պատճառը ազգությունն ու կրոնն էր:  Հասմիկն ավելացրեց. «Եվ հետո մեր աստղերը չէին համապատասխանում, իսկ իրենք նախքան ամուսնությունը աստղային հաշվարկներ են անում ու որոշում զույգի համատեղելիությունը»:

Լեզվական խնդիրը հեշտ հաղթահարելի էր, որովհետեւ, ըստ Հասմիկի, սանսկրիտն ու հայերենն ունեն նմանություններ:

Քիչ չեն ամուսնությունները նաեւ մահմեդականների հետ: Անին, ում ամուսինը Սաուդիան Արաբիայի արաբներից է, գոհ է իր կատարած ընտրությունից: «Առաջին անգամ, երբ գնացի Սաուդիան Արաբիա, ինձ օտար էի զգում այնտեղ: Ամեն ինչ փոխվեց, երբ ամուսնուս ծնողներն ասացին, որ իրենց տղայի ընտրությունն եմ, ուրեմն իրենց դուստրն եմ»,- պատմում է Անին: Նա կրում է ամուսնու ազգանունը եւ տանից դուրս է գալիս գլխաշորով՝ ի հարգանք ամուսնու եւ նրա կրոնի:

Այսպիսով, եթե խորհրդային շրջանում օտարազգիների ընտրում էին հիմնականում տղամարդիկ, որոնք իրենց զինվորական ծառայությունն իրականացնում էին ամենատարբեր երկրներում, ապա հետխորհրդային շրջանում կանայք այս հարցում ավելի նախաձեռնող են:

ԱՆՈՒՇ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էմման ասաց՝ համալսարանի համար «թույն» ծրագրեր ունեմ և ինձանից ուզեց Թոռնիկ Ալիյանի հեռախոսահամարը. Չալաբյանի գործով վկա

Հաջորդ գրառումը

«Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց այլազգի հինգ հեղինակների նոր ստեղծագործությունները

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց այլազգի հինգ հեղինակների նոր ստեղծագործությունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական