Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խադիջա Իսմայիլովայի խոստովանությունը. “Դրսում ոչ ոք ադրբեջանական դիրքորոշման մասին չի բարձրաձայնում, եթե դրա դիմաց գումար չկա”

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի հայտնի լրագրող, 2017-ին Նոբելյան այլընտրանքային մրցանակ ստացած Խադիջա Իսմայիլովայիՙ հունվարի 20-ին գերմանալեզու” zenith”-ին տված ծավալուն հարցազրույցը լրջորեն սասանում է նրա միջազգային վարկը: Շատ հակիրճՙ այդ հարցազրույցի ուշագրավ դրվագներից:

“Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ժամանակ Արեւմուտքը քննադատեց Ձեր որոշ հայտարարություններ” ակնարկին ի պատասխան Իսմայիլովան պարզաբանում է. “Երբ Ղարաբաղի հարցում հայերին դեմ եմ, ասում են, թե զղջում են, որ ինձ սատարել են: Եթե դրա մասին վաղօրոք իմանայի, կմերժեի նրանց նեցուկ լինելը:

Ալիեւին չեմ պաշտպանում, բայց Ղարաբաղի հարցում նա լիովին իրավացի է”: “Բայց արտերկրում դա դիտվում է որպես պատերազմ հրահրող հայտարարություն”,” zenith”-ի հակադարձմանը հետեւյալ պատասխանն է տրվում. “Պատերազմին կողմ չեմ, դեմ եմ բռնազվթմանն ու ատելության խոսքին: Պատերազմից առաջ արեւմուտքից հրավեր շատ կար, իսկ հիմա ինձ արդեն կարծես ոչ ոք չի ուզում: Սա հիասթափեցնում է”:”Ես պատրաստ չեմ հրաժարվել իմ համոզմունքներից, միայն նրա համար, որ որեւէ մեկին հաճոյանամ կամ դրսից ավելի շատ ծափահարեն ինձ: Զավեշտն այն է, որ դրսում ոչ ոք ադրբեջանական դիրքորոշման մասին չի բարձրաձայնում, եթե դրա դիմաց գումար չկա”, խոստովանում է Խադիջա Իսմայիլովան եւ շարունակումՙ “Մեր օլիգարխները սիրում են Լոնդոնում կամ այլուր խոշոր գումարներով կազմակերպություններ ստեղծել, որ նպաստում են հակամարտության վերաբերյալ ադրբեջանական տեսակետը ներկայացնելուն: Շատ ավելի լավ կլիներ, եթե չանեին: Խոսքս չի վերաբերում միայն “Եվրոպայի ադրբեջանական ընկերակցությանը”: Ցավոք սրտի, քանի դեռ մեր կառավարությունն ու օլիգարխները չեն վճարում դրա համար, միջազգային հանրությունը պատրաստ չէ ընդունել ադրբեջանական տեսակետը”:

“zenith”-ի հաջորդ հարցը հետեւյալ բովանդակությունն ունի. “ԼՂ ապագա կարգավիճակի հարցը նույնիսկ պատերազմից հետո լուծված չէ: Շատ հայեր կարող են ասել, թե Ադրբեջանն այնքան ավտոկրատ կառավարում ունի, որ անհնարին է ԼՂ-ի հայերին ապրել ադրբեջանական տիրապետության տակ”: Իսմայիլովան այսպես է պատասխանում. “Հակամարտությունը Իլհամ Ալիեւից չի սկսվել: Դաժանագույն բախումները նրա իշխանության գալուց շատ առաջ են եղել: Ռուսաստանը թեժացնում է հակամարտությունը, քանի որ չի ցանկանում կորցնել կենտրոնի իր ազդեցությունը: Եւ հիմա նույնիսկ ռուսական զորք է տեղակայված մեր տարածքում”: Իսկ ատելություն, ըստ Խադիջա Իսմայիլովայի, սերմանում են Ռուսաստանը եւ հայկական սփյուռքը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքական ժխտողականության նոր առաջամարտիկը

Հաջորդ գրառումը

Հայերիս մի թեմա է հետաքրքրում՝ ո՞ւմ են հանում-ո՞ւմ են դնում

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայերիս մի թեմա է հետաքրքրում՝ ո՞ւմ են հանում-ո՞ւմ են դնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական