Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դոմինոյի էֆեկտով գնաճի հերթական ալիքը

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա: Հանձնաժողովն էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 20.47 դրամով թանկացել է նաեւ ջրի սակագինը: Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխՙ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ:

2018-ին, երբ ջրի սակագինը թանկացավ մոտ 11 դրամով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ այն մինչեւ 2024 թվականը չի ավելանա, սակայն այս դեպքում եւս, ինչպես շատ հարցերում, վարչապետի խոստումը արագ մոռացության տրվեց, եւ ներկայումս մենք ունենք  ավելի քան 11% թանկացում:

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը ասում էՙ ջրի սակագնի թանկացումն էապես կհարվածի սոցիալապես խոցելի խավերի գրպանին, հարուստները եւ միջին խավի մարդիկ գուցե այնքան էլ ուշադրություն չդարձնեն դրան, բայց մի կերպ ծայրը ծայրին հասցնողները ստիպված կլինեն մյուս ծախսերը կրճատել, քանի որ չլողանալ կամ ասենքՙ ափսեները չլվանալ չեն կարող: Իսկ խնայողություններն իրենց հերթին կբերեն համապատասխան սոցիալական հետեւանքների:

Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը եւս ապրիլի 1-ից նախատեսվում է բարձրացնել: “Գազպրոմ Արմենիան” արդեն դիմել է ՀԾԿՀ-ին` առաջարկելով բարձրացնել այն 6 %:

Գազի հնարավոր թանկացումը էական բեռ է դառնալու տնտեսվարողների, արտադրողների ու ջերմոցային տնտեսությունների համար: Զուգահեռաբար, փետրվարից թանկացող էլեկտրաէներգիան ու արդեն թանկացած խմելու ջուրը ստիպել են տնտեսվարողներին վերանայել ծախսերը: Թանկացումներից տուժում են հատկապես այն բիզնեսները, որոնց արտադրանքի ինքնարժեքում գազն ու էլեկտրաէներգիան էական տեսակարար կշիռ ունեն:

“2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չէ թոշակների բարձրացում, նպաստների բարձրացում, պետական աշխատողների աշխատավարձերը մնալու են նույնը: Հիշեցնեմ, որ նաեւ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 տոկոսանոց գնաճ: Հաշվի չեն առնվել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը: Հետեւաբար պետք է կանխատեսենք, որ մեր գնաճը էլ ավելի բարձր է լինելու”,- ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, շեշտելով,որ իրար հաջորդող այս թանկացումներն ու սննդամթերքի ավելի քան 17 % գնաճը շատ արագ կազդեն մարդկանց կենսամակարդակի վրա:

“Բերքառատ ջերմոց” ՍՊԸ-ի տնօրեն Խոդեդանյանը  շեշտում է, որ եթե գազը թանկանում է 10%-ով, դրան գումարվում է էլեկտրաէներգիայի ու ջրի թանկացումը, ապա հատկապես փոքր ու միջին ջերմոցների համար ծախսերի մոտ 30% աճ է սպասվում: Եվ դրանից հետեւություն հայկականը կդառնա ոչ մրցունակ թե՛ ներքին շուկայում, թե՛ արտաքին”:

Ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած նախընտրական ու հեղափոխական հայտարարություններն այն մասին, որ ջրի, էլեկտրաէներգիայի ու գազի սակագներն առաջիկա տարիների ընթացքում չեն փոխվելու, այդքան էլ իրատեսական չէին: Իշխանությունը խոստացավ թռիչքաձեւ աճ, փոխարենը մենք ունենք թռիչքաձեւ գնաճ:

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տնակներով ավանների ու արտադրական կիսաքանդ տարածքների արանքում

Հաջորդ գրառումը

Ապագան պատկանում է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ապագան պատկանում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի Սերգեյ Աբրահամյանն այսօր մանրամասներ ներկայացրեց իր հետ կատարված դեպքից։ Նա պատմեց, որ համապատասխան ծանուցում ստանալուց հետո...

ԿարդալDetails

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական