Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Կարմիր կովը կաշին երբեք չի փոխում”

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր

Մեր չարչարված ժողովրդի հազարավոր տարիների չարչրկված պատմությունն ունեցել է մի քանի կարեւոր հանգրվաններ: Դրանցում պետականության հիմնարար երեւույթը տարբեր ձեւերով ու մակարդակներով է դրսեւորվել: Դրամատիզմով ու կտրուկ վայրիվերումներով առանձնանում է հատկապես XX դարը: Հարյուր տարուց էլ պակաս ժամանակահատվածում շուրջ հազար տարվա ընդմիջումից հետո (Կիլիկիայի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում չէր ստեղծվել ու գոյատեւել) ոչ միայն պետականություն վերստեղծեցինք, այլեւ ո՛չ ավել, ո՛չ պակասՙ երեք հանրապետություն ունեցանք`

1. Հայաստանի առաջին հանրապետությունը` 1918 մայիսի 28-1920 դեկտեմբերի 2 (ավելի հաճախ անվանվել է Դաշնակցական):

2. Երկրորդ հանրապետությունը` 1920 դեկտեմբերի 2-1991 սեպտեմբերի 21 (Խորհրդային սոցիալիստական):

3. Երրորդ հանրապետությունը` 1991 սեպտեմբերի 21-ցայսօր (Հետխորհրդային):

Ընդգծենք այն կարեւորագույն երեւույթը, որ հայ ժողովուրդը թեեւ դարեր շարունակ տառապում էր մոլորակի կիսավայրենի ու ամենադաժան նվաճող ժողովուրդների բռնատիրության ճիրաններում, սակայն երբեք չկորցրեց հոգու կորովն ու պետականությունը վերականգնելու “Մեծ երազը”: Երազ, որը պահպանվեց յուրաքանչյուր հայի սրտում եւ մեծ նվիրումով փոխանցվեց սերնդեսերունդ: Իսկ երբ վրա հասավ նպաստավոր ակնթարթը, անվարան ոտքի կանգնեց, հետցեղասպանության մոխիրների միջից փյունիկի նման վեր պարզեց եռագույնը եւ պետականություն կերտեց: Դա Հայաստանի առաջին հանրապետությունը եղավ, որով էլ նորագույն մեր պատմաշրջանի հիմքն ու սկիզբը դրվեց:

Շատ այլ երեւույթների նման, Հայոց պետականությունն էլ իր ձեւավորման փուլում ունեցել է տարբեր ենթափուլեր: Պետականության սկզբնավորման առաջին փուլում Արամ Մանուկյանը Արեւելյան Հայաստանի տարածքում ոչ դասական իմաստով դիկտատորական պետության հիմքը դրեց: Եվ այն տարիներին, երբ Հայաստանում բնակվում ու ազատորեն շրջում էին թուրքեր եւ թաթարներ ու նրանց կողմից ֆինանսավորվող դավաճաններ, հազարավոր հայեր շարժվում են դեպի Արամ Մանուկյանի տուն: Լայն զանգվածները խնդրում են Արամին դառնալ դիկտատոր եւ ամեն ինչ վերցնել իր ձեռքն ու փրկել երկիրը թուրքերից: Այսինքն` փաստացի (de facto) Հայոց պետականությունն արդեն ձեւավորվում էր: Դիկտատորական այս շրջանը երեք ամիս տեւեց:

Դիկտատուրային հաջորդեց երկրորդ ենթափուլը` խորհրդարանական շրջանը, որը ծայրահեղ ժողովրդավարական էր, մինչդեռ Արամ Մանուկյանի կարծիքով, Հայաստանի ժողովրդավարացման համար ամենահարմար ժամանակը չէր: Պատմական հեռվից գնահատելով Հայաստանի առաջին հանրապետությունում (այսուհետեւ` ՀԱՀ) ստեղծված այդ կացությունըՙ վստահաբար կարող ենք արձանագրել երկու կարեւոր հանգամանք.

ա) 1918թ. մայիսին հայոց վերականգնված պետականությունը, չնայած ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, սակայն իր քաղաքական համակարգով, ասել է թե` պետական իշխանությամբ, որն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները եւ որոնցով տարբերվում է այլ համակարգերից, բավականին ժողովրդավար էր (տես Սարգսյան Ս., Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական համակարգը, ՎԷՄ, թիվ 4(64), 2018, էջ 210-226): Համակարգը, որը հասարակության կառուցվածքը պայմանավորող հանգամանք է, որով եւ սահմանադրորեն որոշվում է դրանում գործող ուժերի փոխհարաբերու-թյունների բնույթը, իշխանությունների, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիների փոխհարաբերությունները, նրանցից յուրաքանչյուրի իրավունքների եւ պարտավորությունների ամբողջությունը, անհամեմատ ավելի ազատական բնույթ ունեին, քան ՀԱՀ-ն նախորդած ռուսական եւ օսմանյան համակարգերում: ՀԱՀ-ն ժողովրդավարության այնպիսի հատկանիշների դրսեւորումներով, ինչպիսիք էին իշխանությունների հանդուրժողականությունը այլախոհ քաղաքական ուժերի նկատմամբ, բազմակուսակցական խորհրդարանի ու ազատ մամուլի առկայությունը եւ այլ դրական հատկանիշներ, ունեցավ իր արժանավոր տեղը XX դարի սկզբի զարգացած եւ առաջադեմ քաղաքական համակարգ ունեցող երկրների շարքում: Մեր ասելիքը հիմնավորելու համար դիտարկենք մի քանի կարեւոր դրսեւորումներ, որոնք առկա էին սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող, սակայն առաջադեմ քաղաքական համակարգ ունեցող Հայաստանի առաջին հանրապետությունում (համակարգն առաջադեմ էր, քանի որ այն հիմնականում ղեկավարվում էր եվրոպաներում ուսանած եւ առաջադեմ գաղափարախոսություններից տեղյակ ու համակրող գործիչների կողմից):

բ) Տասնամյակներ շարունակ հիմնական իշխող կուսակցության անունով “դաշնակցական” անվանված ՀԱՀ-ն ոչ այնքան եւ ոչ միշտ է եղել միակուսակցական եւ այդպիսին: Անկասկած, Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) ՀԱՀ-ի գոյության բոլոր տարիներին վճռական դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական կյանքում: Սակայն նրա կողքին եւ նրանից ոչ պակաս ակտիվ են եղել նաեւ Հայ ժողովրդական, Սահմանադրական ռամկավար, Սոցիալ դեմոկրատ, Էսեռ եւ այլ կուսակցությունները: Եթե ձախ թեւին պատկանող վերջին երկուսը եւ բոլշեւիկները մշտապես գտնվեցին ընդգծված ընդդիմության դաշտում, ապա ժողովրդականներն ու նրանց գաղափարակից ռամկավարները, ճիշտ գնահատելով երկրում ստեղծված կացությունը, շատ հարցերում համագործակցեցին իշխանությունների հետ: Ավելին, օգտվելով ՀԱՀ-ի ժողովրդավար համակարգի ընձեռած հնարավորությունից, ժողովրդականները մաս կազմեցին 1918 թ. նոյեմբերի 4-ին կազմված եւ մինչեւ 1919թ. մայիսի 28-ը գործած կոալիցիոն կառավարությանը` 8 նախարարական պորտֆելներից զբաղեցնելով 4-ը (Հ. Քաջազնունու գլխավորությամբ կազմված կառավարությունը 9 նախարար ուներ, որոնցից Ռազմականը անկուսակցական էր):

գ) ՀԱՀ-ի քաղաքական համակարգի ժողովրդավարական դրսեւորում էր նաեւ խորհրդարանում կին պատգամավորների առկայությունը: 1919 թ., երբ եվրոպական երկրների մեծ մասում կանայք ընտրական իրավունք չունեին, էլ չասենք ասիական ու այլ տարածաշրջանների շատ պետական համակարգերի մասին, որոնցում կինն ուղղակի իրավունքի սուբյեկտ էլ չէր համարվում, Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքում հայոց Առաջին հանրապետության խորհրդարան անցած 80 պատգամավորներից 3-ը կին էին, երեքն էլ` ՀՅԴ-ից: Նրանք էին` Կատարինե Զալյան-Մանուկյանը (Արամ Մանուկյանի կինը), Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը (հեղափոխական Սարգիս Բարսեղյանի կինը) եւ  Վարվառան  (Ավետիք Սահակյանի` Հայր Աբրահամի կինը): Բոլորն էլ ազգի ու հայոց պետականության անմնացորդ ջատագովներ էին եւ իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին այդ գաղափարի իրականացմանը:

դ) ՀԱՀ-ի վերջին շրջանում, թեեւ զգալի ուշացած, սակայն կրկին աստիճանաբար անցում կատարվեց դեպի դիկտատուրա, նույնիսկ բյուրո-կառավարություն էլ կազմվեց, սակայն արդեն շատ ջրեր էին հոսել եւ այդ անցումն ուշացած էր: Երկիրը հայտնվել էր ռուսական մուրճի եւ թուրքական սալի արանքում: Իշխանություններին այլեւս ոչինչ չէր մնում անելու եւ նրանք ստիպված էին ստորագրել Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի առաջարկած պայմաններով փաստաթուղթը եւ իշխանությունը զիջել բոլշեւիկներին:

2. Երկրորդ կամ Խորհրդային հանրապետության 70 տարիները եւս որոշ վայրիվերումներով ընթացան: Իրենց բոլոր բացասական դրսեւորումներով բռնի կոլեկտիվացման ու սոցիալիստական գաղափարախոսության հաղթարշավի, աշխարհամարտի, անհատի պաշտամունքի, սառը պատերազմի ու “սոցիալիզմի վերջնական հաղթանակի” ենթափուլերով անցանք: Սփյուռքում հայապահպանության ու կրթամշակութային հաղթանակներ ունեցանք: Ի վերջո 1965-ին համահայկական ցասում դրսեւորեցինք, Մեծ եղեռնի ճանաչում ու պահանջատիրություն նախաձեռնեցինք: Իսկ ամենակարեւորն այդ պատմափուլում այն եղավ, որ 70 տարվա ընթացքում (դա պատմության համար ակնթարթ է) բոլոր-բոլոր ասպարեզներում քանակական ու որակական աննախադեպ թռիչք արձանագրեցինք: Սովի, տարափոխիկ հիվանդությունների, գաղթականահարուստ Հայաստանը վերածվեց ծանր ինդուստրիայի, արագացուցիչներ ու հաշվիչ մեքենաներ արտադրող, քիմիական հսկաներ, ատոմակայան, կիրթ հասարակություն ունեցող եւ առաջին իսկ առիթը ներկայանալու ժամանակ անկախություն ու սեփական պետականություն կերտող սերնդի երկրի: Սերունդ, որը փառավոր էջեր գրեց մեր պատմության կտավին:

3. Հետխորհրդային կամ երրորդ հանրապետության շրջանում էլ դժվարություններ ունեցանք: Մութ, ցուրտ, հացապակաս ու պատերազմական դժվարին օրեր ապրեցինք, բայց փառավոր հաղթանակներ կռեցինք, պարզճակատ ու հաղթանակած մարդամեջ դուրս եկանք ու ® Հենց այդ կետում էլ աններելիորեն կանգ առանք եւ չզարգացրինք մեր հաջողությունները: Մանրադրամի վերածեցինք արյան գնով ձեռք բերված մեր հաղթանակները, դղյակ ու մեգամոլեր կառուցեցինք, կերակրատաշտին մոտ լինելու համար կուսակցաքաղաքական գզվռտոցի մեջ մտանք եւ աչքաթող արեցինք թե՛ տենդագին ռեւանշի ձգտող հակառակորդին, թե՛ նոր սերնդի պատերազմի պահանջները, թե՛ կուռ, միասնական ու համախմբված եւ կիրթ սերունդ ունենալու հրամայականը, մտավորականին մուրացիկ դարձրինք, ուսուցչին` խղճուկ “ֆոնդահավաք”: Աշխարհի նորագույն շքեղ լիմուզիններով ու անհատական պատվիրված ինքնաթիռներով սկսեցինք շրջագայել եւ քաղաքի շատ փողոցներ մուրացիկահարուստ դարձրինք: Դրա հետեւանքով` ծանր պարտություն ու բազմանկյուն խոսքուկռիվներով հարուստ ու անզիջում բեւեռներով հասարակություն ձեւավորվեց®

Ամենատխուրն այն է, որ մեր երբեմնի բարձր ու արժանապատիվ վարկը սասանվեց: Թուրքի հետ բարեկամանալու խաբկանքն այսօր, ցավոք, դարձել է օրակարգային թիվ մեկ խնդիրը: Չեմ էլ անդրադառնում այն ցավոտ զգացմունքային խնդրին, երբ դա հրամցվում է իբրեւ հրատապ հարցՙ տառացիորեն 44-օրյա պատերազմի բարբարոսություններից անմիջապես հետո: Նշեմ միայն, որ բարեկամության քարոզիչներն առաջին հերթին իրենք են մոլորյալներ: Թող որեւէ մեկին չթվա, թե այդ բարեկամությունը իր ու իր սերունդների համար ապահովելու է կայուն ու երկարատեւ բարեկեցիկ կյանք: Ցեղասպանությունից առաջ գործող մտավորականներից ավելի խելացի չլինենք հանկարծ, նրանք էլ միամտաբար հավատացին երիտթուրքերի հեղաշրջման հեքիաթներին: Արդյունքում ցեղասպանվեցինք, որը միայն էթնիկ հատկանիշներով մարդկանց բռնությամբ ոչնչացնելը չէ: Բնաջնջել կարելի է նաեւ ժամանակակից քաղաքակիրթ հնարքներով, բավական է միայն թիրախավորես հավատքը, մշակույթն ու ազգային ինքնությունը, որպեսզի էթնիկ զտումները ինքնաբերաբար ավարտին հասցվենՙ առանց մեկ փամփուշտի:

Իսկ մենք կուրորեն դարձյալ նույն ուղին ենք ընտրում: Այնինչ հարկավոր է սթափվել, ավելի զգույշ եւ հաշվենկատ լինել եւ միշտ հիշել` ժամանակները, այո, փոխվել են, բայց դարերի բովում հղկված ու կարծրացած խոսք կա` “կարմիր կովը կաշին երբեք չի փոխում”®

Շուտով ամեն ինչ կրկին փոխվում է:

20-23.01.2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հեռավոր Վալանսում թեւածում էր Արցախի անկոտրում ոգին

Հաջորդ գրառումը

Երբ մտահոգություններն ահագնանում են

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Երբ մտահոգություններն ահագնանում են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական