Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

70-ամյակ. Վլադիմիր Պուտին

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 7-ը, այսօր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, նա դարձավ 70 տարեկան։

ժամանակակից սուպերհերոս, համաշխարհային առաջնորդի նրա համբավը, տղամարդկային իմիջը եւ անձնական խառնվածքը թնդում էր երկիր մոլորակում, մինչդեռ արդեն կես տարուց ավելի, Արեւմուտքը վճռականորեն եւ միակամ ելել է ռուսական գերտերության եւ նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ։

Պատճառներն առավել քան հայտնի են. Ռուսաստանը, որպես հզոր երկիր, որպես տարածաշրջանում խաղաղության պահպանման համար նախանձախնդիր պետություն, իրեն վտանգված էր զգում արեւմտյան տերությունների կողմից իր ազդեցության գոտում, իր քթի տակ՝ Ուկրաինայում, սպառազինությունների կուտակմամբ եւ ցանկանալով պաշտպանել իր երկրի շահերն ու հեռու վանել մահաբեր վտանգը՝ փետրվարի 23-ին դիմեց հատուկ գործողությունների։

Աշխարհը կոշտ արձագանքեց այդ գործողություններին։ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի՝ մի քանի հազարի հասնող ֆինանսատնտեսական տարբեր բնագավառներ ներառող պատժամիջոցները նպատակ ունեին կազմաքանդելու եւ կաթվածահար անելու Ռուսաստանի տնտեսությունը։

Բայց այս ամենին զուգահեռ՝ Ռուսաստանի կառավարությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, անհետաձգելի միջոցառումներ է ձեռնարկում պատժամիջոցների դեմն առնելու եւ տեղական արտադրությունն ու մյուս ոլորտները զարգացնելու ուղղությամբ։ ՌԴ նախագահն իր բազմաթիվ հեռուստաելույթներով անկեղծ երկխոսություն է ծավալում երկրի բնակչության հետ, նրանց կոչում է դառնալ անկախ եւ ինքնուրույն։Մարդիկ հատկապես ոգեւորված են, որ իրենց նախագահը հուսադրում է երկրի բնակչությանը, խոստանում մենակ չթողնել իրենց, քաջալերում է տեղական արտադրողներին, իսկ կառավարությունն էլ նախագահի ցուցումով արդեն մի շարք քաջալերող օրենքներ է ընդունել։

Հիշատակության արժանի է նաեւ այն փաստը, որ ըստ մի շարք անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքների՝ ռուսաստանցիների գերակշիռ մասը ցանկանում Է, որ հաջորդ նախագահական ընտրություններում հենց Վլադիմիր Պուտինը վերընտրվի նախագահի պաշտոնում։ Ռուսաստանաբնակ հազարավոր գործարարներ չեն ցանկանում երկրի կառավարման ղեկը հանձնել անփորձ ու հասարակության լայն շերտերի կողմից չճանաչված մեկի, կորցնել տարիների ձեռքբերումները, իրենց տրված այն հնարավորությունները, որոնք արդար քրտինքով վաստակել են Վլադիմիր Պուտինի նախագահական ժամանակաշրջանում։ Իմ բազմաթիվ զրուցակիցների ընդհանուր կարծիքն այսպիսին է. «Ողջ աշխարհը կցանկանար ունենալ նման հայրենասեր ու ուժեղ առաջնորդ, մարդ, որ անում է հնարավորը բոլոր պատմական հողերը վերամիավորելու համար։ Պուտինը շատ խելացի, չափից ավելի փորձառու քաղաքական գործիչ է, աշխարհի շատ երկրներ կերազեին նման առաջնորդ ունենալ, դրա համար էլ որոշ ուժեր ամեն ինչ անում են, որ քանդեն Ռուսաստանը։ Բայց ոչինչ չի հաջողվի նրանց»։

Արեւմտյան հազարավոր պատժամիջոցների տակ կքած Ռուսաստանն այսօր շարունակում է շարժվել առաջ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը աներեր է իր որոշման մեջ՝ տարածարջանը պետք է զինաթափվի Արեւմուտքի զինապահեստներից, տարածաշրջանը պետք է վերջնականապես թոթափի պատերազմի վտանգները։

Իսկ օրեր առաջ էլ Կրեմլի Գեորգեւյան պալատում տեղի ունեցավ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների՝ Ռուսաստանին միանալու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։

Պուտինն իր ելույթն ավարտեց հետեւյալ բառերով․ «Մեր կողմն է ճշմարտությունը՝ մեր թիկունքում՝ Ռուսաստանը»։

Ինձ մնում է ջերմորեն շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հոբելյանի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, տարածաշրջանում շուտափույթ խաղաղություն հաստատել։

Հուսով ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա։

Եվ ՌԴ Նախագահին ուղղված այս հոբելյանական բարեմաղթանքի առիթով կարծում եմ տեղին է այստեղ վկայակոչել Զորավար Անդրանիկի արտասանած խոսքը 115 տարի առաջ. «Ըրէք ինչ որ կ’ուզէք։ Բայց Ռուսիոյ դռները մեզի դէմ մի՛ փակէք։ Մենք շատ թշնամի ունինք արդէն։ Ռուսին ալ թշնամի մի՛ ընէք մեզի եւ պատճառ մի՛ տաք, որ Կովկասի հայութիւնն ալ թրքահայոց վիճակին ենթարկուի»։

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը դարձյալ հայտնվել է մրցակից ուժերի հորձանուտում

Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Պրահայում կողք կողքի ծիծաղում էին, իսկ նրանց զինվորները շաբաթներ առաջ զոհվում էին մեկմեկու դեմ մարտում

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Պրահայում կողք կողքի ծիծաղում էին, իսկ նրանց զինվորները շաբաթներ առաջ զոհվում էին մեկմեկու դեմ մարտում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական