Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵԿ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ ԷՐ

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆիլհարմոնիկի խոնարհումը
44-օրյա պատերազմի հերոսներին

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հունվարի 25-ին ժամը 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահը նկատելի զգայուն հանդիսատես ուներ: 44 -օրյա պատերազմի հերոսներին նվիրված համերգը դահլիճում հյուրընկալել էր որբացած ու ողբացյալ մի հանրության, որի տուն պատերազմ է մտել, որի զավակը, մինուճարը, տան սյունն ու կերակրողը տուն չի վերադարձել… ցավն ու կսկիծը դրոշմվել է այս մարդկանց աչքերում, նրանց հոգիները վիրավոր են, եւ զգալ է պետք նրանց ամենօրյա ծանր ապրումը: Եթե զգանք, կկարողանանք խոսել, եթե զգանք, կկարողանանք սպեղանի դնել, եթե զգանք, էլ չենք կրկնի մեր սխալները…

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն այդ օրվա ծրագրայինՙ Արամ Խաչատրյանի “Երկրորդ սիմֆոնիայի” ընտրությամբ փորձել էր “երկխոսել”, հոգեկցության կամուրջ կապել  պետության բավարար հոգածությունից զուրկ, անտեսված այդ հանրույթի հետ:

Կառավարական օթյակը ծանրաբեռնված չէր. Նկատելի էին երկու բարձրաստիճան այրերՙ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ¨ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ¨ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Դահլիճում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները կարող էին եւ ավելի շատ լինել, եթե, իմ կարծիքով, նախարարությունը 5000 զոհերի ընտանիքների տեղն իմանար, նրանց հարգալից գրավոր հրավիրեր:

Ես շատ եմ ունկնդրել Խաչատրյանի 53 րոպե տեւողությամբ մոնումենտալ այս երկը, թե՛ ձայնագրված, թե՛ տարբեր տարիների հանրահայտ դիրիժորների կենդանի մատուցմամբ, բայց երբեք այդքան հուզված չեմ եղել, երբեք այդքան խոր չեմ ընկալել Խաչատրյանի  խոր դրամատիզմով եւ ողբերգականությամբ հարուստ այս սիմֆոնիան: Մեղեդիների բովանդակային շքեղությունը լրացնում է դիտապաստառին երեւացող լուսանկարային դիպաշարը, որ երեւակում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, անցյալն ու ներկան: Մեր ծանր, արդարության կարոտ պայքարը: Ցեղասպանության շարունակական սպառնալիքը: Արցախն է, նրա պաշտպանության համար կյանք տված Զինվորը, չավարտվող պատերազմը…եւՙ “գարուն ա, ձուն ա արել”, եւ մի ցածրաձայն հավատ, որ “էլի գարուն կգա, կբացվի վարդը”…

Լացս հազիվ եմ զսպում, երբ զանգերն են հնչում, երբ փողայինները, լարայինները սկսում են վերընթերցել մեր սրտերի բաբախյունը, մեր ներսի տխուր, ողբերգական զգացումները, մեր ցասումն ու վրդովվմունքը: Իսկ երկրորդ մասում “Որսկան ախպեր” երգի մեղեդին ուղղակի քանդում է ուղեղիդՙ զսպված լինելու բոլոր հրահանգները: Իրենց զավակների մահը սգացող մայրերը, որ ընդհանրական կերպար են այս ռեքվիեմում, այդ պահին դահլիճում նստած հանդիսատես են, արցունք են սրբում…

Հայրենական մեծ պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ առաջին անգամ 1943 թվականին հնչեց Խաչատրյանի անմահ այս սիմֆոնիան, եւ անորոշ էր պատերազմի ելքը, բայց լավատեսական, կյանքի հաղթանակի բերկրանքն ու դրա ավետումը, հնչում է “Զանգերով սիմֆոնիայի” վերջնամասում:

Մաեստրո Էդվարդ Թոփչյանը, որ սովորաբար կարողանում է համերգի ավարտին հոտնկայս “բռավո”, “բիս” պահանջող հանդիսատես “ձուլել”, լուռ, պապանձված է ինքն էլ: Ինչպես երեւում է, անգիր չափ տալն այդքան էլ բարդ չէ, երբ նվագախմբին դիմահար, լարված հանդիսասրահ ես “կառավարում”, երբ Խաչատրյանը բոլորի հոգին միացնում է: Տեսաշարում ֆիլհարմոնիկի երաժիշտները մաեսրտո Թոփչյանի հետ խոնարհվում են: Նրանց անկեղծ, մեր հոգու հետ խոսող կատարումն էլ խոնարհում չէր, ի՞նչ էր: Բայց դժվարը համերգի ավարտին հանդիսատեսի դիմաց կանգնելն է, երբ թիկունքից 53 րոպե զգացել ես  արդեն նրա խոնավ աչքերի խտացած թախիծը, ողբացող սրտի զարկը: Հայաստանի ֆիլհարմոնիկը գգվել, կարեկցել, խոնարհվել ու պատվել գիտի: Պետությունը մեր Զինվորի հետ այսպիսի՛ սյունն է պահում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրան-Ադրբեջան համագործակցության ակտիվացում երեսնամյա դիվանագիտական հարաբերություների շեմին. Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան

Հաջորդ գրառումը

Նախագահ Սարգսյանի հրաժարականը. նոր ճգնաժամ ճգնաժամային իրավիճակում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Նախագահ Սարգսյանի հրաժարականը. նոր ճգնաժամ ճգնաժամային իրավիճակում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական