«Tango» զբոսանավը

41

«ԱՄՆ-ը պահանջեց, իսկ Իսպանիան կալանեց»

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո Իսպանիան Մայորկա կղզում կալանել է Պուտինի մերձավոր շրջապատի օլիգարխներից Վիկտոր Վեկսելբերգի 90 մլն. դոլար արժողությամբ զբոսանավը: Այդ մասին ապրիլի 4-ի համարում տեղեկացրել է «time turk» կայքէջը: Ուշագրավ է նյութի վերնագիրը. «ԱՄՆ-ը պահանջեց, իսկ Իսպանյան կալանեց»:

Թուրքական կայքէջը նշում է, որ ԵՄ-ը թեեւ Վեկսելբերգի նկատմամբ որեւէ պատժամիջոց չի սահմանել, սակայն ԱՄՆ-ի իրավասու մարմիններն օլիգարխին մեղադրել են փողերի լվացման եւ, լինելով «Tango» զբոսանավի սեփականատերը, դա քողարկելու նպատակով կեղծիքի դիմելու մեջ:                          

Հ. ՉԱՔՐՅԱՆ